Ամերիկյան բաս վիոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկյան բաս վիոլ
Որակավորումերաժշտական գործիք

Ամերիկյան բաս վիոլը (անգլ.՝ American bass viol), երբեմն նաև եկեղեցական վիոլ, լարային երաժշտական գործիք է, որը լայն կիրառում է ունեցել 19-րդ դարում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Գործիքը շատ նման է թավջութակի, սակայն չափսը փոփոխական է՝ ըստ երաժշտի նկատառումների։

Առաջին անգամ բաս վիոլը պատրաստվել է 1788 թվականին Ամերիկայի Մեսսեչուսեթս նահանգում։ Երաժշտական գործիքներ պատրաստող Աբրահամ Պրեսկոտը այդ գործիքից սարքել է մոտ 500-600 հատ։

Ներկա ժամանակներում ամերիկյան բաս վիոլը շատ քիչ է օգտագործվում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]