Ամենալավ օրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամենալավ օրը
ռուս.՝ Самый лучший день
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն, դրամա և երաժշտական ֆիլմ
Թվական2015
Լեզուռուսերեն
ՌեժիսորԺորա Կրիժովնիկով
ՊրոդյուսերՏիմուր Բեկմանբետով և Ժորա Կրիժովնիկով
Սցենարի հեղինակԺորա Կրիժովնիկով
ԴերակատարներԴմիտրի Նագիև, Յուլյա Ալեքսանդրովա, Օլգա Սերյաբկինա, Սերգեյ Լավիգին, Իննա Չուրիկովա, Վալենտինա Մազունինա, Միխայիլ Բոյարսկի, Ելենա Յակովլևա և Վլադիսլավ Վետրով
ԿինոընկերությունԲազելևս ընկերություն
Տևողություն112 րոպե
Բյուջե2 մլն դոլար[1]
Շահույթ10 744 717 $

«Ամենալավ օրը» (ռուս.՝ «Самый лучший день»), ռուսական «կարաոկե-kատակերգություն»[2], որը նկարահանել է ռեժիսոր Ժորա Կրիժովնիկովը։ Ֆիլմի սցենարը գրել են Ալեքսեյ Կազակովը և Ժորա Կրիժովնիկովը՝ Ալեքսանդր Օստրովսկու «Հին ընկերը նորից լավ է» պիեսի մոտիվներով։ Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 24-ին[3]։

2015 թվականի ամենահասութաբեր ռուսական ֆիլմն է, որը վարձույթում հավաքել է ավելի քան 10,5 մլն դոլար[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհային ոստիկանության գավառական կապիտան Պետյա Վասուտինը (Դմիտրի Նագիև) պատրաստվում է ամուսնանալ իր սիրելի աղջկա՝ Օլյայի (Յուլյա Ալեքսանդրով) հետ, բայց տարվում է մայրաքաղաքի փոփ աստղ Ալինա Շյոպոտի (Օլգա Սերյաբկինա) շքեղությամբ։ Երբ Պետյան հարբած մեքենա վարելիս նրան կանգնեցնում է, Ալինան որոշում է հրապուրել Պետյային՝ պատժից խուսափելու համար պատիժը։ Կորցնելով հարսնացուին՝ Վասյուտինը փորձում է շտկել իր սխալները և վերադարձնել սիրելիին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Դմիտրի Նագիև Պյոտր Վասյուտին Պյոտր Վասյուտին ՃՈ տեսուչ
Յուլյա Ալեքսանդրովա Օլյա Օլյա դրամարկղի աշխատող բենզալցակայանում, Պետյայի հարսնացուն
Օլգա Սերյաբկինա Ալինա Շյոպոտ Ալինա Շյոպոտ փոփ աստղ
Սերգեյ Լավիգին Վալենտին Վալենտին Պետյայի լավագույն ընկերը
Իննա Չուրիկովա Լյուբով Վասյուտին Լյուբով Վասյուտին Պետյայի մայրը
Վալենտինա Մազունինա Անժելա Անժելա բենզալցակայանի աշխատող, Յուլյայի ընկերուհին, Վալենտինի կինը
Միխայիլ Բոյարսկի Գենադի Վասյուտին Գենադի Վասյուտին Պետյայի հայրը
Ելենա Յակովլևա Տատյանա Տատյանա Օլյայի մայրը
Վլադիսլավ Վետրով Վիկենտի Միխայլովիչ Վիկենտի Միխայլովիչ Տատյանայի փեսացուն
Յան Ցապնիկ ՃՈ պետ
Անդրեյ Մալախով կամեո կամեո «Թող խոսեն» շոուի հաղորդավար

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Ժորա Կրեժովնիկովն իր ֆիլմը ներկայացրել է որպես «կարաոկե-կատակերգություն» ժանրում նկարահանված։ Ֆիլմի խաղարկային դրվագները ընդմիջվում են հայտնի երգերի հիման վրա ստեղծված երաժշտական համարներով և ուղեկցվում են ենթագրերով, ինչպես կարաոկեում։ Ֆիլմում ընդգրկված են ՎԻԱ Գրայի, Միխայիլ Բոյարսկու, Գրիգորի Լեպսի, Աննա Գերմանի, Գլորիա Գեյնորի և այլոց երգերը։

Միևնույն ժամանակ, կինոքննադատ Ալեքսեյ Լիտովչենկոն նշում է, որ կարաոկե-կատակերգության նման ժանրը «բնության մեջ գոյություն չունի», Իսկ Ժորա Կրիժովնիկովի «ամբողջ «նորարարությունը» կայանում է ժամանակ առ ժամանակ էկրանի ներքևում հայտնվող տեքստի տողերում»[5]։

Ֆիլմի պարուսույց է դարձել Օլեգ Գլուշկովը, որն աշխատել է «Ստիլյագի» և «Ձնհալ» ֆիլմերի վրա։ Երաժշտական համարներում ներգրավված են եղել ավելի քան 50 պրոֆեսիոնալ պարողներ[6]։

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2015 թվականի մայիս-սեպտեմբերին Կոլոմնայում, Պոդոլսկում, Տրոիցկում, Եֆրեմովում[7][8] և Տուլայում[9]։

Ֆիլմի ստեղծողները համառուսաստանյան «կարաոկե-մարաթոն« են գործարկել ի պաշտպանություն ֆիլմի։ Միջոցառումը տեղի է ունեցել Ռուսաստանի 10 խոշոր քաղաքներում։ Քաղաքը, որտեղ մարաթոնի ժամանակ ամենից շատ մարդ է հավաքվել, դարձել է մարաթոնի հաղթող։ Հաղթող քաղաքում տեղի է ունեցել «Լավագույն օր» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էր գլխավոր դերակատար Դմիտրի Նագիևը[10]։ Մարաթոնն անցկացրել է «Բոնյա և Կուզմիչ» պարոդիական դուետը։

Արձագանքներ և գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը մամուլում ստացել է հակասական արձագանքներ՝ դրականից մինչև կտրուկ բացասական[11][12]։ Իրենց գրախոսկաններում ֆիլմը բարձր են գնահատել «КоммерсантЪ»[13], «Фонтанка»[14], Colta.ru[15], «Ведомости»[16], «Афиша Mail.ru»[17] պրբերականները։ Ջախջախիչ գրախոսականներ են հրատարակել «Афиша»[18], «Российская газета»[19], «КГ-портал»[20] թերթերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Денис Чередов (2015 թ․ դեկտեմբերի 19). «Режиссёр Жора Крыжовников о нью-йоркской премьере «Самого лучшего дня»». Forum Daily. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
  2. «Дмитрий Нагиев снимется в караоке-комедии автора «Горько»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  3. Самсонов Георгий (2015 թ․ օգոստոսի 18). «Авторы фильма «Самый лучший день» устраивают караоке-марафон». ФильмПРО. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  4. «Назван самый кассовый российский фильм 2015 года» (ռուսերեն). РИА Новости. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  5. Алексей Литовченко (2015 թ․ դեկտեմբերի 23). «День, когда Земля опохмелилась» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  6. Сергей Грачёв (2015 թ․ հունվարի 19). «Из физрука в инспекторы». Аргументы и факты. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  7. Антон Чембуров (2015 թ․ ապրիլի 20). «В Ефремове будут снимать фильм «Самый лучший день»». MySlo (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  8. «Съёмки фильма « Самый Лучший День» в Ефремове». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  9. Дмитрий Нагиев споёт в компании танцовщиц тверка(չաշխատող հղում)
  10. «Создатели ленты «Горько!» запускают караоке-марафон, посвящённый новому фильму». ТАСС (ռուսերեն). 2015 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  11. «Рецензии на фильм «Самый лучший день» (2015), отзывы» (ռուսերեն). Критиканство. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  12. ««Самый лучший день» (2015): Отзывы о фильме» (ռուսերեն). Мегакритик. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  13. Андрей Архангельский И смех, и срез // Журнал "Огонёк". — 2015-12-21. — В. 50. — С. 42.
  14. ««Самый лучший день» с Чуриковой, Нагиевым, Боярским: Будет горько». Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  15. Василий Корецкий (2015 թ․ դեկտեմբերի 24). «Пьет — значит, любит». Colta.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  16. Денис Корсаков (2015 թ․ դեկտեմբերի 20). «Мюзикл Жоры Крыжовникова «Самый лучший день» — неловкий, но очаровательный». Ведомости. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  17. Борис Гришин (2015 թ․ դեկտեմբերի 23). ««Самый лучший день» (2015) - Рецензии и отзывы к фильму» (ռուսերեն). Афиша Mail.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  18. Антон Долин (2015 թ․ դեկտեմբերի 24). ««Самый лучший день» Жоры Крыжовникова: Пой, да дело разумей». Афиша (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  19. Алексей Литовченко (2015 թ․ դեկտեմբերի 23). ««Самый лучший день»: Насилие над здравым смыслом и ода дурновкусию». Российская газета. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  20. Юрий Лущинский (2015 թ․ դեկտեմբերի 25). «Рецензия на фильм «Самый лучший день»». КГ-Портал (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.