Jump to content

Ամիր Ռիչարդսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամիր Ռիչարդսոն
Քաղաքացիությունը  Մարոկկո,  ԱՄՆ և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 24, 2002(2002-01-24) (22 տարեկան)
Ծննդավայր Նիս
Հասակ 1,95 մետր
Դիրք կիսապաշտպան

Միշայել Ամիր Ժունիոր Ռիչարդսոն (ֆր.՝ Michael Amir Junior Richardson, արաբ․՝ أمير ريتشاردسون‎‎, հունվարի 24, 2002(2002-01-24), Նիս), մարոկկացի ֆուտբոլիստ, «Ֆիորենտինա» ակումբի և Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիրը «Ֆոնտոն Անտիբե», «Նիս» և «Հավր» ակումբների սան է[1]։ 2021 թվականի մայիսի 15-ին «Տրուայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Լիգա 2-ում «Հավրի» կազմում[2]։ 2022 թվականի օգոստոսի 30-ին «Լավալի» դեմ խաղում Ամիրը խփել է իր առաջին գոլը «Հավրի» կազմում[3]։ 2023 թվականին ֆուտբոլիստն օգնել է ակումբին դուրս գալ էլիտա։

2022 թվականին Ռիչարդսոնը տեղափոխվել է «Ռեյմս»՝ կնքելով չորս տարվա պայմանագիր, բայց ևս կես տարի վարձավճարով մնացել է «Հավրում»[4]։ 2023 թվականի օգոստոսի 12-ին Մարսելի «Օլիմպիկի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Լիգա 1-ում[5]։ Սեպտեմբերի 17-ին «Բրեստի» դեմ խաղում Ամիրը խփել է իր առաջին գոլը «Ռեյմսի» կազմում[6]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականին Մարոկկոյի օլիմպիական հավաքականի կազմում Ռիչարդսոնը դարձել է Աֆրիկայի տնային երիտասարդական առաջնության (մինչև 23 տարեկաններ) հաղթող։ Այդ խրցաշարում մասնակցել է Գվինեայի[7], Գանայի[8], Կոնգոյի[9], Մալիի[10] և Եգիպտոսի[11] հավաքականների դեմ խաղերին։ Գանացիների դեմ խաղում Ամիրը դարձել է գոլի հեղինակ։

2023 թվականի սեպտեմբերի 12-ին Բուրկինա Ֆասոյի հավաքականի դեմ ընկերական խաղում Ռիչարդսոնը նշել է նորամուտը Մարոկկոյի հավաքականի կազմում[12]։

Մարոկկոյի Օլիմպիական հավաքականի կազմում դարձել Է Փարիզի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր[13]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիրը հայտնի բասկետբոլիստ Մայքլ Ռեյ Ռիչարդսոնի որդին է[14]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային

Մարոկկո (մինչև 23)

  • Աֆրիկայի երիտասարդական առաջնության հաղթող (մինչև 23 տարեկաններ) - 2023
  • Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր - 2024

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. POISNEL, David (2021-07-09). «Football - Amical : Richardson, un grand parmi les grands». Paris-Normandie.
  2. «Հավր VS. Տրուա 3:2» (անգլերեն). soccerway.com. 2021-05-15.
  3. «Լավալ VS. Հավր 1:3» (անգլերեն). soccerway.com. 2022-08-30.
  4. «Amir Richardson, un Rookie en Champagne | Stade de Reims». www.stade-de-reims.com.
  5. «Օլիմպիկ Մարսել VS. Ռեյմս 2:1» (անգլերեն). soccerway.com. 2023-08-12.
  6. «Ռեյմս VS. Բրեստ 1:2» (անգլերեն). soccerway.com. 2023-09-17.
  7. «Մարոկկո (մինչև 23) VS. Գվինեա (մինչև 23) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2023-06-24.
  8. «Մարոկկո (մինչև 23) VS. Գանա (մինչև 23) 5:1» (անգլերեն). soccerway.com. 2023-06-27.
  9. «Կոնգո (մինչև 23) VS. Մարոկկո (մինչև 23) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2023-06-30.
  10. «Մարոկկո (մինչև 23) VS. Մալի (մինչև 23) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2023-07-04.
  11. «Մարոկկո (մինչև 23) VS. Եգիպտոս (մինչև 23) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2023-07-08.
  12. «Մարոկկո VS. Բուրկինա Ֆասո 1:0» (անգլերեն). soccerway.com. 2023-09-12.
  13. «Paris 2024. FOOTBALL - MEN - MOROCCO» (անգլերեն).
  14. POISNEL, David (2021-07-09). «Football - Amical : Richardson, un grand parmi les grands». Paris Normandie (ֆրանսերեն). Վերցված է 2024-07-24-ին.