Jump to content

Ամնոկանի բարձրավանդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամնոկանի բարձրավանդակ
կոր.՝ 강남산맥, 江南山脈
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրՀյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա
Վարչատարածքային միավորԿԺԴՀ[1]
Բարձրություն (ԲԾՄ)1046 մետր
Քարտեզ
Քարտեզ

Ամնոկանի բարձրավանդակ (կոր.՝ 강남산맥, 江南山脈), բարձրավանդակ Կորեական թերակղզում, որը գտնվում է Նաննիմ լեռնաշղթայի ջրբաժանից դեպի արևմուտք։ Մտնում է Հյուսիսկորեական լեռնազանգվածի կազմում։ Ամբողջությամբ տեղակայված է Հյուսիսային Կորեայի տարածքում։

Բարձրավանդակը կազմված է սարահարթերից և հյուսիս-արևելքում ձգվող լեռնաշղթաներից (Չոգիորյոն, Մյոհյան, Նաննիմ)։ Բարձրավանդակի առավելագույն բարձրությունը կազմում է 1909 մետր։ Ընդհանուր տարածքը խիստ մասնատված է Յալուցզյան, Չհոնչհոնգան և Տեդոնգան գետերի ձախ վտակներով։ Հարթեցման մակերեսները հանդիպում են ամենուր։

Բարձրավանդակի տարածքում կլիման չափավոր է, մուսոնային, ցուրտ ու չոր ձմեռային ամիսներով[2]։ Տարեկան տեղումների քանակը գերազանցում է 1000 միլիմետրը ու հիմնականում դրանք գերակա են ամառային ամիսներին։ Բուսական աշխարհից տարածված են լեռնային և խառը անտառները, այդ թվում՝ խեժափիճին, եղևինը, կաղնին և թխկին։

Բարձրավանդակը հիմնականում կազմված է հնագույն ինտրուզիվ ժայռերից։ Կան կապար-ցինկային հանքաքարի հանքավայրեր, ոսկու և գրաֆիտի պաշարներ։

Բարձրավանդակին զուգահեռ հոսում է Յալուցզյան կամ Ամնոկան գետը։ Արևելքում էլ գտնվում են Ռանգրիմի լեռները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GEOnet Names Server — 2018.
  2. Peel, M C; Finlayson, B L. «Updated world map of the Köppen-Geiger climate classification». Hydrology and Earth System Sciences. 11: 1633–1644. doi:10.5194/hess-11-1633-2007. Վերցված է 30 Enero 2016-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)