Ամբրոջո Լորենցետի
Ամբրոջո Լորենցետի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1290[1][2] |
Ծննդավայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա[3][4] |
Վախճանվել է | հունիսի 17, 1348 |
Մահվան վայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա[5] |
Քաղաքացիություն | Սիենայի Հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Սիենայի դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | The Allegory of Good and Bad Government?, Q3606185? և Annunciation? |
Ambrogio Lorenzetti Վիքիպահեստում |
Ամբրոջո Լորենցետի կամ Ամբրոջո Լաուրատի (իտալերեն՝ Ambrogio Lorenzetti, Ambruogio Laurati, 1290[1][2], Սիենա, Տոսկանա, Իտալիա[3][4] - հունիսի 17, 1348, Սիենա, Տոսկանա, Իտալիա[5])[6], Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, կերպարվեստի սիենական դպրոցի ներկայացուցիչ: Գործել է մոտավորապես 1317-ից 1348 թվականների միջակայքում: Արվեստի պատմաբաններից շատերի կարծիքով՝ նրա լավագույն աշխատանքը համարվում է Սիենայի Palazzo Pubblico-ի Sala dei Nove-ում (Իննի սրահում կամ Խորհրդակցությունների սենյակում) նկարած Լավ և վատ կառավարման այլաբանություն (ալեգորիա) որմնանկարը: Ամբրոջոն նկարիչ Պիետրո Լորենցետիի կրտսեր եղբայրն է:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամբրոջո Լորենցետին զգալի չափով ազդվել է բյուզանդական ու դասական արվեստներից և պատկերավորման իր յուրացրած ձևերն օգտագործելով՝ ստեղծել է նկարչական ինքնատիպ, անհատական ոճ: Նրա գործերը բացառիկ յուրօրինակ են: Ամբրոջոյի ապրած ժամանակներում արվեստում անհատականության դրսևորումը ոչ սովորական երևույթ էր, քանի որ արվեստը մեծ կախում ուներ պատվիրատուներից ու վերջիններիս ճաշակից: Այդուհանդերձ, Լորենցետին պրպտումներ է կատարել հեռանկարի, մարդկային մարմնի կառուցվածքի, դիմագծերի ուսումնասիրման և դրանց պատկերման նոր ձևերի բացահայտման ասպարեզում, ուսումնասիրել այդ բնագավառում դասական անցյալի վարպետների փորձը՝ իր ավանդը ներդնելով Վերածննդի գաղափարներն ու արտահայտչաձևերը զարգացնելու գործում[7]: Նրա աշխատանքներում ակնհառու կերպով դրսևորվել է նորարարությունը, որ նկատել են իրեն հաջորդած նկարիչներն ու առաջ են տարել: Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ Ամբրոջոյի աշխատանքներում, որոնց բնորոշ է նատուրալիստական շունչը, նկատելի է Սիմոնե Մարտինիի ազդեցությունը: Փաստաթղթային վկայություններ կան, որ նա մինչև 1321 թվականը եղել է Ֆլորենցիայում, ուր կարող էր վերադարձած լինել նաև Սիենայում մի քանի տարի անցկացնելուց հետո[8]:
Սիենացի վարպետի՝ մեզ հասած ամենավաղ ստեղծագործությունը 1319 թվականին ստեղծած «Տիրամայրը Մանկան հետ» նկարն է: Նրա գլուխգործոցը՝ վաղ Վերածննդի աշխարհիկ նկարչության լավագույն գործերից մեկը համարվող Լավ և վատ կառավարման այլաբանություն (ալեգորիա) որմնանկարը, ավել ուշ ժամանակներում է ստեղծվել: Երեք պատի վրա պատկերված են տարբեր առաքինություններ այլաբանորեն մարմնավորող բազմաթիվ ֆիգուրներ՝ ստեղծելով մի ընդարձակ անսամբլ[9]: Դիմացի երկու պաննոներում արվեստագետը ստեղծել է քաղաքի ու գյուղի լավ և վատ կառավարման համայնապատկերներ, որոնք կարող են համարվել միջնադարյան բնակավայրերի առօրյայի նկարեն հանրագիտարաններ: Ի դեպ, վատ կառավարմանը նվիրված հատվածում առաջին անգամ պատկերված է ավազային ժամացույց:
Ամբրոջո Լորենցետին, ինչպես և իր եղբայր Պիետրոն, զոհ է գնացել 1348 թվականի ժանտախտի համաճարակին[10]: Ջորջո Վազարին նրա կենսագրությունն ընդգրկել է նշանավոր նկարիչների, քանդակագործների ու ճարտարապետների կյանքի ու գործի պատմություններն ամփոփղ իր գրքում:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bowsky William M. (1962)։ «The Buon Governo of Siena (1287-1355): A Mediaeval Italian Oligarchy»։ Speculum 37 (3): 368–381։ JSTOR 2852358։ doi:10.2307/2852358
- ——— (1967)։ «The Medieval Commune and Internal Violence: Police Power and Public Safety in Siena, 1287-1355»։ American Historical Review 73 (1): 1–17։ JSTOR 1849025։ doi:10.2307/1849025
- Bowsky William M. (1981)։ A Medieval Italian Commune; Siena Under The Nine, 1287-1355։ Berkeley: University of California Press։ ISBN 978-0-520-04256-8
- Debby Nirit Ben-Aryeh (2001)։ «War and Peace: the description of Ambrogio Lorenzetti's Frescoes in Saint Bernardino's 1425 Siena Sermons»։ Renaissance Studies 15 (3): 273–286։ doi:10.1111/1477-4658.00370
- Feldges-Henning Uta (1972)։ «The Pictorial Programme of the Sala della Pace: A New Interpretation»։ Journal of the Warburg and Courtauld Institutes 35: 145–162։ JSTOR 750926։ doi:10.2307/750926
- Frugoni Chiara (1988)։ Pietro and Ambrogio Lorenzetti։ Florence, Italy: Scala, Istituto Fotografico Editoriale։ ISBN 978-0-935748-80-2
- ——— (1991)։ A Distant City; Images of Urban Experience in the Medieval World։ New Jersey: Princeton University Press։ ISBN 978-0-691-04083-7
- Greenstein Jack M. (1988)։ «The Vision of Peace: Meaning and Representation in Ambrogio Lorenzetti's Sala Della Pace Cityscapes»։ Art History 11 (4): 492–510։ doi:10.1111/j.1467-8365.1988.tb00320.x
- Norman Diana (1997)։ «Pisa, Siena, and the Maremma: a neglected aspect of Ambrogio Lorenzetti's paintings in the Sala dei Nove»։ Renaissance Studies 11 (4): 311–341։ doi:10.1111/j.1477-4658.1997.tb00025.x
- Polzer Joseph (2002)։ «Ambrogio Lorenzetti's 'War and Peace' Murals Revisited: Contributions to the Meaning of the 'Good Government Allegory'»։ Artibus et Historiae 23 (45): 63–105։ JSTOR 1483682։ doi:10.2307/1483682
- Prazniak Roxann (2010)։ «Siena on the Silk Roads: Ambrogio Lorenzetti and the Mongol Global Century, 1250–1350»։ Journal of World History 21 (2): 177–217։ doi:10.1353/jwh.0.0123
- Rubinstein Nicolai (1958)։ «Political Ideas in Siense Art: The Frescoes by Ambrogio Lorenzetti and Taddeo di Bartolo in the Palazzo Pubblico»։ Journal of the Warburg and Courtauld Institutes 21 (3/4): 179–207։ JSTOR 751396։ doi:10.2307/751396
- Skinner Quentin (1989)։ «Ambrogio Lorenzetti: The Artist as Political Philosopher»։ in Belting Hans, Blume Dieter։ Malerei und Stadtkultur in der Dantezeit: die Argumentation der Bilder (գերմաներեն)։ Munich: Hirmer։ էջեր 85–103։ ISBN 978-3-7774-5030-8
- Southard Edna Carter (1979)։ The Frescoes in Siena's Palazzo Pubblico, 1289-1539: Studies in Imagery and Relations to other Communal Palaces in Tuscany։ New York: Garland։ ISBN 978-0-8240-3967-7
- Starn Randolph (1987)։ «The Republican Regime of the "Room of Peace" in Siena, 1338-40»։ Representations 18 (18): 1–32։ JSTOR 3043749։ doi:10.2307/3043749
- ——— (1994)։ Ambrogio Lorenzetti; The Palazzo Pubblico, Siena։ New York: George Braziller։ ISBN 978-0-8076-1313-9
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Athenaeum
- ↑ 2,0 2,1 Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ — 1883.
- ↑ 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118780492 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.uni-stuttgart.de/hi/gnt/dsi2/index.php?table_name=dsi&function=details&where_field=id&where_value=8574
- ↑ 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2017.
- ↑ Frank N Magill, Alison Aves (1 November 1998)։ Dictionary of World Biography։ Routledge։ էջեր 595–։ ISBN 978-1-57958-041-4
- ↑ Chiara Frugoni, Pietro and Ambrogio Lorenzetti, (Florence: Scala Books, 1988), 37.
- ↑ Casu, Franchi, Franci. The Great Masters of European Art. Barnes & Noble, Inc., 2006. Page 34, Retrieved November 25, 2006.
- ↑ Early Modern Literary Studies. Retrieved October 7, 2013.
- ↑ «Effects of Good Government in the city»։ Google Arts & Culture։ Վերցված է 28 January 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ամբրոջո Լորենցետի Վիքիպահեստում |
---|
- Ambrogio Lorenzetti at Panopticon Virtual Art Gallery
- Arch 343: Cities in History - Lecture 10: The Uses of Decorum - Lorenzetti's Good and Bad Government
- «Աշխատանքները աշխարհի թանգարաններում»։ Artcyclopedia։ Վերցված է 2018-04-04
- Ջորջո Վազարին Ամբրոջո Լորենցետիի մասին
|