Ամուրի (հեռուստահաղորդում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամուրի
Տեսակհեռուստահաղորդում
ԺանրՌեալիթի շոու
ՍտեղծողWarner Bros. International Television
ՆերկայացնողՍՏԲ հեռուստաընկերություն, ՏՆՏ հեռուստաընկերություն
Գլխավոր դերերումՈւկրաինա՝ Մաքսիմ Չմերկովսկիյ,Ֆրենիս Մեթյու Ռոմանով, Անդրեյ Իսկորնև, Կոնստանտին Եվտուշենկո,Սերգեյ Մելնիկ
Ռուսաստան՝ Եվգենիյ Լևչենկո, Մաքսիմ Չերնյավսկիյ, Թիմուր Բատրուդինով
Լեզու(ներ)Ուկրաիներեն, ռուսերեն
Ստեղծում
Տևողություն~ 100 րոպե
Հեռարձակում
ԱլիքՍՏԲ հեռուստաընկերություն, ՏՆՏ հեռուստաընկերություն
Պատկերի ձևաչափ480i (4:3)
Ձայնային ձևաչափՍտերեո 2:0
Տարեգրություն
Կապված ցուցադրումներ«The Bachelor», «Золушка для Баскова»
[Ուկրաինական կայք Ռուսական կայք Պաշտոնական կայք]

«Ամուրի»(ռուս.՝ Холостяк), ռեալիթի շոու, որ հայտնվել է 2011 թվականի մարտին ուկրաինական ՍՏԲ հեռուստաընկերությունում։ Համարվում է ամերիկյան «The Bachelor» ծրագրի անալոգը[1]։ Բացի Ուկրաինայից, շոուն ցուցադրում են այլ ութ երկրներում[2]։ 2013 թվականին շոուն այցելեց նաև Ռուսաստան[3],այն հեռարձակվում է ՏՆՏ հեռուստաալիքով։

Կանոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր թողարկմանը գլխավոր հերոսը հանդիպում է մեկ կամ մի քանի աղջկա հետ։ Այդ հանդիպումները անցնում են տարբեր վայրերում՝ ռեստորանում, լողավազանում, նավի վրա, առանձնատանը և այսպես շարունակ։ Հանդիպման ժամանակ աղջիկները պետք է փորձեն դուր գալ Ամուրուն, որպեսզի հետաքրքրեն նրան և ձերբազատվեն մրցակցուհիներից։

Մասնակիցների քանակը պակասում է ամեն թողարկման հետ։ Ամուրին ինքն է որոշում, թե ում թողնի և թե ում հետ է ուզում ավելի լավ ծանոթանալ, ճանաչել։ Եզրափակչում մնում են միայն երկու աղջիկ։ Այն բանից հետո, երբ Ամուրին ծանոթացնում է աղջիկներին իրծնողների հետ, նա կատարում է իր վերջնական որոշումը և նրանցից մեկին ամուսնության առաջարկություն է անում։

2014 թվականին «Ամուրի 4»-ը զբաղեցրել է առաջին հորիզոնականը ամենահայտնի շոուների վարկանիշում Google-ի հարցման արդյունքում (Ուկրաինա)[4]։

Ամուրիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինա։
  1. 1 սեզոն. Մաքսիմ Չմերկովսկիյ
  2. 2 սեզոն. Ֆրենիս Ալեքսանդր Մեթյու Ռոմանով
  3. 3 սեզոն. Անդրեյ Իսկորնև
  4. 4 սեզոն. Կոնստանտին Եվտուշենկո
  5. 5 սեզոն. Սերգեյ Մելնիկ
  6. 6 սեզոն. Իրակլի Մակարացիա
  7. 7 սեզոն. Դմիտրի Չերկասով
  8. 8 սեզոն. Ծնվեց Անուշ։
Ռուսաստան։
  1. 1 սեզոն. Եվգենի Լևչենկո
  2. 2 սեզոն. Մաքսիմ Չերնյավսկիյ
  3. 3 սեզոն. Թիմուր Բոտրուդինով
  4. 4 սեզոն. Ալեքսեյ Վորոբիեւը
  5. 5 սեզոն. Իլյա Գլիննիկով
  6. 6 սեզոն. Եգոր Կրեդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Холостяк». Шоу и программы». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  2. СТБ готовит шоу «Холостяк» по формату Warner Bros
  3. Официальный сайт телешоу в России
  4. Lady in Dress (17 декабря). «Итоги 2014 года: ТОП-10 самых популярных украинских телешоу». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]