Ամիկ Ենգիբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամիկ Ենգիբարյան
Ծնվել է1901
Մահացել է1948
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
Մասնագիտություննախագծող ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան Ստալինյան մրցանակ և «Պատվո նշան» շքանշան

Ամիկ Ավետի Ենգիբարյան (ռուս.՝ Амик Аветович Енгибарян, 1901 - 1948), խորհրդահայ ավիոկոնստրուկտոր, էլեկտրասարքավորումների մասնագետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1901 թվականին Երևանում։ 1917 թվականին ավարտել է Երևանի դասական գիմնազիան, իսկ 1923 թվականին՝ Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանը։ 1923 թվականից, որպես ավիացիոն էլեկտրասարքավորումների կոնստրուկտոր աշխատել է Ժուկովսկու անվան կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտում։ 1930-ական թվականների սկզբին վերապատրաստվել է Գերմանիայում, Անգլիայում և ԱՄՆ-ում։ 1937 թվականին եղել է ԽՍՀՄ պաշտպանական արդյունաբերության ժողկոմի 6-րդ վարչության պետը։ 1937 թվականի նոյեմբերի 22-ին ձերբակալվել է։ Նրան մեղադրանք են ներկայացրել Սիգիզմունդ Լևանևսկիի ինքնաթիռի վրա ահաբեկչական հարձակում նախապատրաստելու համար և դատապարտել են 10 տարի։

1940 թվականի մայիսի 25 -ին ԽՍՀՄ նախագահի հրամանով համաներում է ստացել և ազատ արձակվել աշխատանքային ճամբարից։

1941 թվականի փետրվարից աշխատանքի է անցել № 266 գործարանում։ Նույն թվականի նոյեմբերից եղել է այդ գործարանի բաժնի վարիչը և գլխավոր կոնստրուկտորը։ 1945 թվականին նշանակվել է № 25 գործարանի գլխավոր կոնստրուկտորը և առաջին տնօրենը։

Մասնակցել է Անդրեյ Տուպոլևի ստեղծած ԱՆՏ-4, ԱՆՏ-14, ԱՆՏ-26, ԱՆՏ-28, ՏԲ-5, ՏՈւ-103 ինքնաթիռների փորձարկումներին։

Մահացել է 1948 թվականին սրտամկանի ինֆարկտից։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստալինյան մրցանակ 3-րդ կարգ-օդանավի սպառազինման նոր դիզայնը զարգացնելու համար։
  • Կենտգործկոմի պատվոգիր
  • «Պատվո նշան» շքանշան
  • «Կարմիր աստղի» շքանշան (1943)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]