Ամելանխիեր ամբողջատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամելանխիեր ամբողջատերև
Amelanchier grandiflora2.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ցեղ Ամելանխիեր ամբողջատերև (Amelanchier)
Medik., 1789

Ամելանխիեր ամբողջատերև (լատ.՝ Amelanchier), վարդազգիների ընտանիքի, ամելանխիեր ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է 0,5֊3 մետր բարձրությամբ։ Երիտասարդ ընձյուղները ծածկված են խիտ թաղիքանման աղվամազով։ Տերևները էլիպսաձև են, 4֊6 սմ երկարությամբ և 2֊3 սմ լայնությամբ, ամբողջաեզր, միայն երբեմն գագաթնային մասում, ատամնաեզր, կաշվեկերպ, թե՛ հիմքում և թե՛ գագաթում կլորավուն, գագաթին կարճ, սրածայր հավելվածով, երբեմն՝ փոսիկով, վերևի կողմից մերկ, ներքևից՝ ծածկված թաղիքասպիտակ աղվամազով, որը պահպանվում է մինչև պտուղների հասունացումը։

Ծաղիկներն ունեն սպիտակ կամ բաց դեղնավուն պսակ` հավաքված 4֊6 ծաղիկներից կազմված ողկույզներում; Սռնակն ազատ է, կարճ, բաժակաթերթիկները եռանկյունաձև են, պատված թաղիքանման աղվամազով, պահպանվում են հասունացած պտղի վրա։ Պտուղը 10 սմ տրամագծով փոքրիկ խնձոր է` քաղցր ու հյութալի: Լինում է սև` կապտավուն խավով պատած, կամ կարմիր` մանուշակագույն խավով պատած:

Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են հուլիս-օգոստոսին:

Բուժիչ հատկություններ ունեն բույսի կեղևը, ծաղիկը, տերևը, պտուղը։ Կեղևը պարունակում է դաբաղանյութեր, տերևը` ասկորբինաթթու, ծաղիկը և պտուղը` նաև ռուտին և կարոտին։

Պտուղները պարունակում են մինչև 12 % շաքար, մոտ 1 % թթուներ, 0,5 % դաբաղանյութեր, մոտ 40 % ասկորբինաթթու, կարոտին, ներկանյութեր:

Էկոլոգիական խումբը՝ XIII:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են 19 տեսակ և մի քանի հիբրիդային ձևեր, որ աճում են հյուսիսային կիսագնդի մեղմ գոտիներում`Հյուսիսային Ամերիկայում, Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Կովկասում, Ղրիմում, Ճապոնիայում:

Հեշտ հարմարվում են պայմաններին, լայնորեն տարածված են աշխարհով մեկ, այդ թվում Արևմտյան Հայաստանում, Իրանում, Փոքր Ասիայում: Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է Աշոցքում, Սևանի ավազանում, Վայքում[1]:

Հանդիպում է նաև վայրիացած տեսակը: Սերմերը տարածում են թռչունները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (366)։