Ամերիկյան ակիտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկյան ակիտա
Տեսակշան ցեղատեսակ
Այլ անուններՄատգի Ակիտա
ԲնաշխարհՃապոնիա, ԱՄՆ
Առանձնահատկություններ
Հասակ արու66-71 սմ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ամերիկյան ակիտա, շան ցեղատեսակ, նաև հայտնի է «Մեծ ճապոնական շուն» անվամբ։

Գոյություն ունեցող և տարածված ակիտաների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիտան ծագումով Ճապոնիայից է, մյուս անունը՝ մեծ ճապոնական շուն։ Ակիտան նույնանուն պրովինցիա է Ճապոնիայում։ Հնում ակիտաները օգտագործվում էին որպես որսաշներ, կռվաշներ. սեփականատերերը հարուստ և արտիստոկրատ մարդիկ էին։

2-րդ համաշխարհային պատերազմից հետո ակիտան տարվել է Ամերիկա, ենթադրաբար, ամերիկացի զինվորների միջոցով[1]։ Հավանաբար, ակիտան այնքան էր դուր եկել ամերիկացիներին, որ նրանք չէին կարող դիմակայել և չտանել իրենց հետ ակիտայի ձագին։ Ամերիկացիները հիացած էին այդ մեծ և փափկամազ շնով, նա ամերիկացիների համար ճապոնական ինչ-որ արտասովոր բան էր։ Ժամանակի ընթացքում ճապոնական շան տեսակ ակիտան ԱՄՆում հիմք հանդիսացավ շան նոր ցեղատեսակի ստացման, որի անունն էր մեծ ճապոնական շուն։ Շուտով այդ ցեղատեսակը բաժանեցին 2 տեսակի՝ ամերիկյան ակիտա և ակիտա, մյուս անունը Ակիտա-ինու։ Ամերիկյան ակիտաները ավելի մեծ և ամրակազմ շներ են։

1603 թվականից Ակիտա օկրուրգում շան կռիվներում օգտագործվում էին Ակիտա Մատագի տեսակի շներ (միջին չափսի, արջերի որսի համար)։ 1931 թվականի տվյալներով, շան այդ տեսակների 9 ակնառու ներկայացուցիչներն անվանվեցին «Բնական կոթողներ»։

2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939-1945) շների մորթին օգտագործվում էր զինվորական հագուստ կարելու համար։ Ոստիկանության հրամանով բռնվել և առգրավվել էին բոլոր շները, բացառությամբ գերմանական հովվաշան, որը օգտագործվում էր զինվորական ծառայությունում։

Շան տեսակի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդհանուր տեսք. մեծ, ամրակազմ շուն, հավասարակշռված, հզոր և ամուր կառուցվածքով և ծանր ոսկորներով։ Ունի լայն գլուխ։
  • Գլուխ
    • Դունչը՝ մեծ, լայն, վերևից այն ունի բութանկյուն եռանկյունու տեսք։
    • Ականջները, գլխի հետ համեմատած, փոքր են։
    • Աչքերը փոքր են՝ մուգ դարչնագույն, աննկարագրելի լուսավոր։
    • Ծնոտը քառակուսի է, թեթևակի կախված։
    • Քիթը սև է, սպիտակ ակիտաների մոտ նկատվում է ոչ մեծ գունազերծում։
    • Շրթունքները սև են։
    • Լեզուն վարդագույն է։
  • Պարանոց. մկանոտ, հաստ, կասեցումը պետք է լինի, որքան հնարավոր է թեթև։
  • Մարմին
    • Մեջքն ուղիղ է։
    • Կուրծքն ուղիղ, լայն և մկանուտ է։
    • Որովայնը վեր քաշված է։
  • Պոչը խոշոր է։
  • Վերջույթներ
    • Առջևի վերջույթներն ուժեղ են։
    • Հետևի վերջույթներ։ Լայնությունն ու երկարությունը՝ ինչպես առջևի վերջույթներինը։
    • Թաթեր՝ ուղիղ, մատների միջև մաշկաթաղանթ կա։
  • Մազածածկ. Ունի 2 մազածածկ։ Ամենաերկար մազածածկը պոչինն է, իսկ դնչինն ու ականջներինը կարճ է։
  • Գույն . կարող է լինել ցանկացած գույնի։ Կարող է ունենալ դիմակ։ Սպիտակ ակիտան դիմակ չունի։ Ծածկույթի վրա լինում են յուրահատուկ գույներ։

Հոգեկան կառուցվածք և վարմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան ակիտան ունի հավասարակշռված հոգեկան կառուցվածք։ Նրանք բարի են դեպի իրենց տերը և օտար մարդկանց և հյուրերի նկատմամբ նույնպես։ Այս շները նվիրված են իրենց տիրոջը և երբեք չեն հարձակվի իրենց տիրոջ և ընտանիքի վրա։ Այս օրերին այս շան տեսակին օգտագործում են ոչ միայն, որպես շուն-ընկեր, այլև պահապան կամ նաև շուն-ընկերակից։ Այս շները չափազանց լուռ են, եթե իհարկե նրանց չի սովորացրել մեկ ուրիշ շուն։

Փոխադարձ հարաբերություններ Ամերիկյան ակիտայի և իր տիրոջ միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս օրերում Ամերիկյան ակիտան օգտագործվում է հիմնականում, որպես շուն-ընկերակից, հավատարիմ ընկեր ընտանիքին, և հենց նույն ժամանակ նվիրական պահապան, իմանալով իր տարածքը և պատրաստ պաշտպանելու նրան ամենաարտակարգ իրավիճակներում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիտա (շուն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա․ Ֆալկոն Ամերիկյան ակիտա (մեծ ճապոնական շուն)// Իմ ընկերը շուն է։ լրագիր - Մ։ ООО «Հրատարակությունը Էնիմալ Փրեսսի», 2012 — № 9։ - Էջ 21։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]