«Ամիեն», ֆրանսիական ֆուտբոլային ակումբ Ամիենից, Օ-դե-Ֆրանս։ Ակումբը ստեղծվել է 1901 թվականին և ներկայումս հանդես է գալիս Լիգա 1-ում՝ Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնում՝ 2016-2017 մրցաշրջանում Լիգա 2-ից տեղափոխվելուց հետո։ Տնային խաղերն անցկացնում է Ստադ դե լյա Լիկորն մարզադաշտում։ Ակումբը երբեք խոշոր տիտղոսներ չի նվաճել[1][2]։