Ամուսնությունը Հին Հռոմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամուսինների դիմանակար։ I դարի սկիզբ, որմնանկար Պոմպեոսից

Ամուսնությունը Հին Հռոմում համարվում էր սրբազան խորհուրդ և պետության հիմնասյուն[1] Հին Հռոմի մեծահարուստ ընտանիքներում ամուսնությունների մեծ մասը կայանում էին ըստ հաշվարկի՝[1] տոհմը շարունակելու (լատ.՝ matrimonium՝ ամուսնություն բառը ծագում է լատիներեն մայր բառից), տերությունների միավորման, ինչպես նաև քաղաքական միավորումներն ամրապնդելու համար։ Աղքատ բնակչության շրջանում ևս հազվադեպ չէր հաշվարկը, սակայն չէին բացառվում սիրո վրա հիմնված ամուսնությունները։[1]։

Հռոմեական կայսրության ժամանակների հեղինակներն այն կարծիքի էին, որ հանրապետությունը հռոմեական ամուսնությունների ծաղկուն շրջան էր, քանի որ տղամարդիկ խստորեն հետևում էին իրենց կանանց բարոյականությանը և վարքագծին[2]։ Ամուսինների ժամանակակից չափանիշներին համապատասխան պարտնյորություն չէր պահանջվում, ոչ միայն անհրաժեշտ չէր,[3] այլև անհնար էր.[4] Հին Հռոմում համարվում էր, որ կինը պետք է իր կյանքը նվիրի ամուսնուն աջակցելուն և նրա մասին հոգ տանելուն[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Friedländer Sitten der Römer. — Köln: Im Phaidon, 1957. — С. 241.
  2. Валерий Максим. 6, 3, 9.
  3. Цицерон. Att, 1 18, 1.
  4. Тит Ливий. История Рима от основания города, книга XXXIV, 3, 2.
  5. Schall, Ute Am Anfang war die Wölfin: Frauen im alten Rom. — Düsseldorf: Droste, 1994. — С. 43-87. — ISBN 3-7700-1017-5