Ամին Ռեյհանի
Ամին Ռեյհանի արաբ․՝ أمين الريحاني | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 24, 1876[1][2][3] |
Ծննդավայր | Ottoman Syria, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 13, 1940[1][2][3] (63 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ, վիպասան, գրող, պատմաբան, ակնարկագիր և քաղաքական գործիչ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Ottoman Syria |
Անդամակցություն | Դամասկոսի արաբերենի ակադեմիա |
![]() |
Ամին իբն Ֆարիս Ար-Ռեյհանի (արաբ․՝ أمين فارس أنطوان الريحاني, նոյեմբերի 24, 1876[1][2][3], Ottoman Syria, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 13, 1940[1][2][3]), արաբ գրող (Լիբանան)։ 1888 թվականից ապրել է Ամերիկայում, սովորել Կոլումբիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտելում։ Հայրենիք վերադառնալուց հետո (1904) պրոպագանդել է Արևմուտքի և Արևելքի քաղաքակրթությունները համադրելու գաղափարը, քարոզել մարդու ինքնակատարելագործում։ Ռեյհանի բարոյափիլիսոփայական հայացքներն արտահայտվել են «ար-Ռեյհանիյաթ» (հ․ 1-4, 1922-1923) ժողովածուում զետեղված, հիմնականում ինքնակենսագրական բնույթի Էսսեներում, հոդվածներում, ճառերում և արձակ բանաստեղծություններում, որոնցում, մարդկանց եղբայրության կոչեր անելուն գուգընթաց, նկարագրել է արաբների ծանր կյանքը օտարության մեջ, քննադատել ամերիկյան բուրժ․ իրականությունը։ Գովերգել է Լիբանանի բնությունը, հասնելով բնապաշտության («Լիբանանի սիրտը», 1924)։ Արաբ, երկրներ կատարած ուղևորությունները նյութ են տվել «Արաբական կառավարողները» (1924), «Նեջդայի ժամանակակից պատմությունը» (1927), «Իրաքի սիրտը» (1935) գրքերի ստեղծման համար։ Ռեյհանը գրեք է նաև «Հատակի շուշանը» (1915) և «Հարեմից դուրս» (1917) վեպերը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 AlKindi
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Նոյեմբերի 24 ծնունդներ
- 1876 ծնունդներ
- Սեպտեմբերի 13 մահեր
- 1940 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Լիբանանցի գրողներ
- ԱՄՆ-ում օսմանյան ներգաղթյալներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Արաբ բանաստեղծներ
- Արաբ պատմաբաններ
- Արաբ քաղաքական գործիչներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Ավտոճանապարհային վթարներից զոհվածներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին