Ամմբրոջո Կոնտարինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամմբրոջո Կոնտարինի
Viaggio al signor Usun Hassan re di Persia.jpg
Ծնվել է 1429
Ծննդավայր Վենետիկ, Վինիտիկի հանրապետություն
Մահացել է 1499
Մահվան վայր Վենետիկ, Վինիտիկի հանրապետություն[1]
Մասնագիտություն ճանապարհորդ հետազոտող և դիվանագետ

Ամմբրոջո Կոնտարինի (Contarini) (1429-1499), Վենետիկի հանրապետության դիվանագետ և ճանապարհորդ։ 1474 թվականի փետրվարին ուղարկվել է Թավրիզ՝ ակկոյունլուների տիրակալ Ուզուն-Հասանի մոտ՝ Վենետիկի հետ Թուրքիայի դեմ պատերազմ սկսելու առաջարկությամբ։ 1474 թվականին անցել է Հայաստանով։ Թավրիզից վերադառնալիս այցելել է Մոսկվա (1475 թվականի սեպտեմբեր-1476 թվականի հունվար), ուր նրան ընդունել է Իվան III Վասիլևիչ ցարը։ 1487 թվականին Ամմբրոջո Կոնտարինին հրատարակել է ուղեգրություն, որն արժեքավոր տեղեկություններ է պարունակում Պարսկաստանի, Անդրկովկասի, Ռուսաստանի, Լեհաստանի, Ղրիմի և Աստրախանի խանության մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Контарини Амброджо // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 582 CC-BY-SA-icon-80x15.png