Ամիր Հաթամի
| Ամիր Հաթամի | |
|---|---|
| Ծնվել է | 1966[1] |
| Ծննդավայր | Զանջան, Իրան |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | շիա իսլամ |
| Կրթություն | Imam Ali Officers' Academy? |
| Մասնագիտություն | ռազմական գործիչ |
| Զբաղեցրած պաշտոններ | Minister of Defense and Armed Forces Logistics? և Commander-in-Chief of the Army of the Islamic Republic of Iran? |
| Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Ամիր Հաթամի (պարս.՝ امیر حاتمی, 1966[1], Զանջան, Իրան[2]), Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գերագույն հրամանատարը 2025 թվականի հունիսի 13-ից։ Եղել է Իրանի պաշտպանության նախարարը 2017 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի օգոստոսը, բրիգադի գեներալ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամիր Հաթամին ծնվել է 1966 թվականին Նիմավոր գյուղում, իր մանկությունն ու պատանեկությունը անցկացրել է Զանջան քաղաքում։ 1980 թվականին՝ Իրաքի հետ պատերազմի ժամանակ, 14 տարեկան հասակում կամավոր միացել է «Բասիջ» ջոկատներին։ 1984 թվականին սկսել է ծառայել Իրանի բանակի ցամաքային ուժերում։ Պատերազմից հետո՝ 1989 թվականին ընդունվել է «Իմամ Ալի» սպայական համալսարան[3]։
Իրանի ժողովրդական մոջահեդների ձախակողմյան արմատական կազմակերպության դեմ ուղղված «Մերսադ» գործողության մասնակից է[3]:
1998 թվականին այաթոլլահ Ալի Խամենեին նրան նշանակել է բանակի միջազգային հարաբերությունների վարչության պետ (այդ ժամանակ կոչումով եղել է գնդապետ)[3]:
2006 թվականին նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ[3]:
2013-ից 2017 թվականներին եղել է պաշտպանության փոխնախարար[4]: 2017 թվականի օգոստոսին նշանակվել է պաշտպանության նախարար՝ փոխարինելով Հոսեյն Դեհղանին։ Նրա թեկնածությունը ներկայացրել է նախագահ Հասան Ռոհանին և հաստատել խորհրդարանը՝ Իսլամական խորհրդատվական խորհուրդը։ Կողմ են քվեարկել 261 պատգամավոր, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 13[4]: Հայտարարել է Իրանի հրթիռային ծրագիրը զարգացնելու իր մտադրության մասին[5]: Նաև խոսել է Միացյալ Նահանգներից եկող սպառնալիքներին հակազդելու անհրաժեշտության մասին[6]: Նրա խոսքով՝ Իրանը «ոչ մեկից թույլտվություն խնդրելու կարիք չունի» հրթիռային զենք արտադրելու համար[7]:
2022 թվականի հոկտեմբերին Կանադան պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ և պատժամիջոցների ցուցակում ավելացրել է 17 անձի, այդ թվում՝ Ամիր Հաթամիին, որոնք, ըստ կանադական իշխանությունների, ներգրավված են «մարդու իրավունքների խախտումներում»[8]:
2025 թվականի հունիսի 13-ին նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հրամանատար[9]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://china.org.cn/world/Off_the_Wire/2017-08/20/content_41443454.htm
- ↑ «Profile: Iran's new cabinet members». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «وزیر دفاع ایران؛ امیر حاتمی کیست؟». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ 4,0 4,1 «Генерал-майор Хатами официально стал министром обороны Ирана». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Новый министр обороны Ирана пообещал продолжить ракетную программу». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Замминистра обороны Ирана заявил о планах нарастить ракетный потенциал». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Глава минобороны Ирана: нам не нужно разрешения, чтобы производить ракетное оружие». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Канада расширила санкции в отношении Ирана». TACC. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Экс-министра обороны Ирана назначили на пост командующего армией». РИА Новости. 2025 թ․ հունիսի 13. Վերցված է 2025 թ․ հունիսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիր Հաթամի» հոդվածին։ |