Ամերիկայի բանկի աշտարակ (Լոս Անջելես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկայի բանկի աշտարակ
ՏեսակԵրկնաքեր
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունԼոս Անջելես
ՀասցեWest Fifth Street 633, Los Angeles, Californie, USA
Ճարտարապետական ոճպոստմոդեռն ճարտարապետություն[1]
Բարձրություն310,3 մետր
Հարկեր73
Ստորգետնյա հարկեր2
Վերելակներ24
Մակերես121 000 քառակուսի մետր
Հիմնադրված է1989
ՇինարարTurner Construction
ՃարտարապետPei Cobb Freed & Partners?
Քարտեզ
Քարտեզ

Ամերիկայի բանկի աշտարակ (Լոս Անջելես) (անգլ.՝ U.S. Bank Tower Library Tower, First Interstate World Center) Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա) գործարար կենտրոնում գտնվող բանկ։

Նկարագրություն և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանում է ԱՄՆ-ի 12-րդ ամենաբարձր շինությունը, Չիկագոյի արևմտյան հատվածի ամենաբարձր երկնաքերը, ինչպես նաև Կալիֆոռնիայի ամենաբարձր շինությունը։ Շենքի տանիքին գտնվում է ուղղաթիռի համար նախատեսված վայրէջքի հարթակ, այս առումով այն աշխարհի ամենաբարձր երկնաքերն է։ Շինության բարձրությունը 310 մետր է[2]։ Երկնաքերը գտնվում է բարձր սեյսմիկ ակտիվության գոտում, դրա համար էլ նախագծով նախատեսվել է շինության լրացուցիչ ամրություն, ինչը թույլ է տալիս դիմակայել Ռիխտերի սանդղակով մինչև 8,0 մագնիտուտով երկրաշարժի։ Շենքն ունի 73 հարկ և երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի։ Երկնաքերի շինարարությունը սկսվել է 1987 թվականին, ավարտվել է 1989 թվականին[3]։ Նախագծի հեղինակը Հենրի Կոբն ու «Pei Cobb Freed & Partners» ճարտարապետական ընկերությունն է։ Ծախսվել է 350 միլիոն ԱՄՆ դոլար։ Սա Լոս Անջելեսի ամենաճանաչված երկնաքերերից է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]