Ամուսնական մատանիների հուշարձան
Ամուսնական մատանիների հուշարձան | |
---|---|
տեսակ | հուշարձան |
քանդակագործ | Համլետ Մատինյան |
տարի | 2010 |
քաղաք | Ախթալա |
Akhtala rings Վիքիպահեստում |
Ամուսնական մատանիների հուշարձան, քանդակ տեղադրված Ախթալայի բերդի տարածքում Ախթալայի վանքի հարևանությամբ։ Բացվել է 2010 թվականի սեպտեմբերի 19-ին[1]։ Քանդակագործներն են Համլետ Մատինյանն ու Արմեն Վարդանյանը։
Քանդակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախթալայի հուշարձանի մատանիները հենված են իրար և զարդարված նռան տերևներով, իսկ մատանիները միավորում է կյանքի պտուղը՝ նուռը[2]։ Ամուսնական մատանիների տակ՝ քարի վրա, պատկերված են երկու կարիճ և մեկ օձ։ Այն Քրիստոսի նոր խոսքի խորհուրդն է՝ տալիս եմ ձեզ իշխանություն՝ կոխելու օձերի և կարիճների գլուխը, ջախջախելու չարի գլուխը[3]։
Ավանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդություն կա, որ Ախթալա է գալիս հայոց Արտաշես Ա արքան։ Պղնձագործության հնագույն քաղաքում, քուրայի մոտ մի ծեր վարպետ պղնձից մատանի է պատրաստում և նվիրում արքային, իսկ արքան իր ոսկյա մատանին է նվիրում վարպետին[2]։
Կարճ ժամանակում ավանդույթ է դարձել ամուսնական մատանիների հուշարձանի միջով անցնելը[3][4]։