Ամերիկյան Սամոայի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկյան Սամոայի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքԱմերիկյան Սամոա
Նշան🇦🇸
Հարաբերություն2:1
Ընդունված էապրիլի 27, 1960
Գույներմուգ կապույտ, սպիտակ և կարմիր
Պատկերված էդաշտ, Եռանկյուն, երիզում, H. leucocephalus, fly-whisk? և Գուրզ

Ամերիկյան Սամոայի դրոշը բացկացած է կարմիր եզրագծով սպիտակ եռանկյունուց, որը ուղղված է դեպի արևելք, եռանկյան կենտրոնում գտնվում է սպիտակագլուխ ծովարծիվ[1]։ Իսկ վերևի և ներքևի եռանկյունները ներկված են մուգ կապույտով։ Ընդունվել է 1960 թվականի ապրիլի 27-ին, փոխարինելով Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշին։ ԱՄՆ-ի դրոշը անդրծովյան տարածքի պաշտոնական դրոշն է եղել մինչ այդ թվականը։ Դրոշի գույները վերցված են ԱՄՆ-ի դրոշից։ Գույները և սիմվոլները ունեն մշակութային, քաղաքական և շրջանային իմաստներ։ Կապույտը, կարմիրը և սպիտակը արտահայտում են ԱՄՆ-ի և Սամոայի միասնությունը։ Ծովարծիվը արտահայտում է ԱՄՆ-ի տիրույթ լինելը[2], չնայած այն փաստին, որ այդ կենդանիները Սամոայում չեն ապրում[3]։ Արծվի ոտքերին առկա է Սամոայի ավանդական զենքերը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Smith, Whitney. «American Samoa, flag of». Encyclopedia Britannica. Encyclopedia Britannica, Inc. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
  2. Kindersley, Dorling (2008 թ․ նոյեմբերի 3). Complete Flags of the World. Dorling Kindersley Ltd. էջ 19. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
  3. Swanson, Doug J. (1990 թ․ սեպտեմբերի 9). «Land of the lavalava and CNN – Hybrid culture evolving in American Samoa». The Dallas Morning News. էջ 10M. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
  4. Shaw, Carol P. (2004). Flags. HarperCollins UK. էջ 28. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան Սամոայի դրոշ» հոդվածին։