Ամուրավան
| Գյուղ | ||
|---|---|---|
| Ամուրավան լեզգիներեն՝ Эмирван ադրբ.՝ Əmirvan | ||
| 40°49′46.9″N 47°53′49.7″E / 40.829694°N 47.897139°E | ||
| Երկիր | ||
| Ենթարկում | Կուտկաշենի շրջան | |
| Համայնք | Գաբալայի շրջան | |
| ԲԾՄ | 695 մետր | |
| Բնակչություն | ≈1600 մարդ | |
| Ազգային կազմ | Ադրբեջանցիներ Լեզգիներ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Փոստային դասիչ | AZ3615[1] | |
|
| ||
Ամուրավան (ադրբ.՝ Əmirvan Էմիրվան), նախկին հայկական, ներկայումս ադրբեջանա գյուղ Ադրբեջանի Հանրապետության Գաբալայի (Կուտկաշենի) շրջանում, շրջկենտրոն Կուտկաշեն քաղաքից 25 կմ հարավ-արևելք[2]։
Նախկինում Ամիրվան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Արեշի գավառում։ 1908 թվականին գյուղն ունեցել է 638 հայ բնակիչ[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուրավանը Կուտակաշեն գավառի հին ու նշանավոր հայկական գյուղերից մեկն էր։ 1918 թվականին երկրամասի բազմաթիվ այլ հայաբնակ գյուղերի շարքում այն մեծ կորուստներ ունեցավ։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո ի տարբերություն հարևան Բլեղշեն, Բեկլարքյանդ, Չանաղբուլաղ, Սիրթենգիջա, Ծիրիկ և Թոսիկ գյուղերի՝ Ամուրավանում վերահաստատվեցին կոտորածներից փրկված համագյուղացիները և մասամբ վերականգնեցին այն։ ԽՍՀՄ տարիներին գյուղում հայերի հետ բնակվում էին նաև ուդիներ։ 1988-1989 թվականների հայերի բռնագաղթի տարիներին գյուղն ամբողջողվին հայաթափվեց։ Հայերի հետ հեռացան նաև գյուղում բնակվող հայախոս կամ քրիստոնյա ուդիները[2]։
1883 թվականին գյուղում բացվել է հայկական Սուրբ Գևորգյան եկեղեցական-ծխական դպրոց։ Հայտնի է, որ 1888-1889 թվականներին այն դեռևս գործել է[4][4]։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի տարածքում մինչև 1918 թվականը լավ պահպանված էին մի շարք պատմական հուշարձաններ, որոնց մեծ մասը ներկայումս ոչնչացված է[2]։
Ամուրավանի հարավային կողմում տարածվում էր ընդարձակ գերեզմանոց, որտեղ մինչև 1980-ական թվականներըեղել են 18-ից 20-րդ դարերին վերաբերվող շուրջ 200 արձանագիր տապանաքարեր։ Քիչ հեռու է գտնվել մեկ այլ գերեզմանոց, որտեղ մինչև 1980-ական թվականները դեռևս պահպանվում էին 7-ից 16-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր ու տապանաքարեր, որոնց մի մասն՝ արձանագիր[2]։
Ամուրավանում կառուցված են եղել մի քանի առաքելական եկեղեցիներ, այդ թվում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին[2]։
Գյուղի շրջակայքում մասամբ պահպանվել էին մի շարք գյուղատեղիներ[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուրավանը ծովի մակարդակից բարձր է 712 մ։ Հանդիսանում է սահմանային գյուղ Իսմաիլի և Կուտկաշենի շրջանների միջև։ Տեղակայված է Կոկիսոն (Գյոկչայ) գետի աջ կողմում, բարձրադիր սարահարթի ծայրում, ձորագլխին։ Հիմնականում անտառապատ է, ունի լեռնային ռելիեֆ։ Գյուղի տարածքում աճում է ընկույզի, պնդուկ, բոխի, կաղնի և այլն։ Հարուստ է նաև կենդանական աշխարհով. գյուղի շրջակա տարածքներում կարելի է հանդիպել արջի, գայլի, վարազի, լուսանի, նապաստակի և այլն[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնուց ի վեր Ամուրավանը եղել է հայաբնակ գյուղ։ Հայտնի է, որ 1914 թվականին գյուղում բնակվել են 1174 հայ[5], իսկ արդեն 1985 թվականին բնակավայրում առկա էր ընդամենը 10 հայկական տուն[2]։
Մեր օրերում գյուղն ունի շուրջ 1600 բնակիչ, որոնցից կեսից ավելին ազգությամբ լեզգի են[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20251211030124/https://www.azerpost.az/?options=content&id=188
- 1 2 3 4 5 6 7 8 Սամվել Կարապետյան, «Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը» Արխիվացված 2021-07-18 Wayback Machine, Երևան 1997թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն։
- ↑ «Арешский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
- 1 2 Հայաստանի Հանրապետության Պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆ. 27, ց. 1, գ. 72, թ. 3, գ. 35, թ. 14։
- ↑ “Кавказский Календарь на 1915 г.”, Тифлис, 1914, с. 88.
- ↑ Məhyəddinqızı Каскад "Габала жемчужина Кавказа», Баку, "Алекс Hand", 2009.
