ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1991

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1991
անգլ.՝ CONCACAF Gold Cup 1991
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
      Քաղաքներ 2
      Մարզադաշտեր 2
Մրցաշրջանի ժամկետ հունիսի 28հուլիսի 7
Մասնակիցներ 8
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Հոնդուրաս Հոնդուրաս
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Մեքսիկա Մեքսիկա
Չորրորդ տեղ Կոստա Ռիկա Կոստա Ռիկա
Մրցաշրջանի վիճակագրություն
Հաճախությունը 394 664  (24 667 խաղում)
Խաղեր 16
Խփված գոլեր 50  (3.13 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Մեքսիկա Բենխամին Գալինդո  (4 գոլ)
Լավագույն խաղացող Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տոնի Մեոլա
1989        1993

1991 թ. հունիսի 28-ից մինչև հուլիսի 7-ը ԱՄՆ-ում անցկացվեց հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնության նոր ձևաչափով մրցաշարի՝ ոսկե գավաթի առաջին խաղարկությունը։ Այն փաստորեն փոխարինեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությանը, և դադարեց կատարել աշխարհի առաջնության ընտրական փուլի ֆունկցիաներ։ Հանդիպումները խաղացվեցին Լոս Անջելեսում և նրա Փասադենա արվարձանում։ Ըստ մրցաշարի ձևաչափի՝ չորսական հավաքականներից կազմված երկու խմբերից յուրաքանչյուրում հաղթող երկու հավաքականներ շարունակում էին պայքարը կիսաեզրափակչում, որի արդյունքում էլ որոշվում էին երրորդ տեղի համար հանդիպման և եզրափակչի մասնակիցները։ Մրցաշարի հաղթողին հրավեր էր սպասվում 1992 թ. Ֆահդ Արքայի գավաթին մասնակցելու համար։

Որակավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Մասնակցությունը Որակավորման ճանապարհը
Հյուսիսամերիկյան զոնա
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 3-րդ կազմակերպիչ երկիր
Մեքսիկա Մեքսիկա 9-րդ ավտոմատ կերպով
Կանադա Կանադա 4-րդ ավտոմատ կերպով
Կենտրոնամերիկյան զոնա
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 7-րդ 1991 թ. UNCAF-ի ազգերի գավաթի հաղթող
Հոնդուրաս Հոնդուրաս 7-րդ 1991 թ. UNCAF-ի ազգերի գավաթում 2-րդ տեղ
Գվատեմալա Գվատեմալա 9-րդ 1991 թ. UNCAF-ի ազգերի գավաթում 3-րդ տեղ
Կարիբյան զոնա
Ճամայկա Ճամայկա 3-րդ 1991 թ. կարիբյան գավաթի հաղթող
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 7-րդ 1991 թ. կարիբյան գավաթում 2-րդ տեղ

Մրցավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելես Փասադենա
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ Ռոուզ Բոուլ մարզադաշտ
անգլ.՝ Memorial Coliseum անգլ.՝ Rose Bowl
93 000 նստատեղ 93 000 նստատեղ

Մրցաշարի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

A խմբից կանխատեսելիորեն փլեյ-օֆֆի ուղեգրեր ձեռք բերեցին ֆավորիտները՝ Հոնդուրասի և Մեքսիկայի հավաքականները։ Առաջատարների միջև հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով, և գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշի շնորհիվ խմբում առաջին տեղը գրավեցին հոնդուրասցիները։ Խմբում մրցաշարային աղյուսակը եզրափակեցին Կանադայի և Ճամայկայի հավաքականները։

B խմբում ֆավորիտներ էին համարվում Միացյալ Նահանգների և Կոստա Ռիկայի ազգային թիմերը։ Ամերիկացիները վստահորեն զբաղեցրեցին խմբում առաջին տեղը՝ հաղթանակ տանելով երեք հանդիպումներում էլ։ Չնայած այն բանին, որ Տրինիդադ և Տոբագոյի ու Գվատեմալայի հավաքականները հավաքեցին նույնքան միավոր, որքան կոստառիկացիները (2-ական), այնուամենայնիվ գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշը վերջիններիս թույլ տվեց դուրս գալ կիսաեզրափակիչ։

Փլեյ-օֆֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փլեյ-օֆֆի առաջին փուլում՝ կիսաեզրափակչում, դիտվեցին երկու միանման դիմակայություններ։ Հոնդուրասը և Միացյալ Նահանգները նույն՝ 2։0 հաշվով առավելության հասան համապատասխանաբար Կոստա Ռիկայի և Մեքսիկայի հանդեպ։ Պարտվողները անց էին կացնելու հանդիպում երրորդ տեղի համար։ Այս հանդիպումը նույնպես ավարտվեց 2։0 հաշվով. մեքսիկացիները հաղթանակ տարան կոստառիկացիների նկատմամբ՝ եզրափակելով մրցանակային եռյակը։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի այս խաղարկության եզրափակիչ հանդիպումը առաջինն էր ԿՈՆԿԱԿԱՖ-ի հավաքականների մայրցամաքային առաջնությունների պատմության մեջ։ Միացյալ Նահանգների և Հոնդուրասի միջև հանդիպումն անցավ լարված պայքարում, հիմնական և լրացուցիչ ժամանակներում դարպասի գրանցում չգրանցվեց, և հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքներով։ Դրա արդյունքում թիմերը իրացրեցին ութական հարված. ավելի դիպուկ գտնվեցին ամերիկացիները, չնայած այն բանին, որ նրանց անհաջող հարվածների թիվը չորսն էր՝ հոնդուրասցիների երեքի դիմաց։ Այսպիսով, հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով 4։3 հաշվով՝ Միացյալ Նահանգների հավաքականը նվաճեց մրցաշարի պատմության մեջ և ամերիկյան ֆուտբոլի պատմության մեջ առաջին «ոսկե գավաթը»։ Որպես ոսկե գավաթի հաղթող՝ ամերիկացիներն ստացան նաև 1992 թ. Ֆահդ Արքայի գավաթին մասնակցելու հրավեր։

Հանդիպումներ[1][խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբ A[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Հոնդուրաս Հոնդուրաս 3 2 1 0 10 3 +7 5
2 Մեքսիկա Մեքսիկա 3 2 1 0 8 3 +5 5
3 Կանադա Կանադա 3 1 0 2 6 9 -3 2
4 Ճամայկա Ճամայկա 3 0 0 3 3 12 -9 0

Հանդիպումների արդյունքները

28 հունիսի
14:00 UTC-7
Կանադա Կանադա 2 : 4 Հոնդուրաս Հոնդուրաս Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 13 374
Մրցավար՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Արտուրո Անխելես
Դեյլ Միտչել Գոլ 66'72' Հաշվետվություն Էդուարդո Բենետ Գոլ 28' (11մ)
Խուան Էսպինոսա Գոլ 35'
Լուիս Կալիշ Գոլ 44'
Էուխենիո Ֆլորես Գոլ 51'

28 հունիսի
16:00 UTC-7
Մեքսիկա Մեքսիկա 4 : 1 Ճամայկա Ճամայկա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 13 374
Մրցավար՝ Անտիգուա և Բարբուդա Առլինգտոն Սաքսես
Բենխամին Գալինդո Գոլ 28' (11մ)54' (11մ)
Զագե Գոլ 36'
Կառլոս Էրմոսիլյո Գոլ 58'
Հաշվետվություն Ռոդերիկ Ռեյդ Գոլ 39'

30 հունիսի
14:00 UTC-7
Հոնդուրաս Հոնդուրաս 5 : 0 Ճամայկա Ճամայկա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 4 797
Մրցավար՝ Տրինիդադ և Տոբագո Էրոլ Ֆորբս
Լուիս Կալիշ Գոլ 27'51'
Մարկո Անարիբա Գոլ 31'
Էդուարդո Բենետ Գոլ 69'
Խիլբերտո Յարվոդ Գոլ 89'
Հաշվետվություն

30 հունիսի
16:00 UTC-7
Կանադա Կանադա 1 : 3 Մեքսիկա Մեքսիկա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 4 797
Մրցավար՝ Կոստա Ռիկա Ռոնալդ Գուտյերես
Ջեյմի Լոուերի Գոլ 83' Հաշվետվություն Կառլոս Էրմոսիլյո Գոլ 4'
Խոսե դե լա Տորե Գոլ 40'
Բենխամին Գալինդո Գոլ 89' (11մ)

3 հուլիսի
14:00 UTC-7
Ճամայկա Ճամայկա 2 : 3 Կանադա Կանադա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 36 703
Մրցավար՝ Սալվադոր Խոսե Կառլոս Օրտիս
Հեկտոր Ռայթ Գոլ 42'
Ռոդերիկ Ռեյդ Գոլ 63'
Հաշվետվություն Դեյլ Միտչել Գոլ 34'
Քոլին Միլեր Գոլ 54'[2]
Ջոն Լիմնիատիս Գոլ 60'

3 հուլիսի
20:00 UTC-7
Մեքսիկա Մեքսիկա 1 : 1 Հոնդուրաս Հոնդուրաս Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 36 703
Մրցավար՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեջիդ Ջեյ
Կառլոս Էրմոսիլյո Գոլ 67' Հաշվետվություն Մարկո Անարիբա Գոլ 10'

Խումբ B[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 3 3 0 0 8 3 +5 6
2 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 3 1 0 2 5 5 0 2
3 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 3 1 0 2 3 4 -1 2
4 Գվատեմալա Գվատեմալա 3 1 0 2 1 5 -4 2

Հանդիպումների արդյունքները

29 հունիսի
14:00 UTC-7
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 2 : 0 Գվատեմալա Գվատեմալա Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 18 435
Մրցավար՝ Կանադա Մայք Սիֆերտ
Ռոջեր Գոմես Գոլ 14'
Լեոնիդաս Ֆլորես Գոլ 17'
Հաշվետվություն

29 հունիսի
16:00 UTC-7
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 2 : 1 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 18 435
Մրցավար՝ Սալվադոր Խոսե Կառլոս Օրտիս
Բրյուս Մյուրեյ Գոլ 85'
Մարսելո Բալբոա Գոլ 87'
Հաշվետվություն Լեոնսոն Լյուիս Գոլ 67'

1 հուլիսի
14:00 UTC-7
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 2 : 1 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 6 344
Մրցավար՝ Մեքսիկա Խոսե Անտոնիո Գարսա
Լեոնսոն Լյուիս Գոլ 38'
Էլվին Թոմաս Գոլ 89'
Հաշվետվություն Էռնան Մեդֆորդ Գոլ 6'

1 հուլիսի
16:00 UTC-7
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 3 : 0 Գվատեմալա Գվատեմալա Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 6 344
Մրցավար՝ Անտիգուա և Բարբուդա Առլինգտոն Սաքսես
Բրյուս Մյուրեյ Գոլ 11'
Բրայան Քուին Գոլ 46'
Էրիկ Վինալդա Գոլ 52'
Հաշվետվություն

3 հուլիսի
16:00 UTC-7
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 0 : 1 Գվատեմալա Գվատեմալա Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 36 703
Մրցավար՝ Հոնդուրաս Խոսե Ֆուենտես
Հաշվետվություն Լուիս Էսպել Գոլ 89'

3 հուլիսի
18:00 UTC-7
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 3 : 2 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 36 703
Մրցավար՝ Մեքսիկա Արտուրո Բրիսիո Կարտեր
Փիթեր Վերմս Գոլ 6'
Ուգո Պերես Գոլ 49' (11մ)
Էկտոր Մարչենա Գոլ 59' (ի.գ.)
Հաշվետվություն Խուան Արգեդաս Գոլ 30'
Կլաուդիո Խարա Գոլ 33'

Փլեյ-օֆֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

  Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
5 հուլիսի - Լոս Անջելես
 Հոնդուրաս Հոնդուրաս  2  
 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա  0  
 
7 հուլիսի - Լոս Անջելես (ԼԺՀ / ՀՏՀ)
     Հոնդուրաս Հոնդուրաս  0 / 3
   Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ  0 / 4
Հանդիպում 3-րդ տեղի համար
5 հուլիսի - Լոս Անջելես 7 հուլիսի - Լոս Անջելես
 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ  2  Կոստա Ռիկա Կոստա Ռիկա  0
 Մեքսիկա Մեքսիկա  0    Մեքսիկա Մեքսիկա  2

Կիսաեզրափակիչ հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

5 հուլիսի
18:00 UTC-7
Հոնդուրաս Հոնդուրաս 2 : 0 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 41 103
Մրցավար՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Արտուրո Անխելես
Էդուարդո Բենետ Գոլ 37'
Էուխենիո Ֆլորես Գոլ 79'
Հաշվետվություն

5 հուլիսի
20:00 UTC-7
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 2 : 0 Մեքսիկա Մեքսիկա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 41 103
Մրցավար՝ Սալվադոր Խոսե Կառլոս Օրտիս
Ջոն Դոյլ Գոլ 48'
Փիթեր Վերմս Գոլ 64'
Հաշվետվություն

Հանդիպում 3-րդ տեղի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

7 հուլիսի
14:00 UTC-7
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 0 : 2 Մեքսիկա Մեքսիկա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 39 873
Մրցավար՝ Տրինիդադ և Տոբագո Էրոլ Ֆորբս
Հաշվետվություն Գոնսալո Ֆարֆան Գոլ 9'
Բենխամին Գալինդո Գոլ 89'

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

7 հուլիսի
16:00 UTC-7
Հոնդուրաս Հոնդուրաս 0 : 0 ԼԺՀ
3 : 4 ՀՏՀ
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 39 873
Մրցավար՝ Մեքսիկա Արտուրո Բրիսիո Կարտեր
Հաշվետվություն
1991 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի չեմպիոն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Միացյալ Նահանգներ
Առաջին տիտղոսը

Գոլերի հեղինակները[խմբագրել | խմբագրել կոդը]

4 գոլ`

Մեքսիկա Բենխամին Գալինդո

3 գոլ`

Կանադա Դեյլ Միտչել
Հոնդուրաս Էդուարդո Բենետ

Հոնդուրաս Լուիս Կալիշ

Մեքսիկա Կառլոս Էրմոսիլյո

2 գոլ`

Հոնդուրաս Մարկո Անարիբա
Հոնդուրաս Էուխենիո Ֆլորես

Ճամայկա Ռոդերիկ Ռեյդ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրյուս Մյուրեյ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փիթեր Վերմս
Տրինիդադ և Տոբագո Լեոնսոն Լյուիս

1 գոլ`

Գվատեմալա Լուիս Էսպել
Կանադա Ջոն Լիմնիատիս
Կանադա Ջեյմի Լոուրի
Կանադա Քոլին Միլեր
Կոստա Ռիկա Խուան Արգեդաս
Կոստա Ռիկա Ռոջեր Գոմես
Կոստա Ռիկա Կլաուդիո Խարա

Կոստա Ռիկա Էռնան Մեդֆորդ
Կոստա Ռիկա Լեոնիդաս Ֆլորես
Հոնդուրաս Խուան Էսպինոսա
Հոնդուրաս Խիլբերտո Յարվոդ
Հոնդուրաս Հեկտոր Ռայթ
Մեքսիկա Խոսե դե լա Տորե
Մեքսիկա Զագե

Մեքսիկա Գոնսալո Ֆարֆան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարսելո Բալբոա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Դոյլ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ուգո Պերես
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էրիկ Վինալդա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրայան Քուին
Տրինիդադ և Տոբագո Էլվին Թոմաս

1 ինքնագոլ`

Կոստա Ռիկա Էկտոր Մարչենա

Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը դարպասապահ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տոնի Մեոլան։ Իսկ մրցաշարի լավագույն ռմբարկու Մեքսիկա Բենխամին Գալինդոն ստացավ «ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ «Ֆեյր փլեյի» մրցանակը հանձնվեց Մեքսիկա Մեքսիկայի հավաքականին։

Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 5 4 1 0 10 3 +7 9
2 Հոնդուրաս Հոնդուրաս 5 3 2 0 12 3 +9 8
3 Մեքսիկա Մեքսիկա 5 3 1 1 10 5 +5 7
4 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 5 1 0 4 5 9 -4 2
5-8 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 3 1 0 2 3 4 -1 2
Կանադա Կանադա 3 1 0 2 6 9 -3 2
Գվատեմալա Գվատեմալա 3 1 0 2 1 5 -4 2
Ճամայկա Ճամայկա 3 0 0 3 3 12 -9 0

Պատահարներ և միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մրցաշարի բացման հանդիպման օրը՝ հունիսի 28-ին, Լոս Անջելեսի տարածքում տեղի ունեցավ 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի արդյունքում երկու մարդ զոհվեց և ավելի քան 100-ը վիրավորվեցին[3]։
  • Մրցաշարի բացման հաջորդ օրը՝ հունիսի 29-ին՝ Տրինիդադ և Տոբագոյի դեմ հանդիպումից առաջ, Միացյալ Նահանգների թիմի ավտոբուսը հյուրանոցի ճանապարհին փչացավ, և ամերիկացիները ստիպված էին ավտոմեքենաներով ուղևորվել ուղիղ դեպի Ռոուզ Բոուլ, ըստ որում առաջնահերթությունը տրվեց մեկնարկային կազմի 11 ֆուտբոլիստների տեղափոխմանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հանդիպումների պաշտոնական հաշվետվությունների բացակայության պայմաններում որպես առաջնային օգտագործվել են footballzz.com (անգլ.) կայքի տվյալները։
  2. Ըստ այլ աղբյուրների՝ գոլը հեղինակել է Դեյլ Միտչելըworldfootball.net (անգլ.)։
  3. 3,0 3,1 «Երբ ԱՄՆ հաղթեց անդրանիկ ոսկե գավաթում․ ֆուտբոլն այն ժամանակ շատ էր տարբերվում»․ theguardian.com (անգլ.)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]