Ամիրշատի խաչքար (Անգեղակոթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամիրշատի խաչքար
Ամիրշատի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԱնգեղակոթ գյուղից 0.5 կմ արևմուտք, Անգեղակոթ - Շաղատ ճանապարհից աջ՝ Սուրբ Վարդան եկեղեցու գավթի պատին հենած։
Սկզբնական տեղադրությունԽաչքարը հենած է Անգեղակոթ գյուղից 0.5 կմ արևմուտք, Անգեղակոթ - Շաղատ ճանապարհից աջ՝ Սուրբ Վարդան եկեղեցու գավթի պատին։
Ներկա տեղադրությունԽաչքարը հենած է Անգեղակոթ գյուղից 0.5 կմ արևմուտք, Անգեղակոթ - Շաղատ ճանապարհից աջ՝ Սուրբ Վարդան եկեղեցու գավթի պատին։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Ամիրշատին։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն Աղուբն է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1300 թվական
Երկարություն65 սմ
Բարձրություն150 սմ
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԳավիթ
Քարտեզ
Քարտեզ
 Saint Vardan in Angeghakot Վիքիպահեստում

Ամիրշատի խաչքար, գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղից 0.5 կմ արևմուտք, Անգեղակոթ - Շաղատ ճանապարհից աջ՝ Սուրբ Վարդան եկեղեցու գավթի պատին հենած։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (9.13/18.1.3)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը հենած է Անգեղակոթ գյուղից 0.5 կմ արևմուտք, Անգեղակոթ - Շաղատ ճանապարհից աջ՝ Սուրբ Վարդան եկեղեցու գավթի պատին։ Չունի պատվանդան։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր չա­փերն են 150 x 65 սմ։

Կենտ­րո­նում պատ­կեր­ված է ուղղա­ձիգ, ոճա­վոր­ված հիմ­նա­խա­չը, որի ծայ­րերն ավարտ­վում են եռա­բողբոջ­նե­րով։ Կենտ­րո­նա­կան խա­չը առն­ված է սլա­քա­ձև կա­մա­րով պսակվող խա­չա­խո­րա­նի մեջ։ Վե­րին խա­չա­թևի երկու կող­մե­րում քան­դակ­ված են խա­ղո­ղի ող­կույզ­ներ, իսկ խա­չա­տա­կին` ձեռ­քե­րի հա­վե­լու­մով ար­ված ար­մա­վա­զարդ։ Ստո­րին խա­չաթ­րի եր­կու կող­մե­րում ար­ված են մե­կա­կան փոքր խա­չա­քան­դակ­ներ։ Խա­չա­խո­րա­նի վե­րին` աջ մասում քան­դակ­ված է շրջա­նի մեջ առն­ված հա­վա­սա­րա­թև խաչ, իսկ ձախ մա­սում` ման­րա­քան­դակ վար­դյա­կի օրի­նակ։ Խաչ­քա­րի քիվն ամ­բող­ջությամբ պատ­ված է հյու­սա­ծո զարդագոտիով[2]։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը ունի 3 տող վիմական արձանագրություն՝ շրջանակին և ստորին հատվածում[3]

  1. ԷՍ ԱՂՈՒԲ ԿԱՆԿՆԵՑԻ ԶԽԱՉՍ ԵՂԲԱԻՐ ԻՄՈՅ
  2. ԱՄԻՐՇԱՏԻ ՅԻՇԵՑԷՔ Ի ՔՍ.
  3. ԹՎԻՍ :ԶԽԹ:

Համաձայն արձանագրության՝ խաչքարը պատվիրել է Աղուբը, ի հիշատակ իր եղբորը՝ Ամիրշատին։ Խաչքարը կանգնեցված է 1300 թվականին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Ալեքսանյան, Տիգրան (2019) Անգեղակոթի Ս. Վարդան եկեղեցին հնագիտական հետազոտությունների լույսի ներքո. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, ՀԶ (Ժ). pp. 59-74. ISSN 1829-4243
  3. Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ.