Ամբրոքսոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբրոքսոլ
Изображение химической структуры
Նույնացուցիչներ
CAS համար18683-91-5
DrugBank06742
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.038.621 Խմբագրել Վիքիդատայում
Ամբրոքսոլը դեղահաբերի տեսքով

Ամբրոքսոլ (լատին․՝ Ambroxolum, անգլ.՝ Ambroxol), դեղամիջոց, որը նպաստում է մուկոցիլյար ակտիվությանը և ունի խորխահան ազդեցություն, համարվում է բրոմհեքսինի մետաբոլիտ։

Ի տարբերություն որոշ դեղամիջոցների՝ չունի թմրեցնող ազդեցություն։

2012 թվականից ամբրոքսոլը դասվել է կենսական անհրաժեշտ և կարևորագույն դեղամիջոց։

Ստացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ շատ վաղուց էր հայտնի յուստիցիա ադատոդա բույսի հատկությունները՝ այն նպաստոմ էր լորձի դուրս բերմանը։ Բույսից առանձնացրեցին ալկալոիդ վազիցին ակտիվ նյութը, քիմիական կառուցվածքի ուսումնասիրումից հետո սինթեզեցին դրա անալոգ բրոմհեքսինը, որի ակտիվ մետաբոլիտ է համարվում ամբրոքսոլը։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուկոլիտիկների կլինիկական պարկտիկայում լայնորեն օգտագործվում է ամբրոքսոլը։ Ակտիվացնում է թարթիչների շարժվումը, վերականգնում է մուկոցիլիար շարժը, նպաստում է բրոնխիալ հյութի կպչունության նվազմանը՝ նրա մուկոպոլիսախարիդների քիմիզմի փոփոխության հաշվին։ Նաև նպաստում է սուրֆակտանտի պրոդուկցիային՝ մեծացնելով նրա սինթեզը, հյութազատումը և կանգնեցնելով դրա քայքայումը, որը կանխարգելում է էպիթելի բջիջներում պաթոգեն միկրոօրգանիզմների թափանցումը։ Ամբրոքսոլը նաև ունի հակաբորբոքային և հակաօքսիդանտ ազդեցություն։

2010 թվականին մի շարք եվրոպական երկրներ (օրինակ Ֆրանսիա, Իտալիա) խորխահան մուկոլիտիկները (այդ թվում նաև ամբրոքսոլը) հակացուցեցին մինչև 2 տարեկան երեխաների օգտագործման համար՝ կապված դեղամիջոցը օգտագործելու ժամանակ առաջացած շնչուղիների բարդույթների հետ։ Սակայն այդ կապը դեռևս մինչև վերջ ուսումնասիրված և հաստատված չէ։ Այդ իսկ պատճառով եվրոպական մի քանի երկրներում (օրինակ՝ Հունաստան) ամբրոքսոլը կարող են օգտագործել երեխաների ծնվելուց ի վեր։

Պետք է հաշվի առնել, որ օրալ ճանապարհով դեղամիջոցն ընդունելու ժամանակ, զգալի կլինիկական էֆեկտները հայտնվում են ամբորքսոլի ընդունումից հետո՝ 4—6 օրից ոչ շուտ[1]։

Ամբրոքսոլը կարող է էֆեկտիվ լինել վերին շնչառական ուղիների ինֆեկցիաների (ՎՉՈՒԻ) պրոֆիլակտիկայի համար։ Ինչպես ցույց են տվել 2006 թվականին Ճապոնիայում կատարված ուսումնասիրությունները՝ ամբրոքսոլի պրոֆիլակտիկ նշանակումը (օրական 45 մգ-ից ոչ շատ) հաստատապես նվազեցնում է ՎՉՈՒԻ-ի միջին քանակը (ի տարբերություն այլ մուկոլիտիկ կարբոցիստեինի)[2].

2007 թվականին ըստ ամբրոքսոլի և այլ մուկոլիտիկների (բրոմհեքսին, նելտենեկսին) էֆեկտիվության գնահատման, որոնք նշանակվում էին մեծահասակների ու երեխաների պնևմոնիայի բուժման ժամանակ՝ ի հավելում անտիբիոտիկների՝ չի հայտնաբերվել անհրաժեշտ քանակի ոչ հակասող տվյալներ, որոնք թույլ կտային անել որևէ ենթադրություններ՝ սուր պնևմոնիայի հետ կապված հազի բուժման համար օգտագործելու էֆեկտիվության մասին[3]։

Ֆարմակոլոգիական ազդեցույթուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարմակոդինամիկա

Ունի սեկրետոմոտոր, սեկրետոլիտիկ և խխահան ազդեցություն, նպաստվում է բրոնխների լորձաթաղանթի գեղձերի շիճուկային բջիջների ակտիվությանը, մեծացնում է լորձային հյութի բաղադրությունը և թոքային ալվեոլներում և բրոնխներում սուրֆակտանտի արտաթորմանը։ Կարգավորում է խորխի շիճուկային և լորձային կոմպոնենտների հարաբերակցության խախտումը։ Ակտիվացնում է հիդրոլիզող ֆերմենտները և ուժեղացնում է Կլարայի բջիջներից լիզոսոմների արտաթորումը, նվազեցնում է խորխի մածուցիկությունը։ Մեծացնում է թարթչային էպիթելի շարժողական ակտիվությունը, բարելավում է մուկոցիլիար շարժը։

Ազդեցությունը թողնում է օրալ ընդունումից 30 րոպե հետո, ռեկտալը՝ 10—30 րոպե հետո և տևում է 6—12 ժամ հետո։ Ներարկման ժամանակ ավելի արագ է ազդում և ազդեցությունը տևում է 6—10 ժամ:

Ֆարմակոկինետիկա

Ներծծումը արագ է (ցանկացած ընդունման ժամանակ), մաքսիմալ կոնցենտրային հասնելը (TCmax)՝ 2 ժամ, կապը արյան պլազմայի սպիտակուցներ հետ՝ 80 %: Ացնում է հեմատոէնցեֆալ ու պլանցենտրալ դարպասները և դուրս է գալիս կրծքի կաթի հետ։

Երիկամում նյութափոխանակության ժամանակ ձևավորում է դիբոմանտրիալ թթու և գլյուկուրոնային կոնյուգատներ։ Կիսադուրսբերման շրջանը տևում է 7—12 ժամ: T1/2-ը բարձրանում է ծանր երիկամային անբավարարության ժամանակ, չի փոխվում երիկամների ֆունկցիայի խանգարման ժամանակ։

Դուրս է գալիս երիկամների միջոցով՝ 90 %-ը ջրում լուծելի մետաբոլիտների տեսքով, չփոփոխված ձևով՝ մոտավորապես 5 %-ը։

Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնչուղիների սուր և քրոնիկ հիվանդություներ, որն ուղեկցվում է մածուցիկ խորխի դուրսբերմամբ, տարբեր ծագումնաբանությամբ սուր և քրոնիկ բրոնխիտ, թոքաբորբ, ԹՔՈՀ, բրոնխիալ աստմա՝ խորխի դուրսբերման բարդույթով, բրոնխէկտազ, թոքերի մուկովիսցիդոզ, տրախեիտ և լարինգոտրախեիտ։ Քթըմպանի և հարակից ծոցերի բորբոքային հիվանդություններ, որոնց ժամանակ անհրաժեշտ է լորձի արտածծում։ Հետ- և մինչվիրահատական շրջանի բրոնխիալ ծառի ապաքինում։ Նախածննդյան շրջանում թոքերի մեծացման, բուժման և պրոֆիլակտիկայի խթանիչ (վաղաժամ ծնդաբերության և 28-ից 34 շաբաթական արհեստական հղիության վաղաժամ ծննդաբերության վտանգների դեպքում, եթե կլինիկական պատկերը ույլ է տալիս՝ հղիության ժամկետը երկարաաձգել 3 օրով)՝ վաղաժամ ծնված և նորածին երեխաների թոքային դիսթրեսյան համախտանիշի համար։

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբրոքսոլի կամ դեղամիջոցի առանձին կոմպոնենտների նկատմամբ գերզգայունություն, հղիության I եռամսյակ, լակտացիայի շրջան (կրծքով կերարկում), ֆրուկտոզայի նկատմամբ բնածին անընկալունակություն (ֆրուկտոզա պարունակող դեղամիջոցներ), մինչև 6 տարեկան մանկական շրջան (դեղահաբերի համար), մինչև 12 տարեկան մանկական տարիք (երկարաժամկետ ընդուման դեղապատիճների համար)։

Օգտագործել զգուշությամբ

Բրոնխների մոտորային ֆունկցիայի խանգարում ու լորձի հյութազատման մեծացում (օրինակ հազվադեպ հանդիպող անշարժ թարթիչների համախտանիշի դեպքում), լյարդային անբավարարություն և/կամ սուր անբավարարություն, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդություններ (այդ թվում անամնեզ), հղիության II և III եռամսյակ, մինչև 2 տարեկան մանկական շրջան (ներս ընդունման լուծույթներ՝ միայն բժշկի նշանակմամբ)։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ անցանկանալի էֆեկտները դասակարգված են ըստ իրենց հաճախականության աստիճանի, հետևյալ կերպ՝ շատ հաճախ (⩾ 1/10), հաճախ (⩾1/100, <1/10), ոչ հաճախ (⩾1/1000, <1/100), հազվադեպ (⩾1/10000, <1/1000) և շատ հազվադեպ (< 1/10000), հաճախականությունը անհայտ է (ազդեցությունների առաջացման հաճախությունը անհնար է որոշել՝ հիմնվելով գոյություն ունեցող տվյալների վրա)։

Ալերգիկ ռեակցիաներ։ Հազվադեպ՝ մաշկային ցան, էկզանտեմա, դեմքի այտուց, հեղձուկ, քոր, ջերմության բարձրացում։ Հաճախությունը անհայտ է՝ անաֆիլակտիկ ռեակցիաներ, ներառյալ անաֆիլակտիկ շոկ, անգիոնևրոտիկ այտուց, քոր, ալերգիկ կոնտակտային դերմատիտ։

Մարսողական համակարգ։ Հաճախ՝ սրտխառնոց։ Ոչ հաճախ՝ փսխում, դիարեյա, դիսպեպսիա, որովայնի շրջանի ցավեր։

Նյարդային համակարգ։ Հաճախ՝ դիսգևզիա։

Մաշկ և ենթամաշկային շերտեր։ Շատ հաճախ՝ տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ (Լայելի համախտանիշ), Սթիվեն Ջոնսոնի համախտանիշ։ Հաճախությունը անհայտ է՝ սուր ընդհանրացված էկզեմատոզ պուստուլեզ։

Շնչառական համակարգ։ Հաճախ՝ բերանի և ըմպանի շրջանում զգայունության նվազում։ Հազվադեպ՝ շնչուղիների լորձաթաղանթի չորություն, ռինորեա (քթըմպանում լորձի առաջացման մեծացում)։ Շատ հազվադեպ՝ կոկորդի լորձաթաղանթի չորություն։

Բարձր դեղաչափերով երկարաժամկետ ընդունում՝ գաստրալգիա, սրտխառնոց, փսխում։

Արագ ներերակային ներարկում՝ թմրածության զգացում, ադինամիա, ինտենսիվ գլխացավեր, զարկերակային ճնշման նվազեցում, հևոց, հիպերթերմիա, դող։

Գերդոզավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտանիշներ՝ սրտխառնոց, փսխում, դիարեյա, դիսպեպսիա։

Բուժում՝ արհեստական փսխում, ստամոքսի լվացում՝ դեղի ընդունումից 1-2 ժամ հետո, ճարպոտ մթերքների ընդունում, սիմպտոմատիկ թերապիա։

Փոխգործունեությունը այլ դեղամիջոցների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբրոքսոլի հետ հազը կանխարգելող այլ դեղանյութերի ընդունումը կարող է առաջացնել խորխի արտաթորման բարդույթների։ Համապատասխանաբար՝ ամբրոքսոլի և այլ հազը կանխարգելող դեղանյութերի միասին ընդունումը խորհուրդը չի տրվում։

Մեծացնում է բրոնխիալ սեկրետում մի շարք անտիբիոտիկների ներթափանցումը, օրինակ՝ ամոքսիցիլին, ցեֆուրոքսիմ, էրիտրոմիցին և դոքսիցիկլին։

Ներարկման լուծույթը չի կարելի օգտագործել այն լուծույթների հետ, որոնց pH-ը 6.3.-ից բարձր է։

Հատուկ ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակացուցված է կոմբինացնել հազը կանխարգելող դեղանյութերի հետ, որոնք դժվարեցնում են խորխի դուրսբերումը։ Ինհալացիոն լուծույթը կարելի է ընդունել՝ օգտագործելով ցանկացած ինհալացիոն սարքեր (բացի գոլորշային ինհալյատորներից)։ Ինհալյացիայից առաջ դեղամիջոցը խառնում են 0.9 %-ոց NaCl-ի լուծույթ (օդի օպտիմալ խոնավեցման համար կարելի է լուծել 1:1-ի հարաբերությամբ) և տաքացվում է 37°: Ինհալյացիան խորհուրդ է տրվում անցակցնել սովորական շնչառության ռեժիմով (որպեսզի չգրգռեն հազի բջիջները)։ Բրոնխիալ աստմայով տառապող պացիենտները, որպեսզի խուսափեն շնչուղիների ոչ սպեցիֆիկ գրգռումից և դրանց սպազմից՝ ամբրոքսոլի ինհալյացիայից առաջ ընդունում են բրոնխոլիտիկներ։ Շաքարային դիաբետ ունեցող պացիենտներին դեղամիջոցը կարելի է նշանակել օշարակի տեսքով (5 մլ օշարակը պարունակում է 0.18 ԱՄ սորբիտ և սախարին)։ Մինչև 5 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում 15 մգ մոմիկներ, մինչև 12 տարեկանը՝ 30 մգ (նրանց համար օգտագործով 15 մգ մոմիկներ)։

Դեղաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2018 թվականի ապրիլի՝ Ռուսաստանում գրանցված են ամբրոքսլի հետևյալ տեսակի դեղաձևերը[4].

Դեղաձև Ազդող
դեղամիջոցի քանակը
Շուկայական անվանում
օրալ և ինհալյացիոն լուծույթ 7,5 մգ/մլ տարածված ձև
օշարակ 3 մգ/մլ, 6 մգ/մլ տարածված ձև
դեղահաբեր 30 մգ տարածված ձև
երկարաժամկետ ազդեցությամբ դեղապատիճների 75 մգ «Ամբրոբենե», «Ամբրոհեքսալ», «Լազոլվան Ռետարդ», «Լազոլվան Մաքս»
ներերակային ներարկման լուծույթ 7,5 մգ/մլ «Ամբրոբենե», «Ամբրոքսոլ»
պաստող 15 մգ «Լազոլվան»
դեղահաբեր՝ արտածծման համար 15 մգ, 20 մգ «Լազոնգին», «Նեո Բրոնխոլ»
փրփրուն դեղահաբեր 30 մգ, 60 մգ «Ամբրոքսոլ հեմոֆարմ», «Ֆլավամեդ»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Козлов С. Н., Рачина С. А., Домникова Н. П. Фармакотерапия обострения хронического бронхита в амбулаторной практике: результаты фармакоэпидемиологического исследования // Клиническая микробиология и антимикробная химиотерапия : журнал. —М., 2001. — Т. 3. — № 2. Архивировано из первоисточника 23 Սեպտեմբերի 2015.
  2. Nobata K., Fujimura M., Ishiura Y. и др. Амброксол эффективен для профилактики инфекций верхних дыхательных путей = Ambroxol for the prevention of acute upper respiratory disease // Clin Exp Med. — 2006. — № 6 (2). — С. 79—83.
  3. Chang C., Cheng A., Chang A. Безрецептурные лекарственные средства, уменьшающие кашель, назначаемые в дополнение к антибиотикам при острой пневмонии у взрослых и детей = Over-the-counter (OTC) medications to reduce cough as an adjunct to antibiotics for acute pneumonia in children and adults // Cochrane Database of Systematic Reviews. — 2007. — № 4.(չաշխատող հղում)
  4. «Государственный реестр лекарственных средств». grls.rosminzdrav.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]