Ամերիկյան սարսափ պատմություն․ Մարդասպան տունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ամերիկյան սարսափ պատմություն․ Մարդասպան-տունը
American Horror Story: Murder House
American horror story- Murder house.jpg
Եթերաշրջանի պաստառ
Ժանր սարսափ, էրոտիկ թրիլեր, դրամա
Թեմա զանգվածային սպանություն և հոգեկան հիվանդություն
Ստեղծող Ռայան Մերֆի
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Գլխավոր
դերերում
Connie Britton, Դիլան Մաքդերմոթ, Էվան Փիթերս, Տաիսսա Ֆարմիգա, Դենիս Օ'Հեյր, Ջեսիկա Լենգ, Քեյթ Մառա և Ֆրենսիս Քոնրոյ
Պատմվածքի վայր Բոստոն և Լոս Անջելես
Սերիաների քանակ 12
Էկրաններին է հոկտեմբերի 5, 2011-ից դեկտեմբերի 21, 2011
Հեռուստաալիք FX
Հաջորդ Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան
Պաշտոնական կայքէջ

«Ամերիկյան սարսափ պատմություն․ Մարդասպան-տունը» (անգլ.՝ American Horror Story: Murder House FX հեռուստաալիքի հայտնի սերիալի՝ «Ամերիկյան սարսափ պատմության» առաջին եթերաշրջանն է, որը հեռարձակվել է 2011 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2011 թ.-ի դեկտեմբերի 21։ Եթերաշրջանը նկարահանվել է 20th Century Fox Television-ի կողմից, գործադիր պրոդյուսերն է Դենի Դի Լորետոն, իսկ ստեղծողները՝ Ռայան Մըրֆին և Բրեդ Ֆալչուկը։

Եթերաշրջանը կենտրանացված է Հարմոնների ընտանիքի վրա՝ ամուսիններ Բենն ու Վիվյենը և նրանց դուստր Վիոլետը, ովքեր Բոսթոնից տեղափոխվում են Լոս Անջելես, Վիվյենի վիժումից և Բենի դավաճանությունից հետո։ Նրանք բնակություն են հաստատում մեծ առանձնատանը, որտեղ «ապրում են» առաջվա տերերի ուրվականները։

Ամերիկյան սարսափ պատմության առաջին եթերաշրջանը դրական ընդունվեց քննադատների և երկրպագուների կողմից։ Դերասանական կազմը բարձր գնահատվեց, որին հատկապես նպաստեցին Ջեսիկա Լենգը և Ֆրենսիս Քոնրոյը։ Հեռուստասերիալը մեծ վարկանիշ տվեց FX հեռուստաալիքին, և համարվեց տարվա մեծագույն կաբելային սերիալը։ Այս եթերաշրջանը առաջադրվեց Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխության «Լավագույն դրամատիկ հեռուստասերիալ» անվանակարգում։ Ջեսիկա Լենգը հաղթեց Ոսկե Գլոբուսի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», Screen Actors Guild-ի «Լավագույն կատարում կնոջ կողմից՝ դրամատիկ սերիալում» և Emmy-ի «Երկրորդ պլանի լավագույն դերասան դրամատիկ ֆիլմում կամ սերիալում»։ Քոնրոյը նոմինացվեց Emmy-ում «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»։ Գլխավոր դերերում են Տաիսսա Ֆարմիգան, Քոնի Բրիտոնը, Դիլան ՄաքԴերմոթը, Դենիս Օ'Հարեն և Ջեսիկա Լենգը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանը պատմում է Հարմոնների ընտանիքի՝ Բենի (Դիլան ՄաքԴերմոթ), Վիվյենի (Քոնի Բրիտոն) և Վիոլետի (Տաիսսա Ֆարմիգա) մասին, ովքեր տեղափոխման Բոթոնից Լոս Անջելես՝ նոր առանձնատանը վերսկսելու իրենց կյանքը, Վիվյենի վիժումից և Բենի դավաճանությունից հետո ուսանողուհի Հայդենի (Քեյթ Մարա) հետ։ Երբ նրանք ժամանում են նոր տուն, Մարսիից՝ (Քրիստին Եսթաբրուք) տան առք ու վաճառքով զբաղվող կինն ասում է, որ նախկին տերեր Չեդը և Պատրիկը (Զաքարի Քուինտո և Փեդի Սիրս) մահացել են բացահայտ սպանությունից/ինքնասպանությունից։ Իրենց հարևան Կոնստանսը (Ջեսիկա Լենգ) և իր դուստր Էդդին Ջեմի Բրյուեր հաճախակի են հյուր գալիս և շատ ժամանակ անցանկալի։ Թվում է, թե Էդդին ունի կապեր տան միստիկ պատմության հետ։ Լարի Հարվին (Դենիս Օ'Հարե), ով տան առաջին տերն է, նույնպես հայտնվում է Հարմոնների կյանքում և տալիս Բենին սարսափելի նախազգուշացումներ տան մասին։ Որպես տան աշխատող հայտնվում է նաև Մոյրա Օ'Հարան, (Ֆրենսիս Քոնրոյ/Ալեքսանդրա Քրեքենրիջ) ով տղամարդկանց երևում է որպես երիտասարդ և գայթակղիչ, իսկ կանանց՝ մեծահասակ կին։

Բենը սկսում է հիվանդներ ընդունել տան իր աշխատասենյակում։ Մի անգամ նրա մոտ է գալիս հոգեկան խնդիրներով մի տղա՝ Տեյտ Լենգդոնը (Էվան Փիթերս), ում մոտ հետաքրքրություն է առաջանում դեպի հոգեհարազատ Վիոլետը, ով տառապում է դեպրեսիաներից։ Բենը չգիտեր, որ Տեյտը ուրվական է և Կոնստանսի որդին։ Քանի որ նոր ընտանի է ժամանել բնակարան, այդ պատճառով տարօրինակ երեևույթները սկսում են հաճախակի բնույթ կրել։ Շուտով հայտնի է դառնում, որ այդ տանը տեղի է ունեցել մոտ 20 բռնություն և սպանություն և այն մարդկանց հայտնի է որպես «Մարդասպան-տուն»։ Ընտանիքը սկսում է ինքնուրույն հաղթահարել վախերը՝ ուշադրություն չդարձնելով իրականության վրա, որ իրենց տունը լի է ուրվականներով։ Ուսումնասիրելով ձեղնահարկը, Վիվյենը գտնում է սև լատեքսից հագուստ։ Ավելի ուշ այդ հագուստը հագին հայտնվում է մի տղամարդ, ով սիրով է զբաղվում Վիվյենի հետ։ Վիվյենը կարծում է, որ դա Բենն է, սակայն իրականում Տեյտն է։ Վիվյենի բռնաբարության արձյունքում նա հղիանում է զույգ երեխաներով, որոնց հայրերը տարբեր են։ Խուտով պարզ է դառնում, որ Տեյտը սեռական հարաբերությա մեջ է մտնում Նոռային՝ տան ուրվականներից մեկին (Լիլի Ռեյբ) երեխա տալու պատճառով, ով կորցրել էի իր երեխային։ Հայդենը գալիս է Բոսթոնից և շանտաժի ենթարկում Բենին, որ հարաբերությունները չվերսկսելու դեպքում նա կասի Վիվյենին, որ հղի է Բենից։ Նա սպանվում է Լարիի և թաղվում է Բենի կողմից՝ տան այգում, սակայն վերջինս հայտնվում է որպես ուրվական։ Մի քանի ուրվականներ, այդ թվում Նոռան և Հայդենը, որոշվում են խելագարության հասցնել Վիվյենին, որպեսզի վերցնեն իր երեխաներին։

Հելոուինին, երբ մեռածները կարող են քայլել կենդանի մարդկանց հետ, Վիոլետը պարզում է, որ Տեյտը սպանել է դպրոցի գրադարանում գտնվող մարդկանց, այդ թվում համադասարանցիներին, (ինչպես նաև հիպնոսացնում է ուսուցիչ Լարի Հարվիին, ով կազմակերպում է հրդեհը) որպեսզի պատժի իր մորը՝ Կոնստանսին իր կրտսեր (և դեֆորմացված) եղբորն ունենալու և քնեցնելու համար։ Վիվյենը մինչ այդ «Մարդասպան-տան տուր»-ի ժամանակ իմանում է, որ տունը մի ժամանակ գնվել է մի բժշկի կողմից, ով արհեստական կերպով ընդատում էր հղիությունները և, որ տանը մինչև այսօր ապրում է բժշկի ստեղծած հրեշը, ում որդին սպանվել է հաճախորդներից մեկի ընկերոջ կողմից՝ ով անդամահատվել էր և հարություն առել և դառել հրեշ՝ «Ինֆանտատա» անունով։

Դեմ դուրս գալով հրեշին, որը Տեյտն է և իր սիրային զգացմունքները նրա նկատմամբ, Վիոլետը ինքնասպան է լինում և չի հասկանում, որ հաջող է անցել, մինչև մեկ շաբաթ անց, երբ բացահայտում է, որ չի կարող լքել տունը։ Մի քանի ուրվականների հայտնվելու հետ մեկտեղ, Վիվյենը տեղափախվում է հոգեբուժարան, իսկ Բենը համոզվում է, որ երկրորդ երեխան ոստիկանական աշխատող Լյուկից է (Մորիս Չեստնուտ)։ Այդ ժամանակ Կոնստանսը օգնության է կանչում մեդիումի՝ Դին Հովարդին, (Սառա Պոլսոն), որը օգնում է խոսել Էդդիի հետ։ Կոնստանսը բացահայտում է Բիլի Դինից, որ Տեյտի և Վիվյենի երեխան կլինի Նեռ։ Երբ Բենն իմանում է, որ լատեքսով տղամարդը Տեյտն է, ազատում է Վիվյենին հոգեբուժարանից։

Վիվյենը երկվորյաներին ծննդաբերում է տանը, իսկ Մոյրան տուն է կանչում բարյացակամ ուրվականների, ովքեր օգնում են երեծայի ծնվելուց։ Վիվյենը և նորածին երեխաներից մեկը մահանում է, թողնելով Բենին մեկ երեխայի հետ։ Վիոլետը խզումէ Տեյտի հետ կապերը, երբ Չեդն ասում է, որ նա բռնաբարել է Վիոլետին և սպանել իրեն և իր ընկերոջը, քանի որ նրանք չկարողացան երեխա պարգևել։ Բենը փորձում է կապ հաստատել իր մահացած կնոջ և աղջկա հետ, ովքեր հրաժարվում են ցույց տալ իրենց։ Երբ նա որոշում է ինքնասպան լինել, որպեսզի լինի նրանց հետ, Վիվյենը հայտնվում է և պնդում, որպեսզի նա լքի տունը և փրկի երեխային։ Երբ Բենը հեռանում է տնից, նա բռնվում է մահացած Հայդենի կողմից, ով համոզում է նրան ինքնասպան լինել։ Հայդենը ցանկանում է վերցնել երեխային, սակայն Կոնստանսը դիմում է իր սիրեկանի՝ Տրեվիսի (Մայքլ Գրազիադեյ) օգնությանը, ով սպանվել է Հայդենի կողմից, ետ վերցնել երեխային։ Կոնստանսը թաքցնում է երեխային և պատմում ոստիականությանը, որ Բենը սպանել է ինքն իրեն, չհամակերպվելով կնոջ և Վիոլետի մահվան հետ (ում մարմինն այդպես էլ չգտնվեց)։

Հիմա, բանտարկվելով տանը՝ Հարմոնները միավորվում են Մոյրայի և ալդ ուրվականների հետ, ովքեր փրկելով ուրիշ ընտանիքների՝ վախեցնելով դուրս են քշում նրանց։ Երբ Հարմոնները զարդարում են Սուրբ ծննդյան տոնածառը, Տեյտը խոստանում է սպասել Վիոլետին, որովհետեև նա և Մոյրան փակվում են դռան շրջանակում։ Երեք տարի անց, Կոնստանսը, ով լքել էր քաղաքը, վերադառնում է Լոս Անջելես, սակայն գտնում, որ իր ավագ որդին Մայքլը՝ Նեռը սպանել է իր դայակին"։ Նա կամաց մոտենում է ճոճվող երեխային և ասում․ - Հիմա ես ի՞նչ պետք է անեմ քեզ հետ։

Դերակատարներ և կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոնի Բրիտոնը, Ջեսիկա Լենգը և Դիլան ՄաքԴերմոթը (ձախից աջ) մարմնավորում են Վիվյեն Հարմոնին, Կոնստանս Լենգդոնին և բժիշկ Բեն Հարմոնին։
Էվան Փիթերսը, Դենիս Օ'Հարեն և Ֆրենսիս Քոնրոյը (ձախից աջ) մարմնավորում են Տեյտ Լենգդոնին, Լարի Հարվիին և Մոյրա Օ'Հարային։
Լիլի Ռեյբը, Զաքարի Քուինտոն և Քեյթ Մարան (ձախից աջ) մարմնավորում են Նոռա Մոնթգոմերիին, Չեդ Վարվիքին և Հայդեն ՄաքՔլեյնին։

Հատուկ հյուրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քեյթ Մարա - Հայդեն ՄաքՔլեյն (8 սերիա)
  • Զաքարի Քուինտո - Չեդ Ուարվիք (4 սերիա)
  • Չարլզ Դաթոն - քննիչ Գրեյնջեր (2 սերիա)
  • Էրիկ Սթոնսթրիթ - Դերեք (1 սերիա)

Երկրորդական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրենսիս Քոնրոյ - Մոյրա Օ'Հարա (11 սերիա)
  • Լիլի Ռեյբ - Նոռա Մոնթգոմերի (7 սերիա)
  • Ալեքսանդրա Բրեքենրիջ - երիտասարդ Մոյրա Օ'Հարա (6 սերիա)
  • Ջեմի Բրյուեր - Ադելաիդա «Էդդի» Լենգդոն (6 սերիա)
  • Քրիստին Իսթաբրուկ - Մարսի (6 սերիա)
  • Մորիս Չեստնուտ - Լյուկ (6 սերիա)
  • Մեթ Ռոսս - բժ․ Չարլզ Մոնթգոմերի (6 սերիա)
  • Բոդի Շուլզ - Թրոյ (6 սերիա)
  • Քայ Շուլզ - Բրայան (6 սերիա)
  • Մայքլ Գրազիադեյ - Տրեվիս Ուանդերլեյ - (5 սերիա)
  • Սելիա Ֆինկլեշտեյն - բժշկուհի Գլեյդիս (5 սերիա)
  • Եվա Գորդոն - բժ․ Հոլլ (4 սերիա)
  • Ռոզա Սալազար - բժշկուհի Մարիա (4 սերիա)
  • Թեդի Սիրս - Պատրիկ (4 սերիա)
  • Ազուր Սքայ - Ֆիոնա (4 սերիա)
  • Քայլ Դեյվիս - Դալլաս (4 սերիա)
  • Սառա Պոլսոն - Բիլլի Դին Հովարդ (3 սերիա)
  • Շելբի Յանգ - Լիա (3 սերիա)
  • Ռեբեկա Վիսոցկի - Լորեյն Հարվի (3 սերիա)
  • Սեմ Քինսի - Բորեգարդ «Բո» Լենգդոն (3 սերիա)
  • Դեվիդ Էնթոնի Հիգգինս - Սթեն (3 սերիա)
  • Մենա Սուվարի - Էլիզաբեթ Շորթ (2 սերիա)
  • Մալայա Ռիվերա Դրյու - քննիչ Բարիոս (2 սերիա)
  • Բեն Վուլֆ - Թադեուս Մոնթգոմերի / Ինֆանտատա (2 սերիա)
  • Էրրի Քլոուզ - Հյուգո Լենգդոն (2 սերիա)
  • Բրենդո Իթան - Քայլ Գրինվելլ (2 սերիա)
  • Էշլի Ռիկարդս - Քլոյե Սթեյփլթոն (2 սերիա)
  • Ալեսսանդրա Տորրեսանի - Սթեֆանի Բոգս (2 սերիա)
  • Ջորդան Դեյվիդ - Քեվին Գեդման (2 սերիա)
  • Ալեքսանդր Նիմեց (2 սերիա)

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ/հ Հ/հ Անվանում / Բնօրինակ անվանում Ռեժիսոր Սցենարի հեղինակ Պրեմիերա ԱՄՆ-ում
11 "Օդաչու / Pilot" Ռայան ՄըրֆիՌայան Մրըֆի և Բրեդ ՖաչուկՀոկտեմբերի 5, 20113.18[1]
Հարմոնների ընտանիքը Բոսթոնից տեղափոխվում է Լոս Անջելես։ Այստեղ նրանք ծանոթանում են իրենց տարօրինակ հարևանների հետ։ 
22 "Տան ներխուժումը / Home Invasion" Ալֆոնսո Գոմեզ֊ՌեհոնՌայան Մրըֆի և Բրեդ ՖաչուկՀոկտեմբերի 12, 20112.46[2]
Բենը սկսում է իր հիվանդներին ընդունել տան իր գրասենյակում։ Հանկարծ զանգում է Հայդենը (Քեյթ Մարան) և ասում, որ հղի է Բենից և որ նա պետք գա երեխայի արհեստական ընդհատմանը։ Տանը սկսում են տեղիի ունենալ գերբնական երևույթներ, որի պատճառով Վիվյենն սումը տունը վաճառեու մասին։ 
33 "Մարդասպան տունը / Home Invasion" Բրեդլի ԲեքերՋենիֆեր ՍոլթՀոկտեմբերի 19, 20112.46[2]
Հարմոնների ընտանիքում առաջանում են ֆինանսական խնդիրներ, ուստի տնից տեղափոխվելն անհնար է դառնում։ Վիոլետն իմանում է տան նախկին տերերի՝ խելագար վիրահատող Չարլզ Մոնթգոմերիի (Մեթ Ռոսս) և նրա կնոջ՝ Նորա Մոնթգոմերիի (Լիլի Ռեյբ) անօրինական վիրահատությունների մասին։ Մոյրան շանտաժի է ենթարկում Բենին, որ եթե նա չճանաչի երեխայի հայրությունը, ապա նա կպատմի երեխայի մասին Վիվյենին։ Դրա պատճառով Լարրին սպանում է Մոյրային և թաղում այգում փորած փոսում։ 

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնցեպցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ինչ տեսել եք եզրափակչում, դա Հարմոնների տան վերջն էր։ Շոուի երկրորդ եթերաշրջանը կմատմի նոր պատմություն ուրվականներով տան կամ որևէ շինության մասին։ Այնպես ինչպես այս տարի, հաջորդը նույնպես կունենա սմիզբ, մեջտեղ և ավարտ։ Երկրորդ եթերաշրջանը չի նկարահանվի Լոս Անջելեսում, բայց պարզ է որ կլինի Ամերիկայում, սակայն լիովին այլ վայրում։

«
»
- Մըրֆին «Ամերիկյան սարսափ պատմության» անտոլոգիայի մասին.[3]

Սերիալի ստեղծողներ Մըրֆին և Ֆալչուկը «Ամերիկայն սարսափ պատմության» վրա սկսել էին աշխատել մինչ իրենց Երգչախումբը սերիալի նկարահանումները։ Մըրֆին ցանկացել էր անել հակառակը, ինչ արել էր նախկինում և սկսել էր իր աշխատանքների ցանկը։ Նա ասել էր․ - Ես գնացի Երգչախմբից, քանի որ ցանկացա ստեղծել ավելի դժվարին ու մռայլ աշխատանք։ Ես միշտ ունեցել եմ սեր դեպի սարսափ ժանրը, ուստի դա բնական է ինձ համար[4]:

Սերիալի մուգ երանգը ստացվել է ABC-ի օճառային օպերա «Մռայլ ստվերներ»-ից հետո, որը Մըրֆիին ստիպում էր նայել իր տատիկը[5]: Նա նաև նշել է, որ հեռուստասերիալն իր վրա կրում է «Ռոզմարիի երեխան», «Հիմա չնայե՛ս», «Էմիտվիլի սարսափը» և Սթենլի Կուբրիկի Փայլատակումը։

Սկզբում Մըրֆին և Ֆալչուկը պլանավորել էին, որ սերիալի յուրաքանչյուր եթերաշրջան կպատմի ուրիշ պատմություն[3]: Առաջին եթերաշջանի ավարտին Մըրֆին խոսեց իր պլանների մասին՝ փոխելու դերասաններին և տեղանքը[6]: Նա ասաց, որ թեև փոխվել է դերասանական կազմը, սակայն որոշ ատղեր կվերադառնան երկրորդ եթերաշրջան։ «Մարդիկ ովքեր վերադառնում են, կխաղան լիովին այլ կերպարներ, արարածներ, հրեշներ և այլն։ Հարմոնների պատմությունը վերջացել է»[3]:

2013 թվականին PaleyFest-ին, Ֆալչուկը սերալը համեմատեց սարսափ ֆիլմերի հետ․ - Վերջում դա առաջացնում է մի քիչ կարեկցանք, քանի որ դուք սիրահարվում եք հերոսներին, այլ ոչ թե ֆիլմերի նման։ Եթե դուք ուզում եք սպանել որևէ մեկին, որևէ ֆիլմում, բացի մի հոգուց, դուք դա կարող եք հեշտությամբ անել, բայց եթե դուք նայում եք սարսափ հեռուստասերիալ, ձեզ մոտ ձևավորվում է ուրիշ պատասխանատվություն, քանի որ հեռուստադիտողի և կերպարների միջև կապը շատ ամուր է[7]:

Լսումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի լսումները սկսեցին 2011 թվականի ապրիլին Քոննի Բրիտոնն առաջինն էր, ով հաստատվեց սերիալի դերասանական կազմում, որտեղ նա խաղում էր գլխավոր դերը՝ մարմնավորելով Վիվյեն Հարմոնին[8]: Բրիտոնն ասաց, որ վերցնելով Վիվյենի դերը նա մեծ ռիսկի է դիմում։ Մըրֆին ներկայացրեց դերը Բրիտոնին և ասաց, որ դա նոր բան կլինի, և ոչ ոք դեռ քեզ չի տեսել նմանատիպ դերում[9][10]:

Դենիս Օ'Հարեն միացավ երկրորդը՝ Լարրի Հարվիի դերում[11]: Շուտով Ջեսիկա Լենգը միանում է որպես Կոստանս, որն իր առաջին հիմնական դերն է հեռուստատեսությունում[12]: Լենգից հետո հայտարարվեց, որ Դիլան ՄաքԴերմոտը կմիանա որպես Բեն Հարմոն[13]: Տաիսսա Ֆրամիգան և Էվան Փիթերսը վերջին դերասաններն էին, որոնք միացան հիմնական կազմին, կերպարանավորելով Վիոլետ Հարմոնին և Տեյտ Լենգդոնին[14]:

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մըրֆին փնտրում է սարսափելի, սակայն միևնույն ժամանակ գեղեցիկ առանձնատուն

Սերիալի նկարահանումները սկսել են Լոս Անջելեսի Country Club այգում, որտեղ գտնվում է ուրվականներով տունը։ Այն կառուցվել և վերջնական տեսքի է հասցվել 1902 թվականին՝ Ալֆրեդ Ռոզենհեյմի կողմից, ով Քանդակագործության Ամերիկյան Համալսարանի տնօրենն է եղել և տանը տվել է գոթական ոճ[15][16]:

Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի առաջին եթերաշրջանն առաջադրվեց 50 տարբեր անվանակարգերում, որից հաղթեց 25-ը։

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Անվանակարգված աշխատանք/անձ Արդյունք
2011 Horror Writers Association, Bram Stoker Award Լավագույն առաջընթաց սցենարում Ջեսիկա Շարզեր Հաղթանակ
Dorian Awards[17] Հեռուստատեսային լավագույն կատարում Ջեսիկա Լենգ Հաղթանակ
Լավագույն դրամատիկ հեռուստասերիալ «Ամերիկյան սարսափ պատմություն» Հաղթանակ
ԼԳԲԹ - թեմայով լավագույն հեռուսատեսրիալ Առաջադրված
Տարվա գռեհիկ հեռուստաշոուն Առաջադրված
16th Satellite Awards Լավագույն ժանրային սերիալ Հաղթանակ
Special Achievement Award։ Լավագույն կատարում սերիալում Ջեսիկա Լենգ Հաղթանակ
2012 18th Screen Actors Guild Awards Լավագույն հեռուստատեսային կատարում կնոջ կողմից Հաղթանակ
38th Saturn Awards Հեռուստատեսային լավագույն դերասանուհի Առաջադրված
Հեռուստատեսային լավագույն դերասան Դիլան ՄաքԴերմոտ Առաջադրված
Հեռուստատեսային լավագույն երկրորդ պլանի դերասանուհի Ֆրենսիս Քոնրոյ Առաջադրված
Հեռուստատեսային լավագույն հյուր-դերասան Զաքարի Քուինտո Առաջադրված
Լավագույն կաբելային հեռուստաշոու Ամերիկյան սարսափ պատմություն Առաջադրված
2nd Critics' Choice Television Awards Լավագույն սերիալ Առաջադրված
Լավագույն դերասանուհի ֆիլմում/սերիալում Ջեսիկա Լենգ Առաջադրված
64th Primetime Emmy Awards Երկրորդ պլանի դերասանուհու լավագույն կատարում ֆիլմում/սերիալում Հաղթանակ
Ֆրենսիս Քոնրոյ Առաջադրված
Լավագույն գլխավոր դերասանուհի ֆիլմում/սերիալում Քոնի Բրիտոն Առաջադրված
Երկրորդ պլանի դերասանի լավագույն կատարում ֆիլմում/սերիալում Դենիս Օ'Հարե Առաջադրված
Լավագույն մինիսերիալ Ամերիկյան սարսափ պատմություն Առաջադրված
Լավագույն ձևավորում ֆիլմում/սերիալում Մարկ Ուորթինգթոն, Էդվարդ Ռուբին, Ելեն Բրիլլ Առաջադրված
Բեթ Ռուբինո, Չարլզ Լագոլա, Էլեն Բրիլ Առաջադրված
Լավագույն լսումներ ֆիլմում/սերիալում Ռոբերտ Ուլրիչ, Էրիկ Դաուսոն Առաջադրված
Լավագույն հագուստ ֆիլմում/սերիալում Քրիսի Կարվոնայդս, Քոնան Կաստրո Առաջադրված
Լավագույն վիզուալ էֆեկտներ ֆիլմում/սերիալում Ֆաբիեն Բուվիլ Առաջադրված
Լավագույն վարսահարդարում ֆիլմում/սերիալում Մոնտե Հոթ, Սամանթա Ուեյդ, Մելանի Վերքինս, Նատալի Դրիսքոլ, Միշել Սեգլիա Հաղթանակ
Վերնագրի լավագույն ընտրություն ֆիլմում/սերիալում Քայլ Կուպեր, Ժուան Ռուիզ Անքուա, Գաբրիել Դիաս, Ռայան Մըրֆի Առաջադրված
Լավագույն դիմահարդարում ֆիլմում/սերիալում (ո՛չ պրոթեզավորված) Էրին Քրուգեր Մեկաշ, Քիմ Էյերս, Սիլվինա Նայթ, Գարեն Թոլկին Առաջադրված
Լավագույն պրոթեզավորված դիմահարդարում ֆիլմում/սերիալում Էրին Քրուգեր Մեկաշ, Քիմ Էյերս, Հիրոշի Յադա, Մայքլ Մեկաշ, Քրիստոֆեր Նելսոն, Քրիստիեն Թինսլի, Ջեյսոն Համեր Առաջադրված
Լավագույն ձայնային խմբագրում ֆիլմում/սերիալում Գերի Մագրեգյան, Դեվիդ Քլոտզ, Սթիվ Սթուր, Ջեյսոն Քրեյն, Ջեյսոն Լեզամա, Թիմաթի Քլիվլենդ, Բրյուս Թենիս, Սայմոն Քոուկ, Զեյն Բրյուս, Ջեֆֆ Գան, Լենս Ուայզմեն Առաջադրված
Լավագույն հնչյունային միքսում Սին Ռաշ, Ջո Էարլ, Դուգ Էնդհամ Առաջադրված
Outstanding Stunt Coordination Թիմ Դեվիսոն Առաջադրված
69th Golden Globe Awards Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ֆիլմում/սերիալում Ջեսիկա Լենգ Հաղթանակ
Լավագույն դրամատիկ սերիալ Ամերիկյան սարսափ պատմություն Առաջադրված
Kerrang! Awards 2012 Լավագույն հեռուստաշոու Առաջադրված
16th Online Film & Television Association Awards[18] Լավագույն դրամատիկ սերիալ Առաջադրված
Լավագույն միությունը սերիալում Առաջադրված
Լավագույն խմբագրումը սերիալում Հաղթանակ
Դրամատիկ սերիալի լավագույն սցենար Առաջադրված
Լավագույն երաժշտություն սերիալում Հաղթանակ
Լավագույն ձայն սերիալում Առաջադրված
Լավագույն ռիսուրան սերիալում Հաղթանակ
Լավագույն օպերատորական աշխատանք սերիալում Առաջադրված
Լավագույն դիզայն սերիալում Առաջադրված
Հագուստի լավագույն դիզայն սերիալում Առաջադրված
Լավագույն դիմա/վարսահարդարում սերիալում Առաջադրված
Լավագույն վիզուալ էֆեկտներ սերիալում Հաղթանակ
Լավագույն նոր բացման երգ սերիալում Հաղթանակ
Լավագույն անվանումներ սերիաներին Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի դրամատիկ սերիալում Ջեսիկա Լենգ Առաջադրված

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան սարսափ պատմությունը քննադատների կողմից հիմնականում ստացավ դրական կարծիքներ։ Առաջին սերիան 100-ից գնահատվեց 62 Metacritic-ում՝ հիմնվելով 30 կարծիքների վրա[19]: Rotten Tomatoes-ը տվեց 64%, միջին վարկանիշը գնահատվեց 5.7/10՝ 42 կարշիքի հիման վրա։

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սերիան հավաքեց 1,6 վարկանիշ, որը դիտվեց հիմնականում 18-49 տարեկան չափահասների կողմից և ունեցավ 3․2 միլիոն դիտում[20], իսկ ընդամենը երկու հեռարձակումից հետո 5․2 միլիոն դիտում[21]: Սա FX-ի լավագույն արդյունքն է երբևէ[22]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Seidman Robert (հոկտեմբերի 6, 2011)։ «Wednesday Cable: 'American Horror Story' Premiere, 'South Park' Return Top MLB Playoffs + 'Ghost Hunters,' 'Nick Swardson' & More»։ TV by the Numbers։ Վերցված է հոկտեմբերի 7, 2011 
  2. 2,0 2,1 Gorman Bill (հոկտեմբերի 13, 2011)։ «Wednesday Cable Ratings: 'South Park' Rises; 'American Horror Story' Falls; + Brewers/Cards NLCS, 'Psych' Premiere, 'Ghost Hunters' & More»։ TV by the Numbers։ Վերցված է հոկտեմբերի 14, 2011 
  3. 3,0 3,1 3,2 Mullins Jenna (դեկտեմբերի 22, 2011)։ «Ամերիկյան սարսափ պատմություն․ նոր պատմություն և նոր դեմքեր»։ E! Online 
  4. Stack Tim (հոկտեմբերի 5, 2011)։ «'American Horror Story' co-creator Ryan Murphy talks premiere, his favorite scene, and identity of Rubber Man – EXCLUSIVE»։ Entertainment Weekly 
  5. Adalian Josef (օգոստոսի 6, 2011)։ «Ռայան Մըրֆին խոսում է «Ամերիկյան սարսափ պատմության» մասին»։ Vulture։ Վերցված է փետրվարի 8, 2014 
  6. Itzkoff Dave (դեկտեմբերի 22, 2011)։ ««Ամերիկայն սարսափ պատմությունը» կվախեցնի ձեզ իր նոր դերասաններով և տեղանքով»։ Նյու Յորք Թայմս 
  7. Luna, Keri (մարտի 19, 2013)։ «Ամերիկյան սարսափ պատմության ստեղծողները»։ spinoff.comicbookresources.com։ Վերցված է ապրիլի 21, 2013 
  8. Stransky Tanner (մարտի 18, 2011)։ ««Ուրբաթ օրվա գիշերային լույսեր»-ի աստղ Քոննի Բենեթեը Ռայան Մըրֆիի «Ամերիկյան սարսափ պատմության» գլխավոր դերում»։ Entertainment Weekly։ Վերցված է մարտի 18, 2011 
  9. Carter Gayle Jo (դեկտեմբերի 6, 2011)։ «Ի՞նչ չգիտեք հեռուստատեսային դերասանուհի Քոնի Բրիտոնի մասին»։ USA Today։ Վերցված է փետրվարի 8, 2014 
  10. Stack Tim (դեկտեմբերի 15, 2011)։ «Ամերիկյան սարսափ պատմություն․ Ռայան Մըրֆին ասել է, որ սերիալի վերջին դրվագներն ամենաշակոյինն են, որ նրանք երբևէ նկարահանել են - ԷՔՍՔԼՅՈՒԶԻՎ»։ Entertainment Weekly 
  11. Andreeva Nellie (մարտի 30, 2011)։ «Դենիս Օ'Հարեն կմիանա Մըրֆիի «Ամերիկայն սարսափ պատմությանը»»։ Deadline։ Վերցված է մարտի 30, 2011 
  12. Andreeva (ապրիլի 13, 2011)։ «Jessica Lange To Star in Ryan Murphy/Brad Falchuk's FX Pilot 'American Horror Story'»։ Deadline։ Արխիվացված օրիգինալից May 11, 2011-ին։ Վերցված է ապրիլի 13, 2011 
  13. Andreeva (ապրիլի 29, 2011)։ «Դիլան Մաքդերմոտը Ռայան Մըրֆիի հեռուստասերիալի գլխովոր դերում»։ Deadline։ Արխիվացված օրիգինալից May 8, 2011-ին։ Վերցված է ապրիլի 29, 2011 
  14. Andreeva (մայիսի 5, 2011)։ ««Ամերիկյան սարսափ պատմություն»-ում գերակշռում են երիտասարդները»։ Deadline։ Վերցված է մայիսի 5, 2011 
  15. Keeps David A. (հոկտեմբերի 31, 2011)։ ««Ամերիկյան սարսափ պատմության» ուրվականներով տունը»։ Los Angeles Times։ Վերցված է նոյեմբերի 5, 2011 
  16. Kudler Adrian Glick (հոկտեմբերի 4, 2011)։ «American Horror Story Gave Alfred Rosenheim House in Country Club Park an Early Halloween Costume»։ curbed.com։ Վերցված է հոկտեմբերի 13, 2011 
  17. «Նախկին հաթողներ»։ Dorian Awards։ Վերցված է մայիսի 10, 2015 
  18. «TV Awards – 2011/2012 (16th Awards)»։ Online Film & Television Association։ OFTA։ ofta.cinemasight.com։ Վերցված է օգոստոսի 22, 2014 
  19. «Ամերիկյան սարսափ պատմություն․ Առաջին եթերաշրջան»։ Metacritic։ Վերցված է փետրվարի 8, 2014 
  20. Seidman Robert (հոկտեմբերի 6, 2011)։ «Wednesday Cable: 'American Horror Story' Premiere, 'South Park' Return Top MLB Playoffs + 'Ghost Hunters,' 'Nick Swardson' & More»։ TV by the Numbers 
  21. Seidman Robert (հոկտեմբերի 6, 2011)։ ««Ամերիկյան սարսափ պատմություն»-ը վախեցրեց 3․2 միլիոն մարդ հենց առաջին սերիայից»։ TV by the Numbers 
  22. Gorman Bill (հոկտեմբերի 25, 2011)։ ««Ամերիկյան սարսափ պատմությունը» FX-ի պատմության լավագույն հեռուստասերիալն է»։ TV by the Numbers