Ամենակեր շաբաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամենակեր շաբաթ

Տեսակտոն և Սլավոնական տոն
Ենթադասսլավոնների ժողովրդական օրացույց
Տոնվում է Ռուսաստան,  Ուկրաինա և  Բելառուս

Ամենակեր շաբաթ[1], ուղղափառ սլավոնների շաբաթ։ Այն սկսվում է Մեծ պասի սկզբից 3 շաբաթ առաջ, երբ ամեն օր կարելի է ուտել համեստ սնունդ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին առանց հետևելու պասին[2]։ Այս շաբաթը և իրեն հաջորդող Մասլենիցան նվիրված են Մեծ պասի նախապատրաստություններին[3]։

Այլ անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ռուս.՝ Сплошная[1], Միջին շաբաթ[4], Ընդհանուր (հյուիսային ռուսերենով)[2]; բելառուս․՝ Усяядны тыдзень[3], ուկրաիներեն՝ Всеїдний тиждень[5]; բուլղար․՝ Редовна недел'а, Рушната неделя[2].

Ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթը կոչվում է «Ամենակեր», քանի որ եկեղեցին թույլ է տալիս ամբողջ շաբաթվա ընթացքում սնվել համեստ, նույնիսկ չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ավանդական պասային օրերին։ Այս շաբաթը նախավերջինն է, երբ կարելի է ուտել միս, այդ պատճառով էլ թույլատրվում էր ուտել սալ և սովորականից շատ միս[1]։

Բուլղարացիները այս շաբաթն անվանում էին «Ռուսական շաբաթ»՝ կապված պասի խախտումով կամ էլ «Կանոնավոր կիրակի», այսինքն՝ «նույնանման», երբ համեստ ուտելիքը կարելի է ամեն օր ուտել։ Դրան հակադրվում էր Գունավոր շաբաթը, երբ պասային և համեստ օրերը մեկըդմեջվում էին, և ընդունված էր պաս պահել չորեքշաբթի և ուրբաթ օրերին[2]։

Բելառուսները կարծում էին, որ եթե բուքը կիրակի օրն էր լինում, ապա վարսակը պիտի ցանվեր այդ օրվանից 9 շաբաթ հետո. եթե երկուշաբթի էր՝ 8 շաբաթ հետո, իսկ եթե ամբողջ շաբաթվա ընթացքում ձնաբուք է որ, ուրեմն վարսակը պիտի ցանվի շատ շուտ։ Սկզբում բքի մասին բելառուսներն ասում էին. «Սա Ամենակերն է գալիս» (բելառուս․՝ Ета Усяядная ў госцi едзе!), իսկ վերջում՝ «Սա Ամենակերն է գնում հյուրերի մոտից» (բելառուս․՝ Ета з госцей Усяядная едзе!)[1]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Примечания[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]