Ամերիկա-ավստրիական հաշտության պայմանագիր (1921)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
{{{Անվանում}}}

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ավստրիայի միջև հաշտության պայմանագիր (անգլ.՝ Treaty of Peace between Austria and the United States of America), հաշտության պայմանագիր, որը ստորագրվել է 1921 թվականի օգոստոսի 24-ին Վիեննայում Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով։ Առանձին հաշտության կնքման անհրաժեշտությունն այն էր, որ ԱՄՆ Սենատը հրաժարվել է8 վավերացնել Անտանտի երկրների և Ավստրիայի նորաստեղծ hանրապետության միջև կնքված բազմակողմ Սեն Ժերմենի հաշտության պայմանագիրը (որպես Ավստրո-Հունգարիայի իրավահաջորդներից մեկը, որը պարտվել է Քառյակ դաշինքի կազմում)։

Ստորագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի ապրիլի 6-ին Միացյալ Նահանգները միացան դաշնակից ուժերին Գերմանական կայսրության դեմ պայքարում, որպես Առաջին համաշխարհային պատերազմի շրջանակներում «միավորող ուժ»։

Դեկտեմբերի 4-ին, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը պնդել է, որ որոշում ընդունվի, որը թույլ կտա իր երկրին պատերազմ հայտարարել Ավստրո-Հունգարիային, որը, նրա խոսքով, «գերմանական կառավարության վասալ» էր[1]։ Դեկտեմբերի 7-ին Կոնգրեսի կողմից գրեթե միաձայն ընդունվել է 169 բանաձևը։ Նույն օրը, ստորագրելով այն, նախագահը պատերազմ է հայտարարել Հաբսբուրգների կայսրությանը[2]։

1918 թվականի հոկտեմբերի 17-ին Հունգարիան դադարեցրել է Ավստրիայի հետ միությունը, դրանով սկսելով կայսրության փլուզումը, որը օրինականորեն գրանցվել է Սեն Ժերմեն և Տրիոնյան պայմանագրերում։ Չնայած այն հանգամանքին, որ այդ երկու պայմանագրերը ստորագրվել են Փարիզի խաղաղության կոնֆերանսում ամերիկյան ներկայացուցիչների կողմից, Սենատը հրաժարվել է վավերացնել դրանք, քանի որ ԱՄՆ-ն ցանկություն չունի իրեն կապել Ազգերի լիգայի մասնակցությամբ։

Արդյունքում, Միացյալ Նահանգների և Ավստրիայի կառավարությունները բանակցություններ են սկսում` առանձին հաշտության պայմանագիր կնքելու վերաբերյալ, որը կապված չէ նոր ձևավորված միջազգային կազմակերպության հետ։ 1921 թվականի օգոստոսի 24-ին պայմանագիրը ստորագրվել է Վիեննայում, որից հետո ավստրիական կողմը վավերացրել է այն հոկտեմբերի 8-ին, ԱՄՆ Սենատը` հոկտեմբերի 18-ին, ԱՄՆ նախագահը` հոկտեմբերի 21-ին։ 1921 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննայում տեղի է ունեցել վավերացված փաստաթղթերի փոխանակում` հաստատելով հաշտության պայմանագրի ուժի մեջ մտնելը[3]։

Պայմանագրի պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանագրի հոդված 1-ում նշվում է, որ Ավստրիայի կառավարությունը ԱՄՆ կառավարությանը շնորհում է բոլոր իրավունքներն ու արտոնությունները, որոնք տրվել են Սեն-Ժերմենի պայմանագիրը ստորագրած մյուս դաշնակից երկրներին։ Պայմանագրի 2-րդ հոդվածում հստակեցվում է, թե Սեն-Ժերմենի պայմանագրի որ կետերն են կիրառվելու են Միացյալ Նահանգների նկատմամբ։ Հոդված 3-ը նախատեսում է վավերացված փաստաթղթերի փոխանակում[3]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշտության պայմանագիրն ամրագրել է ավստրո-ամերիկյան հարաբերությունների հիմքերը` շրջանցելով Ազգերի լիգայի կողմից խիստ հսկողությունը։ Արդյունքում, Միացյալ Նահանգները մասնակիորեն աջակցել են Առաջին ավստրիական կառավարությանը, Սեն-Ժերմենի պայմանագրին համապատասխան ռազմական ծախսերի բեռը մեղմելու համար։

1924 թվականի նոյեմբերի 26-ին Վաշինգտոնում լրացուցիչ ստեղծվել է ավստրո-ամերիկա-հունգարական համատեղ հանձնաժողով, որոշելու ավստրիական և հունգարական կառավարությունների կողմից ամերիկացիներին վճարվող ռազմատուգանքների գումարը[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Scott, James Brown War Between Austria-Hungary and the United States(անգլ.) // The American Journal of International Law. — 1918. — Т. 12. — № 1. — С. 165—172.
  2. Elsea, Jennifer Declarations of War and Authorizations for the Use of Military Force: Historical Background and Legal Implications. — Federation of American Scientists: Congressional Research Service, 2014. — P. 4. — 107 p.
  3. 3,0 3,1 League of Nations Treaty Series. — Vol. 7. — P. 156—161. — 467 p.
  4. League of Nations Treaty Series. — Vol. 48. — P. 70—75. — 47 p.