Jump to content

Ամերիկյան վարգուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկյան վարգուն
Տեսակձիու ցեղատեսակ
Բնաշխարհ ԱՄՆ
Ձի (Equus ferus caballus)

Ամերիկյան վարգուն , թեթև–լծկան ձիերի ցեղ։ Ստացվել է ԱՄՆ–ում, XIX դարի կեսերին՝ հեծկան, վարգուն և շորորաքայլ ձիերի տրամախաչումից։ Ունի գերազանցապես սպորտային նշանակություն։

Ընդհանուր նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միատիպ չէ, մարմնակազմը թեթև է, չոր։ Գույնը՝ աշխետ, շառատ, սև և այլն։ Մնդավի բարձրությունը 153–157 սմ է, իրանի թեք երկարությունը՝ 154–158 սմ, կրծքի փաթը՝ 170–185 սմ, նախադաստակի փաթը՝ 18-20 սմ։ Ամերիկյան վարգունին է պատկանում 1609 մ տարածություն անցնելու արագության համաշխարհային ռեկորդը՝ վարգով 1 ր 55,25 վրկ, շորորաքայլ վազքով՝ 1 ր 53,6 վրկ։

Բուծվում է ԱՄՆ–ում, Կանադայում, Իտալիայում, Շվեդիայում և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 317
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան վարգուն» հոդվածին։