Jump to content

Ամյուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ամիկից)
Ամյուկ
Նկարագրություն
Տեսակշենք, ամրոց, ավերակներ և դղյակ
Վարչական միավորՎանի մարզ
Գտնվում է ափինՎանա լիճ
Երկիր Հայաստան և  Թուրքիա
Քարտեզ
Քարտեզ

Ամյուկ, 10-րդ դարի հայկական բերդ (ամրոց) Մեծ Հայքի Վասպուրական նահանգում։

Բերդի անվանումը ծագում էր տեղանքից․ այդպես էր կոչվում բարձրաբերձ քարաժայռը, որի վրա այն տեղակայված էր։ Հայտնի են նաև այլ անուններ՝ Ամակ, Ամեկ, Ամիք, Ամիկ, Ամկոբերգ, Ամկուբերդ, Ամոք, Ամակ, Ամք, Ամքար, Համոկ, Համուկ, Քար-Ամկո։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամյուկը գտնվում էր Վասպուրական աշխարհի Առբերանի գավառում՝ Վան քաղաքից հյուսիս։ Տեղակայված էր Վանա լճի հյուսիսարևելյան ափին՝ Լիմ կղզուց հարավ՝ համանուն թերակղզու ծայրակետին[1]։ Դրանից ոչ հեռու գտնվում էր հայկական միջնադարյան եկեղեցական համալիր Բազենից վանքը։

Ամյուկը միջնադարյան Հայաստանի անառիկ ու անմատչելի բերդերից էր և շատ հաճախ հիշատակվում հայ մատենագիրների երկերում։ Շրջակայքում հայտնաբերվել են ուրարտական սեպագրեր։ Միջին դարերում եղել է Գնունիների, ապա՝ Արծրունիների սեփականությունը։ 9-րդ դարի վերջին այստեղ հիմնվել էր Ամյուկի և Վարագի արաբական Էմիրությունը, որը հզորության շրջանում մոտավորապես ընդգրկել է Վան քաղաքի շրջակայքն գավառը։ Գագիկ Արծրունին գրավում է ամրոցն ու իրեն ենթարկեցնում արաբական իշխանությունը, որը 10-11-րդ դարերում արդեն մտնում էր Վասպուրականի թագավորության մեջ և նրա կախյալ ֆեոդալական իշխանություններից մեկն էր[2]։ 1021 թվականից հետո, երբ Սենեքերիմ Արծրունի թագավորը հանձնեց իր տիրույթները Բյուզանդական կայսրությանը և տեղափոխվեծ Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքը, Արծրունիների վերջին տիրույթները մնացին Ամյուկում և նրա շրջակայքում։

Խեդենեկ-Արծրունիների իշխանական տոհմը Աղթամար կղզու և Ամյուկ անառիկ ամրոցի վրա պահպանեց իր ավատական իշխանությունը մինչև 17-րդ դարի սկիզբը, ամուսնական կապ հաստատելով Սեֆեդին-Արծրունիների ճյուղի հետ, ամեն անգամ իրենց հարազատների միջավայրից օծել տալով նաև Աղթամարի կաթողիկոսական աթոռի նոր գահակալներին[3]։

Հետագայում Ամյուկի ստորոտներում հիմնադրվում է Ամիկկայա գյուղը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 323