Ամերիկան՝ ամենից առաջ
Ամերիկան՝ ամենից առաջ (անգլ.՝ America First), Միացյալ Նահանգների պոպուլիստական քաղաքական տեսություն, որն ընդգծում է «Ամերիկան առաջին տեղում դնելու» հիմնարար հասկացությունը, որն ընդհանուր առմամբ ներառում է գլոբալ գործերի անտեսումը և բացառապես Միացյալ Նահանգների ներքին քաղաքականության վրա կենտրոնանալը: Սա ընդհանուր առմամբ նշանակում է չմիջամտողականության, ամերիկյան ազգայնականության և պրոտեկցիոնիստական առևտրային քաղաքականություն[1]։
Տերմինը առաջ է քաշել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը[2] 1916 թվականի իր քարոզարշավի ժամանակ, որով խոստացել է չեզոք պահել Ամերիկան Առաջին համաշխարհային պատերազմում: Միջպատերազմյան ժամանակաշրջանում (1918–1939) ավելի շատ ոչ ինտերվենցիոնիստական մոտեցում է ցուցաբերվել. այն նաև պաշտպանել է Ամերիկայի առաջին կոմիտեն, որը ճնշում գործադրող ոչ միջամտողական խումբն էր և պայքարում էր ԱՄՆ-ի Երկրորդ համաշխարհային պատերազմին մտնելու դեմ[3]։
Տասնամյակներ անց Դոնալդ Թրամփը օգտագործել է այս կարգախոսը 2016 թվականի իր նախագահական արշավի, նախագահության ժամանակ (2017-2021 թվականներ) և 2025 թվականին երկրորդ անգամ նախագահ ընտրվելուց հետո[4]՝ ընդգծելով վարչակազմի արտաքին քաղաքականության միջազգային պայմանագրերից և կազմակերպություններից ԱՄՆ-ի դուրս գալը[5][6][7]։ Լրատվամիջոցների քննադատները ծաղրել են Թրամփի՝ «Ամերիկան՝ ամենից առաջ» քաղաքականությունն օգտագործելը որպես «Միայնակ Ամերիկա» (անգլ.՝ America Alone)[8][9][10]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես ամերիկյան քաղաքական դիսկուրսի կարգախոս «Ամերիկան՝ ամենից առաջ» տերմինն՝ օգտագործել է 1850-ական թվականներին նատիվիստական ամերիկյան կուսակցությունը[11]։ Կարգախոսն օգտագործել են ԱՄՆ-ի և՛ դեմոկրատ, և՛ հանրապետական քաղաքական գործիչները: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում նախագահ Վուդրո Վիլսոնը օգտագործել է կարգախոսը՝ չեզոքության իր տարբերակը սահմանելու համար, ինչպես դա արել է լրագրող, հրատարակիչ Ուիլյամ Ռանդոլֆ Հերստը[12]։ Կարգախոսն ընտրել է նաև հանրապետական սենատոր Ուորեն Գ. Հարդինգը 1920 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, որոնցում նա հաղթել է[13]։
Կու-կլուքս-կլանը (ԿԿԿ) օգտագործել է այս արտահայտությունը կազմակերպության գործունեության գագաթնակետին՝ 1920-ականներին, երբ լայնորեն տարածված են եղել ռասիստական, այլատյաց տրամադրությունները[14][15]։ Կազմակերպության շատ անդամներ առաջադրվել են քաղաքական պաշտոնի[16]։ ԱՄՆ-ի Վաշինգտոնի ներկայացուցիչ Ալբերտ Ջոնսոնի հովանավորած 1924 թվականի ներգաղթի ակտը՝ փորձելով պահպանել սպիտակ ռասայի ժողովրդագրությունը, օրենսդրորեն հաստատել է այլատյացությունը և սպիտակամորթների գերակայությունը՝ էթնիկ և ազգային պատկանելության հիման վրա, բացառելով ներգաղթյալներին[17]։ Ջոնսոնին՝ ներգաղթի սահմանափակման օրինագծում, աջակցել է Կու-կլուքս-կլանը[18]։
«Ամերիկան՝ ամենից առաջ» առավել հայտնի է որպես «Ամերիկան՝ ամենից առաջ» կոմիտեի կարգախոս և արտաքին քաղաքականություն, որը Ամերիկայի Երկրորդ համաշխարհային պատերազմին միանալու դեմ պայքարող ճնշում գործադրող ոչ միջամտողական խումբ էր, որն ընդգծում էր ամերիկյան ազգայնականությունը և միակողմանիությունը միջազգային հարաբերություններում: «Ամերիկան՝ ամենից առաջ» կոմիտեի անդամությունը իր գագաթնակետին ունեցել է 800,000 վճարող անդամ 450 մասնաճյուղերում[19]։ «Ամերիկան՝ ամենից առաջ» կոմիտեն ունեցել է մի շարք աջակիցներ ԱՄՆ-ում, շարժումը շաղախված է եղել հակասեմական և ֆաշիստական հռետորաբանությամբ[20]: Նշանավոր ամերիկացիների շարքում, որոնք աջակցել են «Ամերիկան՝ ամենից առաջ» կոմիտեի նպատակներին, եղել են Էլիզաբեթ Դիլլինգը, Ջերալդ Լ.Կ. Սմիթը[21][22] և Չարլզ Լինդբերգը[23], մինչդեռ դոկտոր Թեոդոր Սյուս Գեյսելը ծաղրել է այս քաղաքականությունը մի շարք քաղաքական ծաղրանկարներում ՝ կապելով այն նացիզմի հետ:[24]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Olson, Lynne (2013). Those Angry Days: Roosevelt, Lindbergh, and America's Fight Over World War II, 1939–1941 (անգլերեն). New York City: Random House. էջեր 220, 227, 234, 242, 243. ISBN 978-0-679-60471-6. Արխիվացված օրիգինալից June 14, 2020-ին. Վերցված է December 8, 2019-ին.
- ↑ Rubino, Rich (January 25, 2017). «Trump Was Not First To Use The "America First" Slogan». HuffPost. Վերցված է December 19, 2021-ին.
- ↑ Sarles, Ruth (2003). Kauffman, Bill (ed.). A Story of America First: The Men and Women Who Opposed U.S. Intervention in World War II. Greenwood Publishing Group. ISBN 978-0-275-97512-8.[Հղում աղբյուրներին]
- ↑ «Trump Signs 'America First Policy Directive to the Secretary of State'». Default (անգլերեն). Վերցված է 2025-01-22-ին.
- ↑ Shapiro, Ari; Daly, Robert (January 23, 2017). «As Trump Adopts 'America First' Policy, China's Global Role Could Change». NPR. Արխիվացված օրիգինալից January 24, 2017-ին. Վերցված է January 26, 2017-ին.
- ↑ «The new nationalism – Trump's world». The Economist. November 19, 2016. Արխիվացված օրիգինալից August 24, 2018-ին. Վերցված է January 26, 2017-ին.
- ↑ «US election 2016: Trump details 'America First' foreign plan». BBC News. April 28, 2016. Արխիվացված օրիգինալից November 19, 2016-ին. Վերցված է January 26, 2017-ին.
- ↑ McTague, Tom; Nicholas, Peter (October 29, 2020). «How 'America First' Became America Alone». The Atlantic. Արխիվացված օրիգինալից November 24, 2020-ին. Վերցված է November 20, 2020-ին.
- ↑ Frum, David (May 30, 2020). «Opinion: 'America First' means America alone – and in a postpandemic world, that would be disastrous». The Globe and Mail. Արխիվացված օրիգինալից November 24, 2020-ին. Վերցված է November 20, 2020-ին.
- ↑ Glasser, Susan B. «Under Trump, "America First" Really Is Turning Out to Be America Alone». The New Yorker. Արխիվացված օրիգինալից November 25, 2020-ին. Վերցված է November 20, 2020-ին.
- ↑ Churchwell, Sarah (September 9, 2022). «'America First' has more claim to our history than the 'American Dream'». The Washington Post. Վերցված է May 11, 2023-ին.
- ↑ Rauchway, Eric (May 6, 2016). «How 'America First' Got Its Nationalistic Edge». The Atlantic. Արխիվացված օրիգինալից July 8, 2018-ին. Վերցված է August 28, 2018-ին.
- ↑ Mikelbank, Peter (March 24, 2018). «Sex Scandals and 'America First': Warren G. Harding Was Donald Trump 1.0». The Daily Beast. Արխիվացված օրիգինալից December 7, 2018-ին. Վերցված է August 28, 2018-ին.
- ↑ Simins, Jill Weiss (June 20, 2019). “America First:” The Ku Klux Klan Influence on Immigration Policy in the 1920s. Hoosier State Chronicles. Retrieved February 10, 2022.
- ↑ Emery, David (February 9, 2018). Was ‘America First’ a Slogan of the Ku Klux Klan? Snopes. Retrieved February 10, 2022.
- ↑ «Ku Klux Klan stages an 'America First' parade in Binghamton, NY». March 9, 2016.
- ↑ The Immigration Act of 1924. US House of Representatives: History, Art & Archives. Retrieved February 10, 2022.
- ↑ Griffey, Trevor. Citizen Klan: Electoral Politics and the KKK in WA. Seattle Civil Rights and Labor History Project. Retrieved February 10, 2022.
- ↑ Sarles, Ruth (2003). Kauffman, Bill (ed.). A Story of America First: The Men and Women Who Opposed U.S. Intervention in World War II. Greenwood Publishing Group. ISBN 978-0-275-97512-8.[Հղում աղբյուրներին]
- ↑ Bennett, Brian (January 20, 2017). «'America First,' a phrase with a loaded anti-Semitic and isolationist history». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից March 8, 2017-ին. Վերցված է March 6, 2017-ին. «While the America First Committee attracted a wide array of support, the movement was marred by anti-Semitic and pro-fascist rhetoric.» Dunn, Susan (April 28, 2016). «Trump's 'America First' has ugly echoes from U.S. history». CNN. Արխիվացված օրիգինալից March 6, 2017-ին. Վերցված է March 6, 2017-ին. «Seeking to brand itself as a mainstream organization, America First struggled with the problem of the anti-Semitism of some of its leaders and many of its members.» Powers, Richard Gid (1995). Not Without Honor: The History of American Anticommunism. Free Press. էջ 167. ISBN 0-684-82427-2. «The America First Committee and Norman Thomas's group tried to maintain their distance from anti-Semites and fascists, but the lunatic fringe of countersubversives was drawn irresistibly to them, wild for the possibility of become part of a powerful mainstream political movement. Gerald L. K. Smith, Elizabeth Dilling, Gerald B. Winrod, William Dudley Pelley, Charles Coughlin, Laura Ingalls, and all of the country's other notorious anti-Semitic anticommunist crackpots joyously raised the temperature of the debate by attacking defense preparations as Jewish inspired and Communist directed.»
- ↑ Gerald Lyman Kenneth Smith (1898–1976). Encyclopedia of Arkansas. Retrieved February 10, 2022.
- ↑ April 10, 1946. Gerald L.k. Smith, “america First” Head, Sentenced to 60 Days in Jail. Jewish Telegraphic Agency. Retrieved February 10, 2022.
- ↑ Honoroff, Zach. Who is Elizabeth Dilling, and Why is Glenn Beck a Fan? History News Network. Retrieved February 10, 2022.
- ↑ Gottschalk, Molly (2017-02-03). «Dr. Seuss Satirized 'America First' Decades before Donald Trump Made It Policy». Artsy (անգլերեն). Վերցված է 2023-02-10-ին.