Ամորձու փակեղների ջրակալում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամորձու փակեղների ջրակալում, ամորձու փակեղների միջև շիճուկային հեղուկի կուտակումը, որի հիմքում ընկած են թույլ արտահայտված բորբոքային պրոցեսներ։ Պատճառներն են՝ փոշտի հաճախակի վնասվածքները, բորբոքումները։ Ամորձու փակեղների ջրակալումը սուր (ախտանշային) և քրոնիկական (ինքնուրույն) բնույթ ունի։ Սուրը լինում է ամորձու և մակամորձու խիստ բորբոքումների, վնասվածքների դեպքում և ուղեկցվում է ցավերով ու բարձր ջերմությամբ։ Քրոնիկականի դեպքում ամորձին և մակամորձին սկզբնական շրջանում մնում են անփոփոխ, հետագայում հեղուկի շատացման և փոշտի ծավալի մեծացման հետևանքով առաջ են գալիս սերմնալարի ուղղությամբ ծանրության զգացում և ցավեր։ Բուժումը վիրաբուժական է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 327