Ամերիկյան սարսափ պատմություն։ 1984

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկյան սարսափ պատմություն։ 1984
ՍերիալԱմերիկյան սարսափ պատմություն
Գլխավոր
դերերում
Էմմա Ռոբերթս
Բիլլի Լուրդ
Լեսլի Գրոսման
Քոդի Ֆերն
Մեթյու Մորիսոն
Ջոն Քերոլ Լինչ
Անջելիկա Ռոս
Զաք Վիլլա
Ժանրսարսափ հեռուստասերիալ
Լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
Սերիաների քանակ9
Ցուցադրում
ՀեռուստաալիքFX
Ցուցադրման տարեթիվՍեպտեմբերի 18, 2019 (2019-09-18) — Նոյեմբերի 13, 2019 (2019-11-13)
Եթերաշրջաններ
← Նախորդ
Ապոկալիպսիս
Հաջորդ →
Երկակի տեսակ

«Ամերիկյան սարսափ պատմություն։ 1984» (անգլ.՝ American Horror Story: 1984), «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի իններորդ եթերաշրջանը, որի պրեմիերան կայացել է 2019 թվականի սեպտեմբերի 18-ին FX հեռուստաալիքով[1]։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դերոն Հորթոն — Ռեյ Փովել
  • Լու Թեյլոր Պուչի — Ջոնաս Շեվուր
  • Օրլա Բրադի — բժիշկ Քարեն Հոփել
  • Թարա Կարսիան — խոհարար Բերթի
  • Էմմա Մեյզել — Միդջ
  • Քեթ Սոլքո — Հելեն
  • Քոնոր Դոնալլի — Էդի
  • Լեսլի Ջորդան — Քորթնի
  • Շոն Լիանգ
  • Ֆիլիպ Ալեքսանդեր — Բոբբի Ռիչթեր
  • Լիլի Ռեյբ — Լավինա Ռիչթեր
  • Դիլան Մակդերմոտ — Բրյուս

Հրավիրված դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միթչ Փիլենջի — Արթ
  • Դոն Սույեզ — Ռոյ
  • Թոդ Սթաշվիկ — Բլեյք
  • Սթիվեն Կալպ — պարոն Թոմփսոն
  • Դրիմա Ուոքեր — Ռիտա
  • Թիմ Ռասս — Դեյվիդ Չեմբերս
  • Յովոնի Զիմա — Ռեդ
  • Էրիկ Սթավս — Դասթին
  • Սթեֆանի Բլեյք — Սթեյսի Ֆիլիպս
  • Տանյա Քլարք — Լորիեն Ռիչթեր
  • Սփենսսեր Նևիլ — Ջոյ Կավանա
  • Զաք Թինկեր — Սեմ Դյուք
  • Մաթեո Գալեգոս — երիտասարդ Ռիչարդ Ռամիրես
  • Մարկ Դոգերթի — Չան
  • Ռիչարդ Գանն — շերիֆի օգնական
  • Նիք Չինլանդ — բանտապահ
  • Քոնոր Քեին — երիտասարդ Բենջամին Ռիչթեր
  • Ֆին Ուիթրոք — Բոբբի Ռիչթեր

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվ Prod. ծածկագիր Հեռուստադիտողներ ԱՄՆ-ում (միլիոն)
951[4]"Ռեդվուդ ճամբար"
"Camp Redwood"
Բրեդլի ԲյուքերՌայան Մերֆի և Բրեդ Ֆալչեք18 սեպտեմբերի, 20199ATS012.13[5]
1970 թվականին Կալիֆոռնիայի Ռեդվուդ ճամբարում սերիական մարդասպանը սպանում է բոլոր երեխաներին և ջոկատավարներին։ 1984 թվականին Լոս Անջելեսում Բրուք Թոմփսոնը հարձակման է ենթարկվում Գիշերային Ստալկերի կողմից, ինչից հետո որոշում է հեռանալ քաղաքից և իր նոր ընկերների՝ Մոնթանայի, Քսավիերի, Չեթի և Ռեյի հետ մեկնում է Ռեդվուդ ճամբար որպես ջոկատավար։ Ճանապարհին նրանք վթարի են ենթարկում արշավականի։ Վախենալով նրա կյանքի համար՝ ընկերները անծանոթին իրենց հետ ճամբար են տանում, որտեղ նրան խնամում է բուժքույր Ռիտան։ Ճամբարի ղեկավար Մարգարեթ Բութը ջոկատավարներին ցուցադրում է ճամբարը։ Երեկոյան խարույկի շուրջը՝ Ռիտան պատմում է 1970 թվականին տեղի ունեցած կոտորածի մասին, որը իրականացրել էր ճամբարի պահակ Բենջամին Ռիչթերը, ով հայտնի էր որպես պարոն Ջինգլս։ Մարգարեթը բացահայտում է, որ նա միակն է, ով փրկվել է կոտորածի գիշերը։ Խումբը հանդիպում է նաև ճամբարի մարզիչ Թրևորին, ով ավելի ուշ առանձնանում է Մոնթանայի հետ։ Բրուքը հայտանբերում է, որ արշավականը սպանվել է Ջինգլսի կողմից։ Սակայն որոնումների ժամանակ խմբի անդամները չեն հայտնաբերում ոչ դիակին, ոչ էլ Ռիչթերին։ Այնուհետև սերիայի վերջում ցույց է տրվում, որ գիշերային ստալկերը ներխուժել է ճամբար։
962[6]"Պարոն Ջինգլս"
"Mr. Jingles"
Ջոն ԳրեյԹիմ Մայնիր25 սեպտեմբերի, 20199ATS021.49[7]

Մարգարեթը իմանում է Ռիչթերի փախուստի մասին, բայց, միևնույն է, որոշում է բացել ճամբարը։ Բրուքը ահաբեկվում է Ռիչթերի հեռախոսազանգից։ Մոնթանան համբուրում է Բրուքին՝ ցնցելով նրան այն բանից հետո, երբ վերջինս պատմում է իր սարսափելի հարսանիքի մասին։ Ամուսոնւթյան օրը Բրուքի փեսացուն՝ Ջոզեֆը սապնել էր իր ընկերոջը, Բրուքի հորը և հետո ինքնասպան էր եղել։

Բլեյք անունով մեկը շանտաժի է ենթարկում Քսավյերին, ով ստիպում էր նրան նկարահանվել գեյ պոռնոգրաֆիայում։ Քսավյերը իր փոխարեն առաջարկում է Թրևորին։ Ռիչթերը սպանում է Բլեյքին, երբ վերջինս գաղտնի հետևում էր Թրևորին։ Գիշերային Ստալկերը հետապնդում է Բրուքին, բայց նրան հաջողվում է փախչել։ Գիշերային Ստալկերը փորձում է սպանել արշավականին, սակայն վերջինս գերբնական ձևով վերակենդանանում է։ Ջոկատավարները գտնում են Բլեյքի մարմինը, որի վրայից անհետացել էր ականջը։ Տեսնելով դա՝ նրանք հասկանում են, որ Ռիչթերը արդեն ներխուժել է ճամբար։ Գիշերային Ստալկերը հանդպում է Մարգարեթին։ Պարզվում է, որ նրա անունը Ռիչարդ Ռամիրես է, և նա խոսակցության ընթացքում Ռամիրեսը պատմում է իր դաժան մանկության մասին։ Մարգարեթը վարձում է Ռամիրեսին, որպեսզի նա պաշտպանի ճամբարը։ Ջոկատավարները փորձում են փախչել, բայց ստիպված են լինում բաժանվել երկու խմբերի տրանսպորտի բանալիները գտնելու համար։ Մարգարեթը հանդիպում է արշավականին և հասկանում է, որ նա 1970 թվականի ջոկատավարի ուրվականն է։ Երկու խմբերն էլ՝ Թրևորի և Ռիտայի գլխավորությամբ շրջապատվում են իրենց տնակներում, և դրսից ինչ որ մեկը փորձում է ներս խուժել։
973[8]"Սլեշ պար"
"SlashDance"
Մերի ՈւիգմորՋեյմս Վոնգ2 հոկտեմբերի, 20199ATS031.34[9]
Ռիտայի խմբի վրա հարձակվում է Ռամիրեսը։ Նրանք որոշում են բաժանվել, որպեսզի մեծացնեն ողջ մնալու հավանականությունը։ Ռամիրեսը հարձակվում է Ռեյի վրա և բազմակի հարվածում է դանակով, սակայն Չեթը փրկում է նրան։ Փախուստի ժամանակ նրանք ընկնում են փայտե նիզակներից պատրաստված ծուղակը։ Նիզակներից մեկը խոցում է Չեթի ուսը։ Ռեյը խոստովանում է, որ քոլեջում սովորելու ժամանակ սպանել էր իր համախմբակցին։ Նա լքում է Չեթին՝ թողնելով վերջինիս մահանալու։ Թրևորի խմբի ահաբեկիչները իրականում մի խումբ երեխաներ էին, ովքեր ամեն տարի Ջինգլսի հանդերձանքով վախեցնում էին մարդկանց։ Սակայն Ռիչթերը սպանում է նրանց, իսկ Թրևորը, Մոնթանան և Քսավյերը փախնում են։ Բրուքը Ռիտայի հետ հասնում են ավտոկայանատեղի, որտեղ Բրուքը որոշում է գնալ ոստիկանություն օգնություն խնդրելու։ Ռիտան քնաբեր է ներարկում Բրուքին և թաքցնում է նրան։ հետագայում պարզվում է, որ Ռիտան իրականում Դոննա Չեմբերսն է՝ սերիական մարդասպաններով տարված հոգեբան, ով կազմակերպել էր Ռիչթերի փախուստը։ Ավելի ուշ Ռիչթերը սպանում է իրական Ռիտային, ում առևանգել էր Դոննան։ Թրևորը և Քսավյերը գտնում և փրկում են Չեթին։ Թրևորը սպնում է երեխաներից մեկին՝ կարծելով, որ դա իրական Ջինգլսն է։ Մոնթանան և Ռեյը հանդիպում են Ռամիրեսին։ Ռեյը, թողնելով Մոնթանային, փախչում է Թրևորի մոտոցիկլով, բայց Ռիչթերը գլխատում է նրան։ Մոնթանան և Ռամիրեսը համբուրվում են։
984"Իրական մարդասպաններ"
"True Killers"
Ջենիֆեր ԼինչՋեյ Բիթի9 հոկտեմբերի, 20199ATS041.29[10]

Հիշողություններից պարզվում է, որ Մոնթանան և Ռամիրեսը ծանոթացել էին աերոբիկայի պարապմուքների ժամանակ։ Նրանք դարձել էին սիրեկաններ այն դեպքից հետո, երբ Ռամիրեսը դաժանաբար սպանել էր Մոնթանային քննադատող խմբակցին։ Մոնթանան վարձել էր Ռամիրեսին, որպեսզի նա սպաներ Բրուքին։ Մոնթանան ցանկանում էր վրեժ լուծել մահացած եղբոր համար, ով սպանվել էր Բրուքի հարսանիքի ժամանակ։ Արդեն իրական դեպքերի ժամանակ խոհարարուհի Բերթին Քսավյերին թաքցնում է, բայց նրանց այցելում է Ռիչթերը։ Նա փակում է Քսավյերին միացրած ջեռոցում, սակայն, մահացու վնասվածքներով, Բերթին փրկում է նրան։ Խղճահարությունից ելնելով՝ Քսավյերը սպանում է Բերթիին։

Բրուքը ընկնում է Դոննայի դրած ծուղակը, և նրան գտնում է Ռամիրեսը։ Անսպասելի հայտնվում է նաև Ռիչթերը։ Երկու մարդասպանները կռվի են բռնվում և առաջացած խառնաշփոթի ժամանակ Բրուքը կարողանում է փախչել։ Ռիչթերը սպանում է Ռամիրեսին և գտնում է Մարգարեթին։ Վերջինս բացահայտում է, որ նա է իրականում կազմակերպել 1970-ականների կոտորածը։ Ճամբարում լինելու տարիներին Մարգարեթը ծաղրանքի է եթնարկվել բոլորի կողմից և որոշել է սպանել նրանց։ Սպանություններից հետո նա կտրել էր իր և սպանվածների ականջները և թողել էր դրանք Բենջամինի սենյակում՝ այդպիսով մեղադրելով նրան սպանությունների մեջ։ Մարգարեթը կրակում է Ռիչթերին և թողնում է, որ նա մահանա։ Կրակոցի ձայնը լսելով՝ գալիս է Թրևորը, ում դանակահարում է Մարգարեթը։ Քսավյերը հանդիպում է վիրավոր Ռիչթերին, ինչից հետո գտնում է Բրուքին։ Նրանք միանում են Չեթին, Մոնթանային և Մարգարեթին, ով ստում է՝ ասելով, որ Թրևորին սպանել է Ռիչթերը։ Այդ ժամանակ Դոննան ականատես է լինում Ռամիրեսի գերբնական վերակենդանացմանը։
995"Կարմիր Մայրամուտ"
"Red Dawn"
Գվինեթ Հորդեր-ՓեյթոնԴեն Դվորկին16 հոկտեմբերի, 20199ATS051.09[11]
1980 թվականին Դոննան բացահայտում է, որ իր հայրը սերիական մարդասպան է։ Հոր ինքնասպանությունից հետո Դոննան իր կյանքը նվիրում է սերիական մարդասպանների դրդապատճառները բացահայտելուն։ Վերակենդանանալով Ռամիրեսը բացատրում է, որ նրան կյանքի է վերադարձրել սատանան, և նա գիտի Դոննայի բոլոր արարքների մասին։ Մինչդեռ Մարգարեթը առաջարկում է լողալ լճի հակառակ ափը օգնություն խնդրելու համար։ Չեթը համաձայնում է գնալ նրա հետ։ Լճի կենտրոնում Մարգարեթը պատմում է Չեթին ողջ ճշմարտությունը, ինչից հետո սպանում է նրան։ Դոննան խոստովանում է Մոնթանային և Քսավյերին, որ նա է ազատել Ռիչթերին ինչը աննկարագրելի զայրույթ է առաջացնում Քսավյերի մոտ։ Նրանցից փախնելով՝ Դոննան հանդիպում է Ռիչթերին և խնդրում է, որ նա սպանի իրեն։ Սակայն Ռիչթերը հրաժարվում է և հայտնում է, որ իր վերջին զոհը Մարգարեթն է։ Ռիչթերը գտնում է Մարգարեթին, բայց նրան պաշտպանում է Քսավյերը՝ սպանելով Ռիչթերին։ Համոզվելով, որ Ռիչթերը մեռած է, Մարգարեթը սպանում է Քսավյերին։ Ռամիրեսը գտնում է Ռիչթերի մարմինը և սատանայի միջոցով վերակենդանացնում է նրան։ Բրուքը հանդիպում է Ռեյի ուրվականին և տրվում նրան, ինչից հետո պատահաբար գտնում է նրա կտրված գլուխը և բացահայտում է վերջինիս մահը։ Վախեցած Բրուքը վերադառնում է Մոնթանայի մոտ, ով հարձակվում է նրա վրա՝ բացատրելով, որ վաղուց ցանկանում էր սպանել նրան։ Մինչ աղջիկները կռվում էին, արևը բացվում է, և երեխաների ավտոբուսը ժամանում է ճամբար, որտեղ նրաքն տեսնում են, թե ինչպես է Բրուքը սպանում Մոնթանային։ Բրուքին ձերբակալում են, իսկ Մարգարեթը բոլոր սպանություններում մեղադրում է նրան։ Մոնթանան վերակենդանանում է որպես ուրվական և հայտարարում է, որ ցանկանում է ապրել ճամբարում որպես աստվածուհի։ Ռամիրեսը և Ռիչթերը միասին փախչում են ճամբարից դեպի Լոս Անջելես։
1006"Էպիզոդ 100"
"Episode 100"
Լոնի ՊերիստերՌայան Մերֆի և Բրեդ Ֆալչեք23 հոկտեմբերի, 20199ATS061.35[12]
Ճամբարում կատարված դեպքերից անցել էր մեկ տարի։ Ռիչթերը, հոգնելով Ռամիրեսի սպանություններից, մատնում է նրան՝ բացահայտելով վերջինիս ինքնությունը տեղաբնակների մոտ։ Ռամիրեսին ձերբակալում են, իսկ Ռիչթերը հեռանում է քաղաքից։ Չորս տարի անց Մոնթանայի և Քսավյերի ուրվականները շարունակում էն բանտարկված մնալ ճամբարի տարածքում։ Ձանձրույթից ելնելով նրանք սպանում էն ճամբար այցելող բոլոր զբոսաշրջիկներին, ինչը դուր չէր գալիս Ռեյի և 1970 թվականի ջոկատավարների ուրվականներին։ Բրուքը ձախողում է իր վերջին բողոքարկումը և դատապարտվում է մահապատժի։ Ռամիրեսը փորձում է նրան ընդգրկել սատանային երկրպագողների շարքերը, բայց Բրուքը հրաժարվում է։ Մարգարեթը հարսատցել էր և մեծ հաջողություններ էր գրանցում անշարժ գույքի շուկայում։ Նա վերանորոգում և ժամանցի վայրեր էր դարձնում հայտնի սպանության տարածքները (այդ թվում նաև հոգեբուժարան Բրայերքլիֆը)։ Նրա ամուսինն էր Թրևորը, ով չէր մահացել Մարգարեթի հարձակումից։ Նրանք ամուսնացել էին, երբ Թրևորը սպառնացել էր մատնել Մարգարեթին և լռության դիմաց ցանկացել էր վերջինիս հարստությունը։ Մարգարեթը որպես նոր նախագիծ ընտրում է Ռեդվուդ ճամբարը, ինչը բարկացնում է Չեթի ուրվականին։ Նախագծի մասին նաև իմանում է կյանքը վերաիմաստավորած Ռիչթերը, ով հեռավոր Ալյասկայում Դոնալդ անվան տակ նոր կյանք էր սկսել և ուներ կին ու երեխա։ Մեկ օր, աշխատանքից վերադառնալով, նա հայտանբերում է կնոջ դին, ում սատանայի միջոցով սպանել էր Ռամիրեսը։ Որդուն թողնելով մորաքրոջ մոտ՝ Բենջամինը հեռանում է Ռամիրեսին սպանելու համար։ Բրուքի դատավճիռը իրականացվում է, սակայն Դոննան, ով դահիճի կերապարանքով էր, փրկում է աղջկան։
1017"Սպիտակազգեստ Կինը"
"The Lady in White"
Լիզ ՖրիդլենդերՋոն Գրեյ30 հոկտեմբերի, 20199ATS071.05[13]
1948 թվականին «Ոսկե Աստղ» (ապագա Ռեդվուդ) ճամբարում երիտասարդ Ռիչթերը անուշադիր է լինում իր փոքրիկ եղբայր Բոբբիի հանեպ, ինչը հանգեցնում է երեխայի մահվանը․ երբ նա ջրում բախվում է մոտորանավակի շարժիչին։ Ռիչթերի մայրը՝ Լավինան, որդու մահվան մեջ մեղադրում է նրան և բոլոր ջոկատավարներին։ 1989-ին Ռիչթերը վերադառնում է Ռեդվուդ և հանդիպում է ջոկատավարների ուրվականներին, ովքեր բողոքում են, որ նրանց ահաբեկում է սպիտակազգեստ կնոջ ուրվականը։ Ռիչթերը պնդում է, որ կինը իր մայրն է, ում նա ստիպված սպանել էր այն բանից հետո, երբ Լավինան 1948 թվականին կազմակերպել էր ճամբարի տարածքի առաջին կոտորածը։ Ռիչթերը հանդիպում է մորը, ով խոստովանում է, որ իքն է տվել Մարգարեթին 1970 թվականի կոտորածի միտքը, որպեսզի ստիպի Ռիչթերին տառապել։ Չստացված մահապատժից շուտ կազդուրվելու համար Դոննան Բրուքին տանում է սահադաշտ։ Վերադառնալու ժամանակ նրանց մեքենան խափանվում է։ Բրյուս անունով տղամարդը վերանորոգում մեքենան, և աղջիկները թույլ են տալիս, որ վերջինս միանա իրենց։ Բայց այն դեպքից հետո, երբ Բրյուսը սպանում է ոստիկանին և բացահայտում է, որ ճանաչում է Դոննային, աղջիկները ազատվում են նրանից։ Բրյուսը հետապնդում է աղջիկներին, բայց վերջիններս խորամանկորեն հաղթում են նրան և թողնում են ճանապարհին մահանալու։ Մինչ Ռեդվուդում շարունակվում էր համերգի պատրաստությունը, Ռամիրեսը սպանում է երաժշտական խմբին, ովքեր երեկոյան պետք է ելույթ ունենային։ Մոր հետ հարաբերությունները կարգավորելուց հետո Ռիչթերը ինքնասպան է լինում, որ վերադառնա որպես ուրվական և վրեժ լուծի Ռամիրեսից։
1028"Հանգչիր Խաղաղությամբ"
"Rest in Pieces"
Գվինեթ Հորդեր-ՓեյթոնԱդամ Փենն6 նոյեմբերի, 20199ATS081.05[14]
Հելոյինից մի քանի օր շուտ կազդուրված՝ Բրյուսը ուղեվորվում է Ռեդվուդ։ Իր գալով՝ նա խափանում է Ռամիրեսի և Ռիչթերի կռիվը։ Ռամիրեսը վարձում է Բրյուսին, որ օգնի հաղթել Ռիչթերին, սակայն պարզում է, որ Ռիչթերը ուրվական է։ Դոննային և Բրուքին է միանում Սթեյսի Ֆիլիփսը, ով լրագրող էր և միանգամից բացահայտում է աղջիկների ինքնությունը։ Աղջիկները միասին ուղեվորվում են Ռեդվուդ ճամբար։ Բրուքը խոստանում է Սթեյսիին պատմել ողջ իրականությունը 1984 թվականի դեպքերի մասին, բայց գաղտնի պլանավորում է նրա սպանությունը։ Իմանալով դրա մասին՝ Դոննան կանգնեցնում է Բրուքին՝ հիշեցնելով, որ նրանց միակ թիրախը Մարգարեթն է։ Ավելի ուշ Սթեյսիին սպանում են Բրյուսը և Ռամիրեսը։ Հանդիպելով նրանց՝ Մարգարեթը պատմում է մարդասպաններին իր ծրագրի մասին։ Մարգարեթը ցանկանում է, որ համերգին ելույթ ունեցող բոլոր խմբերը սպանվեն (բացի Բիլլի Այդոլից)։ Թրևորը սեր է խոստովանում Մոնթանայի ուրվականին և պատրաստվում է ինքնասպան լինել։ Սակայն Մոնթանան մերժում է նրան՝ մեղավոր զգալով Ռամիրեսի հետ ունեցած հարաբերությունների համար։ Մահացած ջոկատավարները, կատաղած Ռիչթերի նախկին սպանություններից, կապկպում են Ռիչթերին՝ թույլ չտալով կռվել Ռամիրեսի դեմ։ Հայտնվում է Բոբբիի ուրվականը և քարշ է տալիս նրան լիճը։ Արթնանալով Ռիչթերը տեսնում է Լավինային և Բոբիին, ովքեր խնդրում են նրան մնալ իրենց հետ։
1039"Վերջին Աղջիկը"
"Final Girl"
Ջոն ԳրեյՔրիստալ Լիու13 նոյեմբերի, 20199ATS091.08[15]
Երեսուն տարի անց Ռիչթերի հասուն որդի Բոբբին վերադառնում է կիսավեր Ռեդվուդ ճամբար, որպեսզի գտնի իր հարցերի պատասխանները, քանի որ մանկուց նա ստանում էր գումար՝ անանուն բարեգործից։ Նրան դիմավորում են Մոնթանան և Թրեևորը, ովքեր պատմում են, որ Ռիչթերը անհետացել է լիճը մտնելուց հետո, և մինչ օրս ոչ ոք նրան չի տեսել։ Նրանք պատմում են, թե ինչ է պատահել 1989 թվականին։ Որպեսզի զոհերի թիվը չաճեր Թրևորը փակում է Ճամբար բերող ճանապարհը։ Մարգարեթը կրակում է նրա վրա այն ժամանակ, երբ Թրևորը գտնվում էր ճամբարի տարածքից դուրս։ Սակայն հայտնվում է Բրուքը և քարշ է տալիս վիրավոր Թրևորին ճամբարի տարածք, որտեղ նա կարող էր վերադառնալ որպես ուրվական։ Ուրվականի ձևով վերադարձած Թրևորը սպանում է Բրյուսին ճամբարի տարածքից դուրս։ Ջոկատավարների ուրվականները հասկանում են, որ Բոբբիին պաշտպանելու միակ տարբերակը Ռամիրեսին անընդհատ սպանելն է, ինչը նրանք կրկնում էին շուրջ երեսուն տարի։ Սակայն հենց այդ օրը Ռամիրեսը կարողանում է փախչել և հարձակվում է Բոբբիի վրա։ Մոնթանան դուրս է բերում Բոբբիին ճամբարի տարածքից և ուղարկում է նրան Դոննայի մոտ։ Դոննան պատմում է, որ 1989 թվականին ջոկատավարները դաժանաբար սպանում են Մարգարեթին, բայց մինչ այդ Մարգարեթը կարողացել էր սպանել Բրուքին։ Դոննան և Բոբբին գտնում են դրամական փոխանցումները կատարողի հասցեն։ Գնալով այնտեղ՝ նրանք հայտնաբերում են, որ Բրուքը ողջ է։ Նրան փրկել էր Ռեյը և հիմա նա ապրում էր Օրեգոնում, որպես հարուստ տնային տնտեսուհի։ Բոբբին նորից վերադառնում է Ռեդվուդ, որտեղ Մարգարեթը բազմակի փորձում է սպանել նրան, բայց Բոբիին փրկում են Ռիչթերը և Լավինան։ Տեսնելով հորը՝ տղան, արցունքները աչքերին, հեռանում է ճամբարից։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 12-ին շոուն երկարացվել է ութերորդ և իներորդ եթերաշրջաններով[16], նաև Ռայան Մերֆին հայտարարել է, որ քրոսովեր-եթերաշրջան կդառնա իններորդ եթերաշրջանը[17], սակայն 2018 թվականի հունիսին նա հայտարարել է, որ դրա համար ընտրվել է ութերորդ եթերաշրջանը[18]։ 2019 թվականի ապրիլի 10-ին Մերֆին Ինստագրամի իր էջում հայտարարել է, որ իններորդ եթերաշրջանը կհեռարձակվի «1984» վերնագրով[19]։ Հուլիսի 11-ին Ռայան Մերֆին Ինստագրամի իր էջում հրապարակել է կերպարների բնավորություն-թիզերները։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իններորդ եթերաշրջանի նկարահանումներն սկսվել են 2019 թվականի հուլիսին[20]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 6-ին Ռայան Մերֆին հայտարարել է, որ իններորդ եթերաշրջանում հայտնվելու են Էմմա Ռոբերթսը և Գաս Քենուորթին[21]։ Ապրիլի 2-ին հեռուստասերիալի «վետերան» Էվան Փիթերսը հաստատել է, որ այս տարում նա շոուի մեջ չի հայտնվի[22], այդ կերպ իներորդ եթերաշրջանը կդառնա առաջինը, որում դերասանը մասնակցություն չի ունեցել։ 2019 թվականի մայիսի 23-ին Բիլի Էյքները, որը հայտնվել էր Պաշտամունք և Ապոկալիպսիս եթերաշրջաններում հաստատել է, որ նա այս եթերաշրջանում չի հայտնվի[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Petski, Denise (2019 թ․ հունիսի 24). «FX Sets Fall Premiere Dates: 'American Horror Story', 'Mayans M.C.', 'It's Always Sunny', More». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  2. Harnick, Chris (2019 թ․ օգոստոսի 26). «American Horror Story: 1984 Trailer Reveals Key Relationships, Characters and Details». E! News. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «AHS: 1984: Watch Season 9's Totally Gnarly Opening Title Sequence». TVLine. 2019 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. «Episode #901 «Camp Redwood», Nellie» (անգլերեն). 22 августа 2018.
  5. Metcalf, Mitch (2019 թ․ սեպտեմբերի 19). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 9.18.2019». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. «(#902) "Mr. Jingles"». The Futon Critic. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  7. Metcalf, Mitch (2019 թ․ սեպտեմբերի 26). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 9.25.2019». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  8. «(#903) "Slashdance"». The Futon Critic. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
  9. Metcalf, Mitch (2019 թ․ հոկտեմբերի 3). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 10.2.2019». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  10. Metcalf, Mitch (2019 թ․ հոկտեմբերի 10). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 10.9.2019». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  11. Metcalf, Mitch (2019 թ․ հոկտեմբերի 17). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 10.16.2019». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  12. Metcalf, Mitch (2019 թ․ հոկտեմբերի 24). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 10.23.2019». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  13. Metcalf, Mitch (2019 թ․ հոկտեմբերի 31). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 10.30.2019». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  14. Metcalf, Mitch (2019 թ․ նոյեմբերի 7). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 11.6.2019». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  15. Metcalf, Mitch (2019 թ․ նոյեմբերի 14). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 11.13.2019». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  16. Andreeva, Nellie (12 января 2017). «'American Horror Story' Renewed For Seasons 8 & 9 By FX -TCA». Deadline.com (անգլերեն).
  17. Hibberd, James (5 января 2018). «American Horror Story shock: Season 8 is set in the future». Entertainment Weekly (անգլերեն).
  18. Nilles, Billy (14 июня 2018). «American Horror Story Season 8 Will Officially Be the Long-Awaited Murder House/Coven Crossover». E! Online (անգլերեն).
  19. «American Horror Story Heads to Summer Camp Circa 1984 for Season 9». TV Line. 2019 թ․ ապրիլի 10. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  20. Murphy, Ryan (2019 թ․ հուլիսի 11). «To celebrate the first day of filming the NINTH Season of AMERICAN HORROR STORY, here's the official 1984 cast announcement along with some amazing 80s lewks. Enjoy!». Instagram. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
  21. Harnick, Chris (2019 թ․ փետրվարի 6). «Gus Kenworthy Joining American Horror Story Season 9 With Emma Roberts». E News. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  22. «Evan Peters says he will not be returning for American Horror Story season 9». PopBuzz. 2019 թ․ ապրիլի 2. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  23. billy eichner [@billyeichner] (May 24, 2019). «Thank you! I can't do AHS this year but boy oh boy I had a blast and I love all those crazy kids a lot. ❤️» (Թվիթ). Վերցված է May 24, 2019-ին – via Թվիթթեր.