Ամմիանուս Մարցելինուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամմիանուս Մարցելինուս
Դիմանկար
Ծնվել էմոտ. 330[1][2][3][…]
ԾննդավայրԱնտոք, Հռոմեական կայսրություն, Հին Հռոմ[1]
Մահացել էմոտ. 395[4]
Մահվան վայրՀռոմ, Հին Հռոմ[1]
ՔաղաքացիությունՀին Հռոմ[4]
ԵրկերRoman History?
Մասնագիտությունպատմաբան, գրող, զինվոր և բանաստեղծ
Ammianus Marcellinus Վիքիպահեստում

Ամմիանուս Մարցելինուս (լատիներեն՝ Ammianus Marcellinus; մոտ 330, Անտիոք, Հռոմեական կայսրություն — 395 թ., հետո, Հռոմ), հին հռոմեական պատմիչ։

Մասնակցել է IV դ. կեսերին պարսիկների դեմ Հռոմի պատերազմներում, նաև ծառայել է կայսրության արեւմտյան մասերում։ Ծագմամբ Ասորիքի հույն է, սակայն իր «Գործք» (Res gestae, երբեմն թարգմանվում է նաև «Պատմություն») աշխատությունը գրել է լատիներեն։ Ամմիանուսի պատմությունը բաղկացած էր 31 գրքից եւ ի սկզբանե ընդգրկում էր 96 թ. մինչև 378 թ. իրադարձությունների նկարագրությունը, սակայն մեզ հասել են միայն XIV—XXXI գրքերը, որոնք ներառում են 353—378 թթ. պատմական անցքերը։ Առաջին 13 գրքերը, որոնք բովանդակում էին 96-352 թթ. պատմությունը, կորսված են։ Ամմիանուս Մարցելինուսին հաճախ բնութագրում են որպես «վերջին մեծ հռոմեական պատմիչ»։

Ամմիանուս Մարցելինուսի գործում կարևորագույն տեղեկություններ են պահպանվել նաև Հայաստանի IV դարի պատմության վերաբերյալ, հատկապես Արշակ Բ և Պապ թագավորների մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 81. — ISBN 978-2-221-06888-5
  2. Catalogue of the Library of the Pontifical University of Saint Thomas Aquinas
  3. AlKindi
  4. 4,0 4,1 Record #118886885 // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]