Ամիր Ալի Ազարպիրա
| Ամիր Ալի Ազարպիրա | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Մասնագիտացում | ըմբիշ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 26, 2002[1] (23 տարեկան) |
| Ծննդավայր | Թեհրան, Իրան |
| Հասակ՝ | 191 սանտիմետր |
| Քաշ | 97 կիլոգրամ |
Ամիր Ալի Ազարպիրա (պարս.՝ امیرعلی آذرپیرا, մարտի 26, 2002[1], Թեհրան, Իրան), իրանցի ազատ ոճի ըմբիշ[2]։
Նաճել է ոսկե մեդալ 97 կգ քաշային կարգում 2021 թվականին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած մինչև 23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում[3][4][5][6], հանդիսանում է Իրանի ազգային հավաքականի անդամ։
Ոսկե մեդալ նվաճեց 2022 թվականի մինչև 20 տարեկանների Ասիայի ըմբշամարտի առաջնությունում 97 կգ քաշային կարգում։
Նվաճել է բրոնզե մեդալներից մեկը 2024 թվականի Փարիզում (Ֆրանսիա) կայացած ամառային օլիմպիական խաղերում 97 կգ քաշային կարգում[7]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամիր Ալի Ազարպիրան ըմբշամարտի հետ ծանոթացել է 9 տարեկանում իր հոր՝ Համիդ Ազարպիրի շնորհիվ։
2021 թվականի մինչև 23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]97 կգ քաշային կարգում Ամիր ալի Ազարպիրան առաջին փուլում 5-0 հաշվով հաղթել է բելառուս Վասիլ Պոլիուչանկային։ Հաջորդ փուլում՝ քառորդ եզրափակիչում, 5-3 հաշվով հաղթել է վրաղի Զուրիկո Օրտաշվիլուն և անցել կիսաեզրափակիչ։ Ազարպիրան այս փուլում 9-0 հաշվով հաղթել է ամերիկացի Ջոնաթան Այելոյին և դուրս եկավ եզրափակիչ։ Եզրափակչում 7-3 հաշվով հաղթել է Մոլդովայից մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ռադո Լիֆտերին և նվաճեց ոսկե մեդալը[8]։
2022 թվականի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]97 կգ քաշային կարգում Ամիր Ալի Ազարպիրան առաջին փուլում 12-2 հաշվով հաղթել է Ուկրաինայից Վասիլ Սովային և անցավ քառորդ եզրափակիչ։ Այս փուլում 10-0 հաշվով հաղթել է Հունգարիայից Ռիչարդ Վագին և անցել կիսաեզրափակիչ։ Ազարպիրան կիսաեզրափակչում 8-0 հաշվով հաղթել է գերմանացի Էրթուղրուլ Աղջային և հասավ եզրափակիչ։ Եզրափակչում 5-3 հաշվով հաղթել է ԱՄՆ-ից Թաններ Սլոանին և նվաճեց ոսկե մեդալը[9]։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի ապրիլի 19-ին Բիշքեկում կայացած Ասիայի որակավորման մրցաշարում նվաճել է Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր[10]: 2025 թվականի սեպտեմբերին մասնակցելէ Զագրեբում կայացած աշխարհի առաջնությանը և նվաճել է արծաթե մեդալ 97 կգ քաշային կարգում:
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2021 թվականի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնություն՝

- 2022 թվականի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնություն մինչև՝

- 2022 թվականի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնություն՝

- 2022 թվականի ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթ (թիմային)`

- Օլիմպիական խաղեր 2024՝

- Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2025`

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://olympics.com/en/paris-2024/athlete/amirali-azarpira_1543095
- ↑ «Profile». International Wrestling Database. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «World Championships | United World Wrestling». uww.org. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Iran freestyle team 2nd in 2021 U23 World Wrestling Championships». tehran times. 2021 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «تیم ملی کشتی آزاد امید ایران نائبقهرمان جهان شد». Islamic Republic News Agency. 2021 թ․ նոյեմբերի 7.
- ↑ «Iran U-23 freestyle team ranks 2nd at World Wrestling Championship». ifpnews.com. 2021 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «VIDEO: Iran's freestyler Azarpira wins bronze in 2024 Olympic». Mehr News Agency. Վերցված է 2025 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «The Iranian freestyle wrestling team, Omid Iran, became the runner-up in the world».
- ↑ «Two medals won by freestyle wrestlers in the first five weight categories / Azarpira won the first gold medal».
- ↑ Юсуп Батырмурзаев отобрался на свою вторую Олимпиаду
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիր Ալի Ազարպիրա» հոդվածին։ |
| ||||||