Ամելիա Ռոսելի
| Ամելիա Ռոսելի | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 28, 1930[1][2][3] |
| Ծննդավայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[3] |
| Մահացել է | փետրվարի 11, 1996[1] (65 տարեկան) |
| Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
| Գերեզման | Հռոմի ոչ կաթոլիկական գերեզմանատուն[4] |
| Քաղաքացիություն | |
| Ազդվել է | Սիլվիա Փլաթ |
| Մասնագիտություն | բանաստեղծուհի, թարգմանչուհի, գրող և գրական քննադատ |
| Ծնողներ | հայր՝ Carlo Rosselli? |
Ամելիա Ռոսելի (անգլ.՝ Amelia Rosselli, մարտի 28, 1930[1][2][3], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[3] - փետրվարի 11, 1996[1], Հռոմ, Իտալիա), իտալացի բանաստեղծուհի, երաժիշտ և երաժշտագետ, Ջոն Քեյջի և Կարլհայնց Ստոկհաուզենի մտերիմը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոսելին անգլիացի քաղաքական ակտիվիստ Մարիոն Քեթրին Քեյվի և իտալական հակաֆաշիստական դիմադրության հերոս Կառլո Ռոսելիի դուստրն էր, որն իր եղբոր՝ Նելլոյի հետ ազատական սոցիալիստական «Արդարություն և ազատություն» շարժման հիմնադիրն էր: Նա և իր եղբայրը սպանվել են Լա Կագուլի՝ ֆաշիստական ռեժիմի գաղտնի ծառայությունների կողմից, մինչդեռ մեծ ընտանիքը ապրում էր աքսորյալ Ֆրանսիայում 1937 թվականին: Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Անգլիա, հետո Միացյալ Նահանգներ, որտեղ էլ Ռոսելին կրթություն էր ստացել: Նա շարունակել է իտալերեն խոսել իր տատիկի՝ Ամելիա Պինչերլե Ռոսելիի շնորհիվ, որը հրեա ֆեմինիստ, դրամատուրգ և թարգմանիչ էր՝ հայտնի իտալական Risorgimento շարժմամբ: Ռոսելին վերադարձել է Իտալիա 1949 թվականին՝ ի վերջո հաստատվելով Հռոմում։ Նա ինքնասպան է եղել 1996 թվականին՝ ցած նետվելով Հռոմի Պիացցա Նավոնա հրապարակի մոտ գտնվող իր հինգերորդ հարկի բնակարանից[5]:
Հետաքրքրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոսելին իր կյանքն անցկացրել է երաժշտական կոմպոզիցիա և էթնոերաժշտագիտություն ուսումնասիրելով և մասնակցելով հետպատերազմյան Իտալիայի մշակութային կյանքին, հիմնականում որպես բանաստեղծ և գրական թարգմանիչ։ Նրա արտասովոր, խիստ փորձարարական գրականությունը ներառում է անգելերեն, ֆրանսերեն և իտալերեն չափածո և արձակ ստեղծագործություններ: Նրա բնօրինակ բանաստեղծական ստեղծագործությունները խորապես ազդված են ֆրանսիական սյուրռեալիզմում եղած ավանդույթներից[6]:
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոսելիի ստեղծագործություններ անգլերեն են թարգմանել Լյուսիա Ռեը, Ջենիֆեր Սքափեթոնը, Ջիան Մարիա Աննովին, Դիանա Թոուն, Դեբորա Վուդարդը, Փոլ Վանգելիստին և Քրիստինա Վիտին։
Բանաստեղծական ժողովածուներ անգլերենով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երազ, Բարրի Շվաբսկու ներածությամբ, 2023 թվական[7]
- Սոննո – Երազ (1953-1966), երկլեզու հրատարակություն՝ իտալերեն թարգմանություն Անտոնիո Պորտայի կողմից, 1989 թվական
- Երազ: Բանաստեղծություններ անգլերենով, երկլեզու հրատարակություն՝ իտալերեն թարգմանություն Էմանուելա Տանդելոյի կողմից, 1992 թվական
- October Elizabethans, երկլեզու հրատարակություն, իտալերեն խմբագրություն և թարգմանություն Էմմանուելա Տանդելլոյի կողմից, 2015 (հետմահու)
Բանաստեղծական ժողովածուներ իտալերենով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատերազմի տատանումներ, 1964 թվական (2003 թվականին թարգմանվել է Լյուսիա Ռեի և Փոլ Վանգելիստիի կողմից)[8]
- Հիվանդանոցային շարք, 1969 թվական (2015 թվականին թարգմանվել է Դեբորա Վուդարդի, Ռոբերտա Անտոնինիի, Ջուզեպպե Լեպորասի կողմից)[9]
- Փաստաթուղթ (1966-1973)
- Առաջին գրվածքները 1952-1963, 1980 թվական
- Էքսպրոմտ. Եռալեզու հրատարակություն, 1981 թվական (թարգմանվել է Ջիան Մարիա Աննովիի, Դիանա Թոուի, Ժան-Շառլ Վեգլիանտի կողից, 2015)[10]
- Ցրված ու կորած նոտաներ, 1966-1977 թվականներ
- Ճպուռը, 1985 թվական
- Բանաստեղծական անթոլոգիա, 1987 թվական
- Բանաստեղծություններ, 1997 թվական
- Ցրված ու կորած գրառումներ․ 1966-1977, 1997 թվական (հետմահու)
- Հակառակ քամիների կատաղությունը. Վարիացիաներ. հեղինակի չհրապարակված և ցրված տեքստերով, 2007 թվական (հետմահու)
- Բանաստեղծական ստեղծագործություն, Ստեֆանո Ջովաննուզիի խմբագրությամբ, 2012 (հետմահու)
Սկզբնապես գրված անգլերենով կամ իտալերենով գրված ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լոկոմոտրիքս. Ամելյա Ռոսելի ընտրված պոեզիան և արձակը, խմբագրել և թարգմանել է Ջենիֆեր Սքեփեթոնը, Չիկագոյի համալսարանի հրատարակչություն, 2012) (հետմահու)[11]
Ստեղծագործական արձակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին իտալական արձակը (1954)
- Նոտա (1967–1968)
- Բութ օրագիր. 1954-1968 (թարգմանել են Դեբորա Վուդարդի, Ռոբերտա Անտոնինիի, Դարիուս Դե Պասկուալի կողմից, 2018)[12]:
Քննադատական գրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոգնակի գրություն. Էսսեներ և քննադատական ստեղծագործություններ, խմբագրված Ֆրանչեսկա Կապուտոյի կողմից, 2004 (հետմահու)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Princiotta C. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2017. — Vol. 88.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Archives de Paris — P. 14.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ «Italian Poet Commits Suicide». Associated Press News. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Mengaldo, Pier Vincenzo (1978). Amelia Rosselli. Mondadori. էջ 994.
- ↑ [1]Sleep New York Review Books
- ↑ «Amelia Rosselli – War Variations – Green Integer Books». www.greeninteger.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Hospital Series». 2015 թ․ ապրիլի 7. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Impromptu: A Trilingual Edition – Guernica Editions». www.guernicaeditions.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Locomotrix. University of Chicago Press. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Obtuse Diary — Entre Rios Books». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
10. Two Poems by Amelia Rosselli translated in English
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամելիա Ռոսելի» հոդվածին։ |
| ||||||||||||||||