Ամիրյան փողոց (Երևան)

40°10′49″ հս․. լ. 44°30′32″ ավ. ե.HGЯO{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամիրյան (այլ կիրառումներ)
Արսեն Ամիրյան
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն900[1]
ՍկիզբՀանրապետության հրապարակ
ԱվարտՍարյան փողոց
Ամիրյան փողոց (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Ամիրյան փողոց (Երևան)
Ամիրյան փողոց (Երևան)ը գտնվում է Երևանում
Ամիրյան փողոց (Երևան)

Ամիրյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Արսեն Ամիրյանի։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսվում է Հանրապետության հրապարակից և ձգվում մինչև Սարյան փողոցը։ Հատվում են Եզնիկ Կողբացու փողոցը, Մաշտոցի պողոտան և Խորեն Աբրահամյան փողոցը։ Ամիրյան փողոցից սկիզբ է առնում Զաքյան փողոցը, ավարտվում է Քոչինյան փողոցը։

Նախասովետական ժամանակաշրջանում կոչվում էր Նազարովսկայա փողոց։ 1918-ից 1921 կրել է ՀՅԴ հիմնադիրներից Քրիստափորի անունը։ Հայաստանի անկախանալուց հետո, 1990-ական թվականներին, փողոցը մի քանի տարի կոչվել է Վռամշապուհ արքայի անունով, այնուհետև կրկին ստացել է նախկին անվանումը։

Նշանակալի օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցի սկզբնամասում է գտնվում «Մարիոթ Արմենիա» հյուրանոցը։

Ամիրյան 9 հասցեում է Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցը։ Նախկինում այդ վայրում գտնվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը քանդվել է խորհրդային իշխանությունների հրամանով։

Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատման վայրում է գտնվում Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը։

Փողոցի վերջնամասում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Հայէկոնոմբանկը, ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վ. Բելի, Ի. Բելայա-Բարսեղյան, Հայաստան. ճանապարհորդի հանրագիտարան, Երևան, ՀՍՀ գլխ. խմբ., 1990, 320 էջ (ռուսերեն), 107-րդ էջ (Երևանի կենտրոնի փողոցների երկարությունը)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]