Ամենաերկար ժենգյալով հաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժենգյալով հացի ռեկորդ
ժենգյալով հաց
ժենգյալով հացի ռեկորդ

Ամենաերկար ժենգյալով հաց, ժենգյալով հացի պատրաստման ռեկորդ 1-ին անգամ գրանցվել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում՝ 2018 թ․ նոյեմբերին[1]։

Պատրաստման ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1 ժամ 30 րոպեում տանտիկինները պատրաստել են 20 կգ 885 գրամ քաշով և 2 մետր 83 սմ երկարությամբ ու 71սմ լայնությամբ ժենգյալով հաց։

Այն պատրաստելու համար օգտագործվել է 26 անուն կանաչու տեսակ, որոնք աճում են միայն Արցախում։ Անհավանական չափերի ժենգյալով հացը պատրաստվել է չափերին համապատասխանող հատուկ սաջի վրա։

Հատուկ հանձնաժողովի կողմից կատարվել է ռեկորդի գրանցման արձանագրություն։

Ռեկորդը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագիրք»-ում։

Ռեկորդային չափերի ու քաշի Ժենգյալով հացի պատրաստումը նախաձեռնել է Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը։

ամենաերկար ժենգյալով հաց

2019 թվականի մայիսի 11-ին Հաթերքում կազմակերպվել է Ժենգյալով հացի 3-րդ փառատոնը[2], որտեղ հադրութցիները գերազանցել են 2018 թվականին գրանցած սեփական ռեկորդը՝ թխելով 3 մ երկարությամբ ժենգյալով հաց, որի պատրաստման համար օգտագործվել է 25 տեսակի կանաչի։

Հադրութցիների՝ ժենգյալով հացի նոր ռեկորդը հավակնում է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հադրութում թխել են աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը, Վերցված է 2019-09-24-ին
  2. «ԴԻԶԱԿ թերթ». www.facebook.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.