Ամոս Սոյեր
Ամոս Սոյեր անգլ.՝ Amos Sawyer | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 15, 1945[1] |
Ծննդավայր | Սինոե երկրամաս, Լիբերիա |
Մահացել է | փետրվարի 16, 2022[2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Բալթիմոր[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարան և Լիբերիայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | President of Liberia? |
Կուսակցություն | Liberian People's Party? |
![]() |
Ամոս Սոյեր (անգլ.՝ Amos Sawyer, հունիսի 15, 1945[1], Սինոե երկրամաս, Լիբերիա - փետրվարի 16, 2022[2], Բալթիմոր[2]), լիբերիացի քաղաքական և պետական գործիչ, 1990 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 1994 թվականի մարտի 7-ը եղել է Լիբերիայի Ազգային միասնության ժամանակավոր կառավարության նախագահը, ուսուցիչ, ակադեմիկոս, փիլիսոփայության դոկտոր[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Լիբերիայի քոլեջում (այժմ՝ Լիբերիայի համալսարան) և Էվանսթոնի (Իլինոյս) (ԱՄՆ) Հյուսիսարևմտյան համալսարանում։ Զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ 1980-1984 թվականներին եղել է Լիբերիայի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի դեկան։ Այդ ընթացքում նա Սահմանադրական հանձնաժողովի նախագահն է եղել, որն ուսումնասիրել է նախագահ Ուիլյամ Տոլբերտի սպանության հանգամանքները։ Բլումինգթոնի համալսարանում դասավանդել է քաղաքական տեսություն և վերլուծություն։ Մոնրովիա վերադառնալուց հետո դոկտոր Սոյերը ստացել է ակադեմիկոսի կոչում, դարձել է ակտիվիստ և քաղաքական գործիչ և որպես անկախ թեկնածու առաջադրվել Մոնրովիայի քաղաքապետի պաշտոնում[4]։
Եղել է Լիբերիայի ժողովրդական կուսակցության անդամ, Լիբերիայի Կառավարման բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, Աֆրիկայում արդարության շարժման հիմնադիրներից մեկը, 1983 թվականին հիմնել է Լիբերիայի ժողովրդական կուսակցությունը։
Լիբերիայի նախագահ Սամուել Դոուի սպանությունից հետո (1990) Սոյերը ստանձնել է Անցումային կառավարության (Ազգային միասնության կառավարության) նախագահի պաշտոնը, նրա պաշտոնավարումն ավարտվել է 1994 թվականի մարտի 7-ին, այն բանից հետո, երբ նա ի սկզբանե հույս ուներ պաշտոնավարել ընդամենը վեց ամիս[5]։
Սոյերը քաղաքագիտության դոկտորի կոչում է ստացել Իլինոյսի Հյուսիսարևմտյան համալսարանից։
Նա մի քանի անգամ ծառայել է միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, 2001 թվականին նա եղել է Զիմբաբվեի ընտրությունների մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը Աֆրիկյան միասնության կազմակերպության կողմից։
Սոյերը որոշ ժամանակով վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ հրավեր ստանալով աշխատելու որպես փոխտնօրեն և գիտաշխատող Ինդիանայի համալսարան Բլումինգթոնումի Քաղաքական գիտությունների ամբիոնի Քաղաքական տեսության և քաղաքականության վերլուծության ֆակուլտետեում։
1980-ականներից հրատարակել է գրքեր, որոնք վերաբերվում են Լիբերիայի քաղաքականությանը։ 1992 թվականին Սոյերը գրել է «Ինքնավարության վերելքը Լիբերիայում. ողբերգություն և մարտահրավեր» գիրքը։ Իր վերջին գիրքը նա հրատարակել է 2005 թվականի ամռանը[6][7]։
Կյանքի վերջին տարիներին նա գլխուղեղի երկու վիրահատություն է տարել։
Մահացել է 2022 թվականին, Բալթիմորի Ջոն Հոփկինսի հիվանդանոցում։
2011 թվականին արժանացել է Գուզիի խաղաղության մրցանակի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.liberianobserver.com/liberia-dr-amos-sawyer-former-interim-president-dies
- ↑ «Honoree: Search Awards: University Honors & Awards: Indiana University». honorsandawards.iu.edu. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Barrett, Lindsay (2022 թ․ փետրվարի 23). «Amos Sawyer, 1945–2022: Liberia's Peace Seeking Leader». Daily Trust. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «'Peer review' and civil society keep African leaders on their toes». Africa Renewal (անգլերեն). 2012 թ․ հունվարի 16. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Sawyer, Amos (1992). The Emergence of Autocracy in Liberia: Tragedy and Challenge. ISBN 1558151648.
- ↑ Sawyer, Amos (1992). The emergence of autocracy in Liberia: tragedy and challenge (English). ISBN 978-1-55815-164-2. OCLC 24701327.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Abdoulaye W. Dukule, "Life in Monrovia", The Perspective, 26 November 2001.
- Indiana University: Profile of Dr. Amos Sawyer
- J. Peter Pham, "A Nation Long Forlorn: Liberia's Journey From Civil War toward Civil Society", The International Journal of Not-for-Profit Law (ICNL), Volume 6, Issue 4, September 2004.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամոս Սոյեր» հոդվածին։ |