Jump to content

Ամոս Գիտայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամոս Գիտայ
եբրայերեն՝ עמוס גיתאי
Ծնվել էհոկտեմբերի 11, 1950(1950-10-11)[1][2][3] (75 տարեկան)
ԾննդավայրԻսրայել Հայֆա, Իսրայել
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Տեխնիոն - Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ
Քաղաքացիություն Իսրայել
ԱզգությունԻսրայելցի
Մասնագիտացումճարտարապետ, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան, կինեմատոգրաֆ և ռեժիսոր
ԱմուսինՌիվկա Գիտայ (1980 թվականից)
Պարգևներ
IMDbID 0321159
amosgitai.com

Ամոս Գիտայ (հոկտեմբերի 11, 1950(1950-10-11)[1][2][3], Հայֆա, Իսրայել[6]), իսրայելցի ռեժիսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամոս Գիտայը ծնվել է 1950 թվականին ճարտարապետ Մունիո Ուենյրոբի և հեքիաթասաց, մանկավարժ Եֆրատիա Մարգալիտի ընտանիքում։ Նույն տարում, երբ ծնվել է Ամոսը, ընտանիքը փոխել է ազգանունը և դարձել «Գիտայ»[7][8][9][10]։

Դեռևս ուսանող տարիքում մասնակցել է Արաբա-իսրայելական պատերազմին, եղել է պահեստային սպա, ծառայել է ուղղաթիռային փրկարարական անձնակազմում։ Պատերազմական տարիներին սկսել է ֆիլմեր նկարահանել մոր նվիրած 8 մմ տեսախցիկով։ 1973 թվականի հոկտեմբերի 11-ին, ծննդյան 23-րդ տարեդարձին, նրա ուղղաթիռը ռմբակոծվել է սիրիական գրոհայինների կողմից։ Անձնակազմի 7 անդամներից 6-ը ողջ են մնացել, այդ թվում և Գիտայը։

Գիտայը թողնելով ճարտարապետությունը՝ սկսեց զբաղվել ռեժիսուրայով։ Նա 1993 թվականին վավերագրական ֆիլմ նկարահանեց այս պատահարի մասին՝ «Քիպուր. պատերազմական հիշողություններ», 2000 թվականին՝ նույն ֆիլմի արկածային տարբերակը՝ «Քիպուր»։

1979 թվականին Գիտայը նկարահանեց իր առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը՝ «Տուն»՝ պատվիրված Իսրայելի հանրային հեռուստատեսության կողմից։ Սակայն հեռուստատեսությունը չընդունեց ֆիլմը, և այն պահպանվել է VHS տարբերակով։ 1983 թվականին Գիտայը նկարահանել է «Դաշտային օրագիր» վավերագրական ֆիլմը, որը կրկին մերժվել է հեռուստատեսության կողմից։ «Դաշտային օրագրի» առաջացրած հակասական արձագանքի պատճառով Գիտայը 1983 թվականին տեղափոխվում է Ֆրանսիա և ֆիլմն ավարտում այնտեղ։ Միաժամանակ նա Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանում պաշտպանել է թենածուականը ճարտարապետության գծով։ Այդուհանդերձ նա հաստատվում է Եվրոպայում, և սկսում նկարահանել խաղարկային և պատմական ֆիլմեր տարագրության մասին։ 1990-ականների կեսին Գիտայը տեղափոխվում է Հայֆա և մոտ 10 տարվա ընթացքում ստեղծում 15 ֆիլմ։

Գիտայի՝ իսրայելական քաղաքներին նվիրված եռերգության առաջին ֆիլմը «Դևարիմն» է (1995 թ.), որին հաջորդում են «Յոմ Յոմը», «Քադոշը», «Քիփուրը» (2000 թ.)՝ իր պատերազմական հուշերի վրա հենված խաղարկային ֆիլմ, որը Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է Ֆրանսուա Շալեի մրցանակին։ «Եդեմ» (2001 թ.) և «Քեդմա» (2002 թ.) ֆիլմերում նկարագրվում է Իսրայել պետության ստեղծման ժամանակները՝ ցուցադրելով դրա ակունքները, պատմական և գաղափարական հիմքերը։ «Ավետյաց երկիրը» (2004 թ., «Ապագայի կինո» մրցանակ Վենետիկի միջազգային կինոփառատոնում) և «Ազատ գոտի» ֆիլմերը պատկերում են երկրի և ամբողջ տարածաշրջանի իրավիճակը։ 2013 թվականին Վենետիկի միջազգային կինոփառատոնում Գիտայը «Անա Արաբիա» (2013 թ.) ֆիլմի համար արժանացել է SIGNIS-ի մրցանակին՝ պատվավոր հիշատակման և «Կանաչ Կաթիլ» մրցանակին։

Նրա գործերի հետահայաց մեծ ցուցադրություններ են կազմակերպվել Պոմպիդու կենտրոնում (Փարիզ), NFT-ում և ICA-ում (Լոնդոն), Լինքոլն կենտրոնում (Նյու Յորք), Բեռլինի Kunstwerk-ում, Մադրիդի, Երուսաղեմի, Փարիզի, Սան Պաուլուի, Տոկիոյի, Տորոնտոյի ֆիլմադարաններում, հայաստանյան Ոսկե ծիրան կինոփառատոնում («Անա Արաբիա» (2013 թ.), «Սահմանազատում» (2007 թ.), «Ազատ գոտի» (2005 թ.) և «Ավետյաց երկիր» (2004 թ.))[11]:

ՖիլմՏարիԺանր
Մեկի հուշերը1972կարճամետրաժ
Կրակն ուտում է թուղթը, թուղթն ուտում է կրակը1973կարճամետրաժ
Խոսելով բնապահպանության մասին1973կարճամետրաժ
Շոշ1973կարճամետրաժ
Արլինգթոն, ԱՄՆ1974կարճամետրաժ
Պատերազմական պատկերներ 1, 2, 31974կարճամետրաժ
Հետպատերազմյան պատկերներ/Après1974կարճամետրաժ
Ջուր1974կարճամետրաժ
Մեմֆիս, ԱՄՆ (Դեմքեր)1974կարճամետրաժ
Մեմֆիս ԱՄՆ (Միջավայր)1974կարճամետրաժ
Ցուցահանդեսի նկարներ1974կարճամետրաժ
Օրթոդոնտիստների միջազգային համագումար1974կարճամետրաժ
Փչվող ապակի1974կարճամետրաժ
Լուսի1974կարճամետրաժ
Մայրս ծովափին1975կարճամետրաժ
Հմայք1976կարճամետրաժ
Դիմիտրի1977կարճամետրաժ
Սահման1977կարճամետրաժ
Քաղաքական առասպելներ1977կարճամետրաժ
Հասարակաց տուն1977կարճամետրաժ
Աֆուլայում երգելով1977կարճամետրաժ
Ջրի տակ1977կարճամետրաժ
Վադի Ռուշմիա1978կարճամետրաժ
Ճարտարապետություն1978կարճամետրաժ
Վադի Սալիբի խռովությունները1979վավերագրական
Նշանավոր մշակութային դեմքեր1979կարճամետրաժ
Քարթերի այցն Իսրայել1979կարճամետրաժ
Ինքնությանը փնտրելիս1980վավերագրական
Տուն1980վավերագրական
Վադի1981վավերագրական
Ամերիկյան առասպելաբանություն1981վավերագրական
Դաշտային օրագիր1982վավերագրական
Արքայախնձոր1983վավերագրական
Ռեյգան. ծախու պատկեր1984վավերագրական
Բանգկոկ -Բահրեն/ծախու աշխատանք1984վավերագրական
Եսթեր1985
Լիովին նոր օր1987վավերագրական
Բեռլին-Երուսաղեմ1989
Գոլեմի ծնունդը1990
Գոլեմ. տարագրության ոգին1991
Վադի, տասը տարի անց1991վավերագրական
Մեղեդու կերպարանափոխությունը1992կարճամետրաժ
Քարացած այգի1993
Լույսի զավակների պայքարը խավարի զավակների դեմ1993կարճամետրաժ
Մերի թագուհի '871993վավերագրական
Վուպերի հովտում1993վավերագրական
Հնարավորություն տվեք խաղաղությանը1994վավերագրական
Հանուն Դուչեի1994վավերագրական
Դևարիմ1995
Ճարտարապետ Մունիո Վայնռաուբ Գիտայ (1909-1970)1996վավերագրական
Միլիմ1996վավերագրական
Սպանության թատերաբեմ1996վավերագրական
Քիփուր. պատերազմական հուշեր1997վավերագրական
Պատերազմը և խաղաղությունը Վեսուլում1997վավերագրական
Յոմ Յոմ1998
Սիոն. ինքնազատագրում1998վավերագրական
Տուն Երուսաղեմում1998վավերագրական
Նարինջ1998վավերագրական
Քադոշ1999
Սեպտեմբերի 11-1'0901 2002
Եդեմ2001
Քիփուր2000
Վադիի մեծ կիրճը2001վավերագրական
Վիրաբույժ գեներալի նախազգուշացումը2001կարճամետրաժ
Քեդմա2002
Ալիլա2003
Ավետյաց երկիր2004
Ազատ գոտի2005
Լուրեր տնից2005վավերագրական
Սահմանազատում2007
Մի օր կհասկանաս2008
Լույսի զավակների պայքարը խավարի զավակների դեմ2009
Կարմել2009
Ապառիկ վարդեր2010
Օրորոցային հորս համար2011
Անա Արաբիա2013
Ճարտարապետությունն Իսրայելում. Զրույցներ Ամոս Գիտայի հետ2013վավերագրական

Մեջբերումներ Ամոս Գիտայից

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոյի դպրոցներն իրականում անվերջ կրկնում են իրենք իրենց և անվերջ վերամշակում են նույն ինֆորմացիան։ Ես կարծում եմ, որ երիտասարդները պետք է կարողանան նաև այլ դիսցիպլիններից ունեցած իրենց ինֆորմացիան օգտագործել։ Երիտասարդ սերնդի հիմնական նպատակն անմիջապես ու արագ հաջողության հասնելն է։ Բայց դա այնքան էլ իրատեսական չէ։ Ես ինքս բավականին մեծ հաջողություններ եմ ունեցել, 9 անգամ Կաննի մրցույթում եմ ներկայացվել, բայց դա այն բանի արդյունքն է, որ ես համբերատար անցել եմ այդ դժվարին ճանապարհը[12]։
Բայց կինոն լրագրություն չէ։ Պետք է ֆիլմը ոչ միայն տեղեկատվական լինի, այլև արտահայտի ռեժիսորի ամբողջ հայեցակետերը, տեսանկյունը, վերաբերմունքը։ Քանի որ Իսրայելի պատմությունն էլ համարվում է ոչ ամբողջացած, դա արտահայտվում է նաև կինոյում[13]։
  • Efratia Gitai – նամակներ, Yediot books, Israel, 2011
  • Efratia Gitai, թղթակցություն (1929–1994), Gallimard, Paris, 2010
  • Genèses, Jean-Michel Frodon, Amos Gitai, Marie-José Sanselme, Gallimard, Paris, 2009
  • Monte Carmelo, Amos Gitai, Bompiani, Milano, 2004
  • Parcours, Amos Gitai, Centre Pompidou, Paris, 2003
  • Mont Carmel, Amos Gitai, Gallimard, 2003
  • Munio Gitai Weinraub, Bauhaus architect in Israel, Richard Ingersoll, Electa, Milano, 1994
  • The War of the Sons of Light Against the Sons of Darkness, Amos Gitai, Mazzotta, Milano, 1993

Ամոս Գիտայի ստեղծագործությունների հիման վրա գրված գրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Cinema di Amos Gitai: Frontiere e territori (Il), Serge Toubiana, Bruno Mondadori, Torino, 2006
  • Amos Gitai: News from Home, Walther König, Köln, 2006
  • The Cinema of Amos Gitai,Serge Toubiana, Baptiste Piégay, Lincoln Center / Cahiers du cinéma, Paris, 2005
  • Amos Gitai, Serge Toubiana, Mostra internacional de cinema / Cosac Naify, São Paulo, 2004
  • Exilios y territories, el cine de Amos Gitai, Serge Toubiana, Baptiste Piégay, Semana Internacional de Cine, Valladolid, 2004
  • Exils et territoires: le cinéma d'Amos Gitai, Serge Toubiana, Baptiste Piégay, Arte Editions / Cahiers du cinéma, Paris, 2003
  • Amos Gitai, Cinema, Politics, Aesthetics,Irma Klein, KM, Tel Aviv, 2003
  • Amos Gitai, Cinema forza di pace, Edited by Daniela Turco, Le Mani, Genova, 2002
  • The Films of Amos Gitai, a Montage, Edited by Paul Willemen, BFI Publishing, London, 1993
  • Amos Gitai, Edited by Alberto Farassino, Mostra Internazionale Riminicinema, Rimini, 1989

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  4. https://web.archive.org/web/20111219214909/https://www.uvsq.fr/toute-l-actualite/retour-sur-la-ceremonie-docteur-honoris-causa-2011-162250.kjsp
  5. https://acfk.cz/vyrocni-ceny-acfk/Association of Czech Film Clubs.
  6. Deutsche Nationalbibliothek Record #124021921 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. «Film Festival : Cannes 99». Filmfestivals.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  8. «Conversation Amos Gitai / Peter Cowie». Amos Gitai official homepage. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 26-ին.
  9. Ամոս Գիտայ Internet Movie Database կայքում
  10. «Munio Weinraub Gitai Architect (1909-1970) | The Films of Amos Gitai». Amosgitai.com. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  11. «Ամոս Գիտայի մասին Ոսկե ծիրանի պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  12. Կինոյի աշխարհում գաղափարի սով է. իսրայելցի ռեժիսոր Ամոս Գիտայ
  13. Ամոս Գիտայ. «Կինոյի աշխարհում գաղափարների սով է»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամոս Գիտայ» հոդվածին։