Ամելանխիեր կլորատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քարազկեռ,Ամելանխիեր կլորատերև
Ամելանխիեր կլորատերև,Քարազկեռ
Ամելանխիեր կլորատերև,Քարազկեռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Amelanchier ovalis


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Քարազկեռ,Ամելանխիեր կլորատերև (Amelanchier ovalis), վարդազգիների ընտանիքի խնձորայինների ենթաընտանիքի թուփ է։

Տերևաթափ թուփ է՝ 0,5-3 մետր բարձրությամբ և ուղղաձիգ, ծիրանադարչնագույն կեղևով ծածկված ճյուղերով։ Տերևները ձվաձև են, հակառակ ձվաձև կամ էլիպսաձև, 4 սմ երկարությամբ և 2,5 սմ լայնությամբ։ Ծաղիկները սպիտակ են, 2,6-3,2 սմ տրամագծով, հավաքված 5-8 ծաղիկներից կազմված ողկույզներում։ Պտուղները մանր են, հյութալի, սև գույնի, ծածկված կապտավուն խավով։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են օգոստոսին։

Տարածված է Կովկասում, Ղրիմում, Միջին և Հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Սևանի ավազանում, Վայքում, Ախուրյան գետի վերին հոսանքներում, քարքարոտ թեքություններին, թփուտների մեջ, կաղնու անտառներում, անտառի վերին եզրերին՝ մինչև 2000 մետր բարձրությունների վրա։

Պտուղները, որոնք ուտվում են միայն սառնամանիքները խփելուց հետո, մեծ քանակությամբ A և C վիտամիններ են պարունակում։ Տերևները, բողբոջները և ընձյուղները պարունակում են եթերայուղեր և ցիանային գլյուկոզիդներ։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես պատվաստակալ՝ տանձենու և խնձորենու թզուկ սորտերի համար։

Չափազանց ցրտադիմացկուն է. պահանջկոտ չէ հողի նկատմամբ, բավական խոնավասեր է և ստվերատար։ Բնափայտը շատ ծանր է, գեղեցիկ գունավորմամբ։ Օգտագործվում է հուշանվերների և մանր իրեր պատրաստելու համար։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում բարձրլեռնային շրջանների կանաչապատման և անտառապատման համար։[1]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ. Վ. Հարությունյան (1984)։ Քո շրջապատի թփերը։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 24