Ամերիկահայ երաժշտություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ամերիկահայ երաժշտություն, 20-րդ դարի առաջին տասնամյակից ԱՄՆ-ում ապրող ու ներգաղթող հայ երաժիշտների, երգիչների ու երաժշտական տարբեր գործիքներ նվագողների ստեղծած մշակույթ՝ ոչ միայն հայ, այլև ամերիկացի հասարակության համար։ Նրանց առաքելությունը ազգային պրոֆեսիոնալ երաժշտությունն օտար ափերում պահպանելն էր։
ԱՄՆ-ում հայ երաժշտարվեստի զարգացման նախաքայլերից էր խմբերգային արվեստի տարածումը։ Առաջին կոմպոզիտորներից էր Գրիգոր Գալֆայանը. ստեղծել է (1913 թվականից) հիմնականում հայրենասիր. երգեր («Ապրիր, Հայաստան», «Ալեչարչար», «Մինչև երբ» և այլն), հայտնի է նաև նրա «Պատարագը»։ Բացառիկ գործունեություն է ծավալել Գրիգոր Սյունին, հավաքել, ձայնագրել ու մշակել է ժողովրդական երաժշտության բազմաթիվ նմուշներ, գրել է մեներգեր և խմբերգեր («Հայ երգփունջ», տետր 1-4), ստեղծել երգչախմբեր։ Ուսուցիչ-խմբավար և կոմպոզիտոր Կոմիտասի սաներից Վաղարշակ Սրվանձտյանը հավաքել ու մշակել է մի շարք ժողովրդական երգեր («Հայ գեղջուկ երգեր», «Հոգու ձայներ», «Նոր երգեր», «Հայ պարեր», նաև մանկական երգեր, խմբերգեր և օպերաներ)։ Համբարձում Պերպերյանի բազմաժանր ստեղծագործությունն աչքի է ընկնում ազգային վառ ինքնատիպությամբ, հնչերանգային և ռիթմ, հետաքրքիր համադրումով. ուշագրավ են նրա «Խորհուրդ Վարդանանց», «Աղոթք վաղվա օրվա սեմին» կանտատները, «Ռեքվիեմը», մի քանի տասնյակ Երգեր, տարբեր գործիքային պիեսներ։
Նշանավոր կոմպոզիտորներից է Ալան Հովհաննեսը, ուսումնասիրել է արևելքը և հայկական հնագույն երաժշտությունը, գտել համամարդկայինին առնչվող հոգեբանության. հնչերանգային ու ռիթմ, խոր ընդհանրացումներ («Արջունա», սիմֆոնիա, «Մաղրասյան սոնատ», «Ֆանտազիա ըստ ճապոնական փայտագրությունների» և այլն)։ Հեղինակ է նաև օպերաների («Պերիկլես», «էջմիածին»), 20-ից ավելի սիմֆոնիաների, կոնժողովրդական գործիքների անսամբլ (1905, հիմնադիր՝ Նաթան Ամիրխանյան, Վառնա)։