Ամիր Նազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ամիր Հարությունի Նազարյան (1974 թ. մարտի 23 - 1994 թ. մարտի 18), հայ ազատամարտիկ Արմավիրի տարածաշրջանից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիր Նազարյանը ծնվել է 1974 թ.-ի մարտի 23-ին Արմավիրի շրջանի Այգեշատ գյուղում, Հարություն և Սաթենիկ Նազարյանների հարկի տակ։ Սովորել և 1990-1991 ուսումնական տարում ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ 1993 թ. ընդունվել է Երևանի բժշկական ուսումնարանը, որտեղից էլ նույն թվականին զորակոչվել հայկական բանակ։ Մի քանի ամիս անց՝ զինվորական երդում տալուց հետո, 1994 թ.-ի սկզբին ցանկություն է հայտնել լինել Արցախում՝ խիզախ ազատամարտիկների հետ մասնակցելու Արցախի ազատագրման և նրա պաշտպանության նվիրական գործին։ Ամիր Նազարյանը հիմնականում եղավ Քելբաջարում, Օմարի լեռնանցքում,ձմեռային դժվարին ամիսներ անցկացրեց այստեղ՝ լինելով կայուն հավատի և սևեռուն նպատակի երիտասարդ։ Մարտական կարևոր գործողությունների պահին՝ 1994 թ. մարտի 18-ին քաջաբար զոհվեց։ Նրա աճյունը հողին է հանձնվել 1994 թ. մարտի 23-ին Այգեշատ գյուղի գերեզմանոցում։ [1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ. Սահակյան, Գիրք վշտի և հպարտության