Ամերիկայում (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկայում
անգլ.՝ In America
Երկիր Միացյալ Թագավորություն
 Իռլանդիա
 ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][…]
Թվականսեպտեմբերի 12, 2002[4] և դեկտեմբերի 11, 2003[5]
Լեզուանգլերեն, իսպաներեն և իռլանդերեն
ՌեժիսորՋիմ Շերիդան[6][1][2][…]
ՊրոդյուսերՋիմ Շերիդան
Սցենարի հեղինակՋիմ Շերիդան, Նաոմի Շերիդան[4] և Քրիսթեն Շերիդան[4]
ԴերակատարներՍամանթա Մորթոն[6][2][7][…], Փեդի Քոնսիդայն[6][7][3][…], Emma Bolger?[7], Ջիմոն Հոնսու[6][7][3][…], Սառա Լի Բոլջեր[7][3], Նիլ Ջոնս[8], Ադրիան Մարտինես[8], Ֆրենկ Վուդ[8] և Նիք Դանինգ[8]
ՕպերատորԴեքլան Քուին
ԵրաժշտությունԳևին Ֆրայդի
ՄոնտաժՆաոմի Հերաթի
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք և Նյու Ջերսի
ԿինոընկերությունFox Searchlight Pictures
Տևողություն101 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ամերիկայում (անգլ.՝ In America), 2002 թվականի իռլանդացի ռեժիսոր Ջիմ Շերիդանի կիսակենսագրական ֆիլմը՝ Նյու Յորքում Իռլանդիայի ներգաղթյալների կյանքի մասին։ Ժապավենն առաջադրվել է Օսկարի երեք մրցանակների համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդացիներ Ջոնի և Սառա Սալիվանները դստրերի՝ Քրիստիի և Արիելի հետ Կանադայից եկան ԱՄՆ՝ տուրիստական վիզայով։ Դրանից կարճ ժամանակ առաջ Սալիվանների ընտանիքի կրտսեր որդին՝ Ֆիլկինը մահացել էր ուղեղի ուռուցքից, որից հետո Ջոնին չէր հավատում Աստծուն։ Իսկ ավագ դուստր Քրիստին կարծում է, որ Ֆրենկը կարող է կատարել իր երեք ցանկությունները։ Ընտանիքի համար ամենադժվար պահերին նա դիմում էր նրան.

Լսելով մայրիկի և հայրիկի խոսքերը, վախենում էի, որ մենք չենք կարողանա անցնել սահմանը։ Եվ, եթե ես Ֆրենկիի հետ չխոսեի, ինչպես կհայտնվեինք Ամերիկայում։ «Խնդրում եմ, Ֆրենկի, խնդրում եմ։ Խնդրում եմ օգնիր մեզ»,- ասացի ես։

Ընտանիքը բնակվում է Դժոխքի խոհանոց շրջանի բազմաբնակարան շենքերից մեկում։ Այս տանը բնակվում է նիգերիացի գաղտնի նկարիչ Մաթեո Կումեյը։ Սառան, որը նախկինում աշխատել էր որպես ուսուցիչ, աշխատանքի է անցնում որպես պաղպաղակավաճառ, իսկ Ջոնին փորձում է տեղ գտնել թատերական խմբերում։ Ի վերջո, ընտանիքի վատ ֆինանսական վիճակը և Սառայի անսպասելի հղիությունը Ջոնիին ստիպում է աշխատել որպես տաքսու վարորդ։

Հելոուինի ժամանակ աղջիկները ծանոթանում են Մաթեոյի հետ։ Չնայած Ջոնին դեմ էր, Սառան և աղջիկները հրավիրում են նրան երեկոյան ընթրիքի, որի ընթացքում իմանում են, որ Մաթեոն մահացու հիվանդ է։ Ջոնիի և Մաթեոյի հարաբերությունները կարգավորվում են։ Մի անգամ Մաթեոն անհաջող ընկնում է սանդուղքի վրա և կորցնում գիտակցությունը։ Չնայած բնակիչների Մաթեոյի հիվանդության մասին նախազգուշացումներին, Քրիստին փորձում է նրան վերակաենդանացնել։ Հետագայում Մաթեոյի վիճակը վատթարանում է, իսկ Սառայի պտուղը վաղաժամ է ծնվում և արյան փոխներարկման անհրաժեշտոություն է առաջանում ։ Իրավիճակը լարվում է հիվանդանոցից ստացված հաշիվների զգալի չափի պատճառով։ Միևնույն ժամանակ պարզվում է, որ Քրիստիի և նորածնի արյան խմբերը նույնն են։ Արյան փոխներարկման ժամանակ փոքրիկը սկսում է անել առաջին շարժումները, իսկ Մաթեոն մահանում է։ Վիրահատությունից հետո ընտանիքը զարմանքով իմանում է, որ բուժման հաշիվը Մաթեոն մուծել է, ով պարզվում է շատ հարուստ էր։ Որպես հարգանքի նշան, Սալիվանները երեխային անվանում են ի պատիվ նրա։ Նորածնի պատվին, ընտանիքը կազմակերպում է երեկույթ, որին հրավիրված էին շենքի շատ բնակիչներ։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր դստրերի դերերի՝ Կիրստենի և Նաոմիի, համար Շերիդանը հրավիրեց 2 հարազատ քույրերի` Սառա և Էմմա Բոլջերներին[9]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սառա Բոլջեր - Քրիստի Սալիվան
  • Էմմա Բոլջեր - Արիել Սալիվան
  • Փեդի Կոնսիդայն - Ջոնի Սալիվան
  • Սամանտա Մորտոն - Սառա Սալիվան
  • Ջիմոն Հոնսու - Մաթեո Կուամեյ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգև Կատեգորիա Թեկնածու Արդյունք
Կինեմատոգրաֆիայի ամերիկյան ինստիտուտ «Լավագույն ֆիլմ — հանդիսատեսի ընտրություն» Հաղթանակ
ԱՄՆ կինոքննադատների Ազգային խորհուրդ «Լավագույն օրիգինալ սցենար» Ջիմ Շերիդան, Նաոմի Շերիդան, Կրիստեն Շերիդան Հաղթանակ
«Տարվա 10 լավագույն ֆիլմեր» Հաղթանակ
Ֆենիքս կինոքննադատների միություն «Լավագույն ֆիլմ» Անվանակարգ
«Լավագույն ռեժիսոր» Ջիմ Շերիդան Թեկնածու
«Լավագույն երիտասարդ դերասանուհի» Էմմա Բոլջեր Անվանակարգ
Սառա Բոլջեր Հաղթանակ
«Լավագույն օրիգինալ սցենար» Ջիմ Շերիդան, Նաոմի Շերիդան, Կիրստեն Շերիդան Հաղթանակ
«Լավագույն երգ» «Ժամանակը բավարար է արցունքների համար» Հաղթանակ
«Սենդենս» կինոփառատոն Մրցանակ «մարդասիրություն» Ջիմ Շերիդան, Նաոմի Շերիդան, Կիրստեն Շերիդան Անվանակարգ
Միջազգային կինոփառատոն Բանգկոկում «Լավագույն ֆիլմ» Ջիմ Շերիդան Անվանակարգ
«Լավագույն ռեժիսոր» Ջիմ Շերիդան Հաղթանակ
Գենտի միջազգային կինոփառատոն Գրան-պրի Ջիմ Շերիդան Անվանակարգ
«Ոսկե գլոբուս» «Լավագույն սցենար» Ջիմ Շերիդան, Նաոմի Շերիդան, Կիրստեն Շերիդան Անվանակարգ
«Լավագույն երգ» Բոնո, Գևին Ֆրայդեյ, Մորիս Սիզեր («Ժամանակը բավարար է արցունքների համար») Անվանակարգ
«Կինոքննադատների ընտրություն» «Լավագույն ֆիլմ» Անվանակարգ
«Լավագույն ռեժիսոր» Ջիմ Շերիդան Անվանակարգ
«Լավագույն դերասանուհի» Սամանտա Մորտոն Թեկնածու
«Լավագույն երիտասարդ դերասան կամ դերասանուհի» Էմմա Բոլջեր Թեկնածու
Սառա Բոլջեր Թեկնածու
«Լավագույն սցենար» Ջիմ Շերիդան, Նաոմի Շերիդան, Կիրստեն Շերիդան Հաղթանակ
«Լավագույն երգ» Բոնո, Գևին Ֆրայդեյ, Մորիս Սիզեր («Ժամանակը բավարար է արցունքների համար») Անվանակարգ
ԱՄՆ կինդերասանների մրցանակաբաշխություն «Լավագույն դերասանական կազմ» Անվանակարգ
Միացյալ Նահանգների սցենարիստների գիլդիայի մրցանակաբաշխություն «Լավագույն օրիգինալ սցենար» Ջիմ Շերիդան, Նաոմի Շերիդան, Կիրստեն Շերիդան Անվանակարգ
Միացյալ Նահանգների պրոդյուսերների գիլդիայի մրցանակ «Սթենլի Կրամերա մրցանակ՝ սադրիչ սոցիալական խնդիրների լուծման համար » Ջիմ Շերիդան, Արթուր Լեպին Հաղթանակ
«Արբանյակ» «Լավագույն ֆիլմ — դրամա» Հաղթանակ
«Լավագույն ռեժիսոր» Ջիմ Շերիդան Հաղթանակ
«Լավագույն դերասան — դրամա» Փեդի Կոնսիդայն Անվանակարգ
«Լավագույն դերասանուհի — դրամա» Սամանտա Մորտոն Անվանակարգ
«Երկրորդ պլանի լավագույն դերասան — դրամա» Ջիմոն Հոնսու Հաղթանակ
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի — դրամա» Սառա Բոլջեր Անվանակարգ
Բրիտանական անկախ կինոյի մրցանակ «Լավագույն ռեժիսոր» Ջիմ Շերիդան Անվանակարգ
«Լավագույն դերասան» Փեդի Կոնսիդայն Անվանակարգ
«Լավագույն դերասանուհի» Սամանտա Մորտոն Անվանակարգ
«Անկախ ոգին» «Լավագույն ֆիլմ» Ջիմ Շերիդան, Արթուր Լեպին Անվանակարգ
«Լավագույն ռեժիսոր» Ջիմ Շերիդան Անվանակարգ
«Լավագույն դերասանուհի» Սամանտա մորտոն Անվանակարգ
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» Ջիմոն Հոնսու Հաղթանակ
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» Սառա Բոլջեր Անվանակարգ
«Լավագույն օպերատորական աշխատանք» Դեկլան Կուին Հաղթանակ
«Օսկար» «Լավագույն դերասանուհի» Սամանտա Մորտոն Անվանակարգ
«Երկրորդ պլանի լավագույն դերասան Ջիմոն Հոնսու Անվանակարգ
«Լավագույն օրիգինալ սցենար» Ջիմ Շերիդան, Նաոմի Շերիդան, Կիրստեն Շերիդան Անվանակարգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0298845/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film193749.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.adorocinema.com/filmes/filme-28980/
  4. 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. http://www.kinokalender.com/film4340_in-america.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://stopklatka.pl/film/nasza-ameryka
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.imdb.com/title/tt0298845/fullcredits
  8. 8,0 8,1 8,2 8,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  9. «'In America': A Family Film» (անգլերեն). CBS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]