Ամինո (բջջային հավելված)
Ամինոն ամերիկական հավելված է, որը մշակվել է Narvii ընկերության կողմից։ 2014 թվականին այն ստեղծել են Բին Անդերսոնը և Ին Վանգը[1]։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականին, երբ Անդերսոնը և Վանգը այցելեցին Բոստոնի անիմե-կոնվենցիան, նրանց մոտ գաղափար ծնվեց կոնվենցիայի նման համայնք ստեղծել[1]։ Ավելի ուշ այդ թվականին նրանք թողարկեցին 2 հավելված նվիրված քեյ փոփին և լուսանկարչությանը, որով դրանց երկրապգուներին ազատ շփվելու հնարավորություն տրվեց։
2014 թվականին տեղի ունեցավ Ամինոյի պաշտոնական թողարկումը, իսկ նախկինում թողարկված քեյ փոփը և լուսանկարչությունը դարձան առաջին համայնքները Ամինոյում։ 2014-ի հուլիսին Անդերսոնը և Վանը հիմնադրեցին Ամինոյի մայր ընկերությունը Narvii-ն, և 1,7 միլիոն դոլարի սկզբնական ֆինանսավորում ստացանչափով[2]։
Աճը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամինո հավելվածը արագ էր աճում, և առաջին տարվա ընթացքում ստեղծվեցին 47 համայնքներ։ [3] Ֆանդոմները Ֆեյսբուքի և Ռեդդիտի պես սայթերից արտագաղթում էին դեպի Ամինո, մասամբ բջջային հավելվածների փորձից։ 2016 թվականից առաջ եթե օգտվողը ուզում էր միանալ նոր ամինո-համայնքի նա պետք է ներբեռնել մեկ ուրիշ ամինո, որին նա միանալ էր ուզում։ 2016 թվականին Ամինոն թողարկեց համակենտրոնացված պորտալ, որում բոլոր համայնքները գտնվում էին մեկ հավելվածում, այն նշանակում էր, որ օգտվողը չպետք է ներբեռնի մի քանի հավելված[4]։
Սույն թվականին ACM հավելվածը թույլատրում է օգտվողներին ստեղծել իրենց սեփական ամինո-համայնքները։ Այդպես համայնքների քանակը բարձրացավ 2,5 միլիոնով[5]։
Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամինոյի գլխավոր յուրահատկությունը համայնքներն են, որոնց կարող են միանալ օգտվողները։ Օգտվողները կարող են շփվել ուրիշ համայնքի օգտվողների հետ 3 ձևով տեքստային, ձայնային և վիդեոչատերով[6]։ Ուրիշ հատկություններն են հարցումները, բլոգի նամակները, վիքի գրությունները և վիկտորինաներն են[7]։
Ֆինանսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հուլիսին Ամինոն ստացավ 1,7 միլիոն դոլլար, որպես նախնական ֆինանսավորում։ 2015 թվականի սեպտեմբերին Ամինոն ստանում է A սերիայի ֆինանսավորում 6,5 միլիոն դոլլար դրամաքանակով։ B և C սերիաների ֆինանսավորումներից ստացել են 19,2 միլիոն և 45 միլիոն դոլլար։ Այս 4 ֆինանսավորման ռաունդների ժամանակ Ամինոն ստացավ 72,4 միլիոն դոլլար[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Varshney Apekshita (August 23, 2018)։ «Amino App Communities Is Where Real Fandom Is»։ Techweek։ Վերցված է June 19, 2019
- ↑ «Amino Apps»։ Crunchbase։ Վերցված է June 19, 2019
- ↑ Ha Anthony (September 24, 2015)։ «Amino raises $6.5M to build mobile communities»։ Techcrunch
- ↑ Matsakis Louise (February 13, 2018)։ «Amino Apps Makes the Case of Anonymity Online»։ Wired
- ↑ Ha Anthony (June 12, 2018)։ «Amino raises $45M to bring fan communities to smartphones»։ Techcrunch։ Վերցված է June 19, 2019
- ↑ Popper Ben (July 12, 2016)։ «This is what Reddit would look like if it was born in the mobile era»։ The Verge։ Վերցված է June 20, 2019
- ↑ Tracy Phillip (March 31, 2018)։ «The 8 Best Social Media Alternatives to Facebook»։ The Daily Dot։ Վերցված է June 20, 2019
- ↑ «Amino Apps»։ Վերցված է June 20, 2019