Ամերիկյան ձիթենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ամերիկյան Ձիթենիից)
Ամերիկյան ձիթենի
Ամերիկյան ձիթենի
Ամերիկյան ձիթենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ձիթենազգիներ (Oleaceae)
Տրիբա Oleeae
Ցեղ Cartrema
Տեսակ Ամերիկյան ձիթենի (C. americana)
Միջազգային անվանում
Cartrema americana
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Օսմանթուս ամերիկյան, որը հաճախ անվանում են Ամերիկյան ձիթենի[1], կամ վայրի ձիթենի[1] ՝ մշտադալար թփենի է կամ ցածրահասակ ծառ է Հյուսիսային Ամերիկայի հարավ-արևելյան մասից։ Անգլերենում հայտնի է devilwood անվամբ[1]։

Հյուսիսային Ամերիկայում տարածված է Վիրջինիա նահանգից մինչև Տեխաս նահանգը, և Մեխիկոյում՝ Նուեվո Լեոնում, հարավում՝ Օախակա և Վերակրուս քաղաքներում[2][3]։

Օսմանթուս ամերիկյանը աճում է հասնելով 4-7 մ (13-23 ֆուտ) բարձրությամբ, հազվադեպ մինչև 11 մ (36 ֆուտ)։ Տերևների երկարությունը՝ 5-14 սմ և 2-4 սմ լայնություն է, եզրերը պահպանված են։ Ծաղիկները բացվում են վաղ գարնանը, փոքր են ( 1 սմ երկարությամբ), սպիտակ և ունեն վառ արտահայտված բույր։ Պտուղը գնդաձև է, մուգ կապույտ 6-15 մմ տրամագծով կորիզ, որը պարունակում է մի հատ սերմ[4][5][6]։

Բնական միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան ձիթենին ծաղկում է ԱՄՆ-ի հարավ արևելքում, Տեխասից մինչ Վիրջինիա նահանգները։ Աճում է նաև այլ նահանգներում. հարավային Ալաբամա, Ֆլորիդա, Ջորջիա, հարավ արևելյան Լուիզիանա, հարավային Միսիսիպի, հյուսիսային Կարոլինայի արևելքում, հարավային Կարոլինայում, հարավ արևելյան Վիրջինիայում։ Բացի այդ, այն տարածված է հարավում՝ Մեքսիկական նահանգներում. Նուեվո Լեոն, Տամաուլիպաս, Վերակրուս և Օախակայում ։

Աճման արեալ
Ծաղկաբույլը հակադիր տերևների ընդերքում

Ամերիկյան ձիթենին հաճախ աճում է չոր անտառներում գետերից ոչ հեռու։

Համակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1767 թ. Կառլ Լիննեյն Ամերիկյան ձիթենին անվանում էր ՝ Olea americana, Mantissa plantarum գրքում։
  • Ջորջ Բենթը և Ջոզեֆ Դելթոն Հուքերը, Synoptical Flora of North America գրքում, որը հրատարակվել է 1878թ. անվանում էին Osmanthus americanus :

Այլ հոմանիշներ.

  • Amarolea americana (L.) փոքր,
  • Osmanthus americanus (L.) A. Gray,
  • Osmanthus americanus,
  • Osmanthus americanus var. P. S. microphyllus կանաչ,
  • Osmanthus mexicanus Lundell,
  • Osmanthus floridanus Չապման։

Օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակվում է իբրև դեկորատիվ բույս այգիներում անուշահոտ ծաղիկների պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bailey, L.H.; Bailey, E.Z.; the staff of the Liberty Hyde Bailey Hortorium (1976). Hortus third: A concise dictionary of plants cultivated in the United States and Canada. New York: Macmillan. ISBN 978-0-02-505470-7.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Germplasm Resources Information Network: Osmanthus americanus Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
  3. Kew World Checklist of Selected Plant Families, Osmanthus americanus
  4. Weaver, R. E. (2003). Botany Section. Tri-ology 42 (6): 1-16 pdf file Արխիվացված 2007-09-24 Wayback Machine
  5. Centenary College Virtual Arboretum, Louisiana: Osmanthus americanus Արխիվացված 2006-09-14 Wayback Machine
  6. Huxley, A., ed. (1992). New RHS Dictionary of Gardening. Macmillan 0-333-47494-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան ձիթենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան ձիթենի» հոդվածին։