Ամբրոսիուս Հյուբրեխտ
| Ամբրոսիուս Հյուբրեխտ հոլ.՝ Ambrosius Arnold Willem Hubrecht[1] | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 2, 1853[2][3][1][…] |
| Ծննդավայր | Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[1][4] |
| Մահացել է | մարտի 21, 1915[2][3][1][…] (62 տարեկան) |
| Մահվան վայր | Ուտրեխտ, Նիդերլանդներ[1] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ուտրեխտի համալսարան, Հայդելբերգի համալսարան, Լեյդենի համալսարան և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան |
| Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[4] |
| Մասնագիտություն | կենսաբան, բժիշկ, կենդանաբան, գրող, չարորաբան, պրոֆեսոր և համալսարանի դասախոս |
| Աշխատատու | Ուտրեխտի համալսարան[1], Լեյդենի համալսարան[5] և Ուտրեխտի համալսարան[4] |
| Զբաղեցրած պաշտոններ | rector of Utrecht University? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա |
| Երեխաներ | Paul Hubrecht? |
Ամբրոսիուս Առնոլդ Վիլեմ Հյուբրեխտ (հոլ.՝ Ambrosius Arnold Willem Hubrecht, մարտի 2, 1853[2][3][1][…], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[1][4] - մարտի 21, 1915[2][3][1][…], Ուտրեխտ, Նիդերլանդներ[1]), հոլանդացի կենդանաբան և սաղմնաբան։ 1883 թվականից Նիդեռլանդների գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ, Ուտրեխտի համալսարանի ռեկտոր՝ 1901/1902 ուսումնական տարում։ Վեց արտասահմանյան համալսարանների պատվավոր դոկտոր (Դուբլին, Սուրբ Անդրեաս, Քեմբրիջ, Գլազգո (Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորություն), նաև Գիսեն (Գերմանական կայսրություն ) և Փրինսթոն (ԱՄՆ))[6]: Անգլիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ (1853–1875)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբրոսիուս Հյուբրեխտը ծնվել է Ռոտերդամում 1853 թվականին ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Պոլ Ֆրանսուա Հյուբրեխտի (հոլ.՝ Paul François Hubrecht ) և Մարիա Պրյուս վան դեր Հովենի (հոլ.՝ Maria Pruys van der Hoeven) ընտանիքում: 1865-1869 թվականներին նա սովորել է բարձրագույն աշխարհիկ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Դելֆտի տեխնոլոգիական դպրոց, սակայն մեկ տարի անց տեղափոխվել է Ուտրեխտի համալսարան՝ կենսաբանություն ուսումնասիրելու։ Համալսարանում նրա ուսուցիչներն են եղել Պիտեր Հարթինգը և Ֆրանցիսկոս Դոնդերսը[8]։
Դիսերտացիայի պաշտպանությանը նախորդող 1873/1874 ուսումնական տարին անցկացրել է Լեյդենի համալսարանում՝ Էմիլ Զելենկայի ղեկավարությամբ, ինչպես նաև Նեապոլի կենդանաբանական կայանում, որտեղ եղել է Նիդեռլանդներից եկած առաջին ուսանողը։ Այս ժամանակահատվածում զբաղվել է նեմերտինների հետազոտություններով և հանդիպել է կենդանաբաններ Անտոն Դորնի և Ռեյ Լանկեստերի հետ, որոնց հետ կապ է պահել ողջ կյանքի ընթացքում[9]։
1874 թվականին Հուբրեխտը Պիտեր Հարթինգի գլխավորությամբ պաշտպանել է (հոլ.՝ Aanteekeningen over de anatomie, histologie en ontwikkelingsgeschiedenis van eenige Nemertinen) իր դիսերտացիան նեմերտինների կառուցվածքի և զարգացման կենսաբանության վերաբերյալ։ Այս ուսումնասիրության հիմքում ընկած են նեապոլիտանական նյութերը[10]: Պաշտպանությունից հետո Հյուբրեխտը որոշ ժամանակով վերսկսել է համագործակցությունը Էմիլ Զելենկայի հետ, այս անգամ՝ Էրլանգենի համալսարանում[11]:
Լեյդեն (1875-1882)
[խմբագրել | խմբագրել կոդը]1875 թվականին Հյուբրեխտը ստանձնել է Լեյդենի բնական պատմության ազգային թանգարանի ողնաշարավորների հավաքածուի պահապանի պաշտոնը և վերահսկել է ձկների հավաքածուն։ Թանգարանում աշխատելու ընթացքում նա հրատարակել է մի քանի հոդվածներ ձկների, երկկենցաղների և սողունների մասին[12]։ Հյուբրեխտը ակտիվորեն զբաղվել է ողնաշարավորների դասական համեմատական անատոմիայի՝ Կարլ Գեգենբաուրի հետ և հաճախել է նրա դասախոսություններին Հայդելբերգի համալսարանում, որի արդյունքում հրատարակել է իր սեփական ուսումնասիրությունը՝ «Beitrag zur kenntniss der Kopfskeletts der Holocephalen» («Ամբողջագլուխ ձկների գլխի կմախքի ուսումնասիրություն»)[13][14]: 1878–1879 թվականներին Հուբրեխտը մի քանի ամսով լքել է թանգարանը և աշխատել է Նեապոլում, որտեղ՝ կենդանաբանական կայանում վերսկսել է նեմերտինների ուսումնասիրությունները[14][12]։
Հուբրեխտը շարունակել է աշխատել թանգարանում մինչև 1882 թվականի սեպտեմբերը, երբ նրան այս պաշտոնում փոխարինել է Ռյուտգեր Հորստը (հոլ.՝ Rutgerus Horst, 1849-1930): Յոթ տարվա ընթացքում Հուբրեխտը զգալի աշխատանք է կատարել թանգարանի կատալոգի վրա՝ ավելացնելով ձկների ավելի քան 4000 և երկկենցաղների ու սողունների ավելի քան 3500 նմուշ, ինչպես նաև վերանայելով չորացրած ձկների լայնածավալ հավաքածուն։ Վճռորոշ դեր է խաղացել թանգարանի կողմից հոլանդացի ձկնաբան Պիտեր Բլեքերի (1819–1878) հավաքածուի ձեռքբերման գործում, որը կազմել է մոտ 18,000 նմուշ[15]։
Ուտրեխտ (1882-1915)
[խմբագրել | խմբագրել կոդը]
1882 թվականի աշնանը Հյուբրեխտը իր ուսուցիչ Պիտեր Հարթինգին փոխարինել է որպես կենդանաբանության և համեմատական անատոմիայի պրոֆեսոր Ուտրեխտի համալսարանում, պաշտոն, որը նա զբաղեցրել է մինչև 1910 թվականը։ Նրա գործունեության հիմնական ուղղությունն այս ժամանակահատվածում ողնաշարավորների համեմատական սաղմնաբանությունն է եղել։ 1890–1891 թվականներին Նիդեռլանդների թագավորական ֆիզիկական ընկերության հրավերով այցելել է Նիդերլանդական Արևելահնդկաստան, որտեղ հավաքել է կաթնասունների, հիմնականում միջատակերների և պրոսիմիանների սաղմնաբանության վերաբերյալ ընդարձակ նյութեր[16][17]: Նա համեմատական սաղմնաբանության ոլորտում ընդհանրացումներ է ներկայացրել 1896 և 1907 թվականներին Փրինսթոնի համալսարանում (Նյու Ջերսի, ԱՄՆ) կարդացած մի շարք դասախոսությունների ժամանակ։ Այս նյութերը հետագայում հրապարակվել են նրա «The Descent of the Primates» (1897) և «Die Säugestierontogenese in ihrer Bedeutung für die Phylogenie der Wirbeltiere» (1909) աշխատություններում[16]։
1910 թվականին Հուբրեխտը բաժնի ղեկավարությունը հանձնել է իր ուսանող Հյուգո Նիրշտրասին (հոլ.՝ Hugo Frederik Nierstrasz 1872–1937) իր կյանքի վերջին հինգ տարիներն անցկացրել է համեմատական սաղմնաբանության արտակարգ պրոֆեսորի պաշտոնում, որը ստեղծվել է հատուկ նրա համար։ 1911 թվականին հիմնադրել է Սաղմնաբանության միջազգային ինստիտուտը։ 1912 և 1914 թվականներին մասնակցել է Ալժիրում և Հարավային Աֆրիկայում կատարած արշավախմբերին, որոնցից վերջինից ստիպված է եղել շուտ վերադառնալ Առաջին համաշխարհային պատերազմի սկսելու պատճառով[18][19]։
Ամուսնություն, երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1878 թվականի աշնանը Նեապոլ կատարած իր ուղևորությունից կարճ ժամանակ առաջ, Հյուբրեխտն ամուսնացել է Յոհաննա Մարիա Մոլուոթերի հատ (հոլ.՝ Johanna Maria Molewater 1853—1937)[20]։ Լեյդեն վերադառնալուց հետո զույգն ունեցել է երկու որդի։ Պոլ Ֆրանսուա Հյուբրեխտը ( հոլ.՝ Paul François Hubrecht (1880–1929) հետագայում դարձել է երկրաբան։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուբրեխտը մահացել է աթերոսկլերոզից 1915 թվականի մարտի 21-ին՝ Ուտրեխտում[21][22]:
Գիտության մեջ ներդրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուբրեխտը կարծես թե, առաջին նեմերտինների հետազոտողն է եղել, որն օգտագործել է սերիական միկրոհատումներ։ Հետագայում այս մեթոդը դարձել է հիմնականը անողնաշարավորների այս խմբի ուսումնասիրության մեջ, որոնք ունեն արտաքին բնութագրերի համեմատաբար փոքր բազմազանություն[23]: Հուբրեխտը շարունակել է նեմերտինների մանրամասն ուսումնասիրությունները 1874 թվականից մինչև 1880-ականների վերջը, վերանայել է նրանց բազմազանությունը, դրել է ժամանակակից տաքսոնոմիայի հիմքը[23], ինչպես նաև առաջ է քաշել նեմերտինների և ողնաշարավորների ֆիլոգենետիկ մոտիկության մասին յուրօրինակ վարկած[24][25][26][27]։
Հուբրեխտը կաթնասունների սաղմնային զարգացման մի շարք դասական ուսումնասիրություններ է անցկացրել՝ որպես օրինակ օգտագործելով ոզնիներին և ցուլերին։ Ներմուծել է «բլաստոցիստ» տերմինը[28]:
Հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1916 թվականին որոշվել է Ուտրեխտի տանը նրա անունով լաբորատորիա հիմնել։ 1960 թվականին Հյուբրեխտի լաբորատորիան տեղափոխվել է Ուտրեխտի մեկ այլ մասում գտնվող նոր շենք, իսկ 2007 թվականին վերանվանվել է Հյուբրեխտի ինստիտուտ։ Ներկայումս հետազոտության հիմնական ոլորտը զարգացման կենսաբանությունն ու ցողունային բջիջների հետազոտությունն է[29]:
Ամբրոսիուս Հուբրեխտի պատվին նրա գործընկերներն ու ուսանողները անվանակոչել են մի շարք տաքսոններ՝
- Hubrechtia Bürger, 1892, ինչպես նաև ածանցյալ անվանումը Parahubrechtia Gibson et Sundberg, 1999 — պալեոնեմերտինի սեռեր
- Hubrechtella Bergendal, 1902 — պալեոնեմերտինի սեռ
- Lineus hubrechti (Langerhans, 1880) — հետերոնեմերտինի տեսակ
- Valencinina hubrechti Senz, 2001 — հետերոնեմերտինի տեսակ
- Protopelagonemertes hubrechti (Brinkmann, 1917) — նեմերտինների տեսակ
- Punnettia hubrechti Stiasny-Wijnhoff, 1926 — նեմերտինների տեսակ
- Eunoe hubrechti (McIntosh, 1900) — Polynoidae ըտանիքի բազմանդամ որդերի տեսակ
- Lagisca hubrechti (McIntosh, 1900) — Polynoidae ըտանիքի բազմանդամ որդերի տեսակ
- Dinomenia hubrechti Nierstrasz, 1902 — սոլեգոնաստրերի տեսակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Catalogus Professorum Academiae Rheno-Traiectinae
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ambrosius Arnold Willem Hubrecht — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Onze Hoogleeraren (նիդերլ.) — Rotterdam: Nijgh & Van Ditmar, 1898. — P. 179. — 363 p.
- ↑ Leidse Hoogleraren (նիդերլ.)
- ↑ «Ambrosius Arnold Willem Hubrecht». www.biografischportaal.nl. Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «KNAW Historisch Ledenbestand | Digitaal Wetenschapshistorisch Centrum» (հոլանդերեն). 2024 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Hubrecht A.A.W.». Catalogus professorum (հոլանդերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Hoogleraren · Leidse hoogleraren vanaf 1575». hoogleraren.universiteitleiden.nl. Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Hubrecht A.A.W.». Catalogus professorum (հոլանդերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Hoogleraren · Leidse hoogleraren vanaf 1575». hoogleraren.universiteitleiden.nl. Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ 12,0 12,1 DBNL. «Inhoudsopgave van Onze hoogleeraren». DBNL (հոլանդերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Hubrecht A.A.W.». Catalogus professorum (հոլանդերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ 14,0 14,1 «Hoogleraren · Leidse hoogleraren vanaf 1575». hoogleraren.universiteitleiden.nl. Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ DBNL. «Inhoudsopgave van Onze hoogleeraren». DBNL (հոլանդերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ 16,0 16,1 «Hubrecht A.A.W.». Catalogus professorum (հոլանդերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Hoogleraren · Leidse hoogleraren vanaf 1575». hoogleraren.universiteitleiden.nl. Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Hubrecht A.A.W.». Catalogus professorum (հոլանդերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Hoogleraren · Leidse hoogleraren vanaf 1575». hoogleraren.universiteitleiden.nl. Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Hoogleraren · Leidse hoogleraren vanaf 1575». hoogleraren.universiteitleiden.nl. Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Hubrecht A.A.W.». Catalogus professorum (հոլանդերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Anatomische Gesellschaft.; Gesellschaft, Anatomische (1915). Anatomischer Anzeiger. Vol. bd. 48 (1915-1916). Jena: G. Fischer.
- ↑ 23,0 23,1 «AMBROSIUS ARNOLD WILLEM HUBRECHT» (PDF).
- ↑ «Hubrecht A.A.W.». Catalogus professorum (հոլանդերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Linnean Society of London.; London, Linnean Society of (1912). Proceedings of the Linnean Society of London. Vol. v. 125-127 (1912-1915). London: Published for the Linnean Society of London by Academic Press [etc.]
- ↑ «l. b. holthuis» (PDF).
- ↑ Niederländisches Archiv für Zoologie. Vol. Bd.3. (1876-1877). Haarlem: A.C. Kruseman; Leiden : E.J. Brill; Leipzig : C.F. Winter. 1876.
- ↑ «Hoogleraren · Leidse hoogleraren vanaf 1575». hoogleraren.universiteitleiden.nl. Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Hubrecht, Ambrosius Arnold Willem (1853-1915)».
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբրոսիուս Հյուբրեխտ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբրոսիուս Հյուբրեխտ» հոդվածին։ |
| ||||||||||||
- Մարտի 2 ծնունդներ
- 1853 ծնունդներ
- Ռոտերդամ քաղաքում ծնվածներ
- Մարտի 21 մահեր
- 1915 մահեր
- Նիդերլանդներում մահացածներ
- Ուտրեխտի համալսարանի շրջանավարտներ
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Լեյդենի համալսարանի շրջանավարտներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գիտնականներ այբբենական կարգով
- Հոլանդացի կենդանաբաններ
- Հոլանդացի բժիշկներ