Jump to content

Ամիր Հոսեյն Զարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամիր Հոսեյն Զարե
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացումըմբիշ
Երկիր Իրան
Ծննդյան ամսաթիվհունվարի 16, 2001(2001-01-16) (25 տարեկան)
ԾննդավայրԱմոլ, Մազանդարան, Իրան
Հասակ՝185 սանտիմետր
Քաշ125 կիլոգրամ

Ամիր Հոսեյն Աբբաս Զարե (պարս.՝ امیرحسین زارع, հունվարի 16, 2001(2001-01-16), Ամոլ, Մազանդարան, Իրան), իրանցի ազատ ոճի ըմբիշ, 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2021 և 2023 թվականների աշխարհի կրկնակի չեմպիոն, Ասիական խաղերի չեմպիոն, Ասիական խաղերի չեմպիոն։

2018 թվականի հուլիսին Զագրեբում դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն[1]։ 2018 թվականի հոկտեմբերին Բուենոս Այրեսի երիտասարդական խաղերում նվաճել է արծաթե մեդակ եզրափակիչում պարտվելով ռուս Սերգեյ Կոզիրևին[2]։ 2019 թվականի հուլիսին Թաիլանդի Չոնբուրի քաղաքում դարձել է Ասիայի երիտասարդների չեմպիոն[3]։ 2021 թվականի հունիսին ընդգրկվել է Իրանի ազգային հավաքականի կազմում Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար[4]։ Տոկիոյի օլիմպիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր՝ 3-րդ տեղի համար պայքարում հաղթելով չինացի Դենգ Ժիվեյին[5]։

2021 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել հոկտեմբերին Նորվեգիայի մայրաքաղաքում, դարձել է աշխարհի չեմպիոն մինչև 125 կգ քաշային կարգում։ Եզրափակչում հաղթել է վրացի ըմբիշ Գենո Պետրիաշվիլիին[6]։

2022 թվականին Բելգրադում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։

2023 թվականի սեպտեմբերին Բելգրադում կայացած աշխարհի առաջնությունում կրկին հաղթել է Գենո Պետրիաշվիլին և դարձել աշխարհի չեմպիոն։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Հանչժոուում կայացած Ասիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ[7]։

2024 թվականի ապրիլի 12-ին Բիշքեկում, եզրափակչում հաղթելով ղրղզ ըմբիշ Այաալ Լազարևին, նվաճել է Ասիայի առաջնության ոսկե մեդալը[8]։

  • Ասիայի ըմբշամարտի երիտասարդական առաջնություն 2018՝ 1st
  • Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնություն 2018՝ 1st
  • Ամառային պատանեկան օլիմպիական խաղեր 2018՝ 2nd
  • Ասիայի ըմբշամարտի պատանիների առաջնություն 2019՝ 1st
  • Ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնություն 2019՝ 2nd
  • Ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնություն 2019՝ 1st
  • Օլիմպիական խաղեր 2020՝ 3rd
  • Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2021՝ 1st
  • Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2022՝ 3rd
  • Ասիական խաղեր 2022՝ 1st
  • Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2023՝ 1st
  • Ասիայի ըմբշամարտի առաջնություն 2024՝ 1st

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Дмитрий Елканов — победитель первенства мира по вольной борьбе среди юношей, Сергей Козырев — бронзовый призёр». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 16 (օգնություն)
  2. «Сергей Козырев — победитель летних юношеских Олимпийских игр в Буэнос-Айресе». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 15 (օգնություն)
  3. Чемпионат Азии среди юношей: Сборная Ирана — лидер командного зачёта по вольной борьбе
  4. «Токио-202One: сборная Ирана назвала олимпийский состав». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  5. «ON-LINE! Tokyo-202One. Заурбек Сидаков — олимпийский чемпион». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 39 (օգնություն)
  6. Кавказский Узел. «Грузинский борец завоевал серебряную медаль чемпионата мира». Кавказский Узел. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  7. «Азиатские игры-2023: Вольная и женская борьба. ОНЛАЙН результаты 07.10.2023» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. «Дагестанские легионеры приносят медали Узбекистану и Бахрейну». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիր Հոսեյն Զարե» հոդվածին։