Ամբրոուս Դադլի
Ամբրոուս Դադլի անգլ.՝ Ambrose Dudley | |
---|---|
Ծնվել է | 1520-ականներ կամ 1530[1] |
Մահացել է | փետրվարի 21, 1590[2] կամ 1590[3] |
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Գերեզման | Collegiate Church of St Mary, Warwick |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Ամուսին | Էն Ռասել, Ուորվիքի կոմսուհի, Elizabeth Tailboys, 4th Baroness Tailboys of Kyme[4] և Էն Ուորվուդ[4] |
Ծնողներ | հայր՝ Ջոն Դադլի, Նորթամբերլանդի 1-ին դուքս[3][4], մայր՝ Ջեյն Դադլի, Նորթամբերլանդի դքսուհի[3][4] |
Զբաղեցրած պաշտոններ | Ուորվիքշիրի լորդ փոխարքա և Ուորվիքշիրի լորդ փոխարքա |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ջոն Դադլի[3] |
Ստորագրություն | |
Ambrose Dudley, 3rd Earl of Warwick Վիքիպահեստում |
Ամբրոուս [5] Դադլի[6][7] [8][9][10] (անգլ.՝ Ambrose Dudley, 3rd Earl of Warwick 1520-ականներ կամ 1530[1] - փետրվարի 21, 1590[2] կամ 1590[3], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), Ուորիկի կոմս, անգլիացի արիստոկրատ և զինվորական գործիչ, «իննօրյա թագուհու» ամուսնու` Գիլֆորդ Դադլիի և թագուհու սիրելիի՝ Ռոբերտ Դադլիի, եղբայրը։
Ամբրուսը Նորտումբերլենդի դքսի՝ Ջոն Դադլիի և նրա կնոջ՝ Ջեյն Գիլֆորդի, չորրորդ տղան է։ Տղայի հայրը Էդվարդ VI-ի տիրապետության ժամանակ գլխավորել է անգլիական կառավարությունը, իսկ դրանից հետո անհաջող կերպով փորձում էր իր հարսնացուին՝ Ջեյն Գրեյին, նստեցնել անգլիական գահին։ Ամբրուսը մասնակցել է հոր ինտրիգներին, 7 եղբայրների հետ միասին հայտնվել է Տաուրեում, որտեղից ազատվել է 1554 թվականի վերջին և 1555 թվականի սկզբին մոր, փեսայի և իր երկրորդ կնոջ ջանքերի շնորհիվ։ Դադլին ազատվելուց հետո մեկնել է զինվորական ծառայության Մարի I-ի ամուսնու՝ Ֆիլիպ II-ի մոտ։
Կաթոլիկ Մարի I մահից հետո գահին հայտնվում է բողոքական Եղիսաբեթ I-ը և Դադլիների ընտանիքը, որոնցից այդ ժամանակ ողջ էին մնացել միայն Ամրոուսը, Ռոբերտը, Մերին և Քեթրինը, ունենալով մեծ շնորհներ՝ հարուստ հողեր, տիտղոսներ և կարևոր պետական պաշտոններ։ Ռոբերտ Դադլին դառնում է թագուհու սիրելին, Մերին` նրա մերձավոր պալատական ազնվական օրիորդը։ Ամրոուզին վերադարձվում են հոր ժառանգական տիտղոսն ու սեփականությունը, որ բռնագրավվել էին 1553 թվականին։ Նա շարունակել է զինվորական ծառայությունը, 1562-1563 թվականներին հուգենոտական առաջին պատերազմում գլխավորել է անգլիական ուժերը և 1569 թվականին մասնակցել Հյուսիսային աբստամբության ճնշմանը։
Չնայած 3 ամուսնություններին Ամբրոուսը մահացել է առանց երեխաների։ Նրա երկու երեխաները` տղան և աղջիկը, մահացել են 1552 թվականին։ Ամբրոուսը ընկերություն էր անում իր եղբոր` Ռոբերտի հետ, ում հետ պաշտպանել է Անգլիական մաքրակրոնական շարժումը։ Նա մահացել է 1590 թվականին, առաջին հուգենոտական պատերազմի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով ոտքի անդամահատումից հետո։
Ծագում և վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դադլի Ամբրոուսը ծնվել է մոտ 1530 թվականին [11] և եղել է ապագա Նոտումբերլենդի դուքս Ջոն Դադլիի և նրա կնոջ՝ Ջեյն Գիլֆորդի ընտանիքի 13 երեխաներից չորրորդը[12]։ Հոր կողմից Ամբրոուսը պատկանել է Դադլիների ընտանիքին, որոնց տոհմը ծագել է Սաթոնի Ռոլանդի՝ Հարվիի որդու ազգից, որը որպես բրետոնական նվաճողների Ալեն Կարմրամազի սերունդ՝ Սաթոնում ժառանգել է ավատական կալվածքներ։ XIV դարի սկզբին Սաթոնայի ընտանիքը, որի ժառանգը պապի կողմից Ամբրոուսն էր, ստացել է բարոն Դադլիի տիտղոսը[13]։ Նրա պապը՝ ապագա Հենրի VII-ի խորհրդատու Էդմունդ Դադլին, թագավորի մահից հետո եղել է գանձապետ։ Հորական կողմից իր տատիկի՝ Եղիսաբեթ բարոնուհի Լեյլի միջոցով, Ռոբերտը Հարյուրամյա պատերազմի հերոսներ Ռիչարդ դե Բոշանի, կոմս Ուորիկի, Ջոն Տաբլոտի և Շրուսբերի կոմսի ժառանգորդն էր[14][15]։
Ամբրոուսի ծնվելու ժամանակ հայրը ասպետ է եղել։ 1537 թվականին Ջոն Դադլին դարձել է փոխծովակալ, ավելի ուշ՝ լորդ–ծովակալ[16], իսկ արդեն 1542 թվականին նա ստացել է Լայլի դերկոմսի տիտղոս, որը մի ժամանակ պատկանել է նրա մորը[17]։ Էդվարդ VI-ի կառավարման սկզբում Ամրոուսի հայրը ստացել է Ուորիկի դքսի տիտղոս[18], 1550 թվականին նա գլխավորել է Գաղտնի խորհուրդը, իսկ մեկ տարի անց Ջոնը ստացել է Նորտումբերլենդի դքսի տիտղոսը։ Ռոբերտի մայրը Աննա Բոլեյնի և Աննա Կլևացու կառավարման ժամանակ եղել է պալատական ազնվական օրիորդ[19]։ Բոլեյնների արքունիքում նա հետաքրքրված էր ռեֆորմիստական կրոնով, և 1530–ական թվականների կեսերին ընտանիքը հայտնվել է ավետարանչական շրջանակներում[20]։ Դադլին իր երեխաներին դաստիարակել է վերածնության հումանիզմի ոգով[21][22][23]։ Ամբրոուսի ուսուցիչների մեջ էին մաթեմատիկոս և հերմետիստ Ջոն Դին և ճառախոս Թոմաս Ուիլսոնը[22][24]։
1549 թվականի օգոստոսին Ամբրոուսը հոր և եղբոր հետ մասնակցել է Ռոբերտ Քեթի գյուղական բանակի ապստամբության ճնշմանը[11][25]։ Լոնդոն վերադառնալով` Ամբրոուսը ձեռնադրվել է ասպետ [26] և ամուսնացել արդարադության հանգուցյալ նախարարի դստեր` Էն Հորվուդի հետ։ Ենթադրվում է, որ Ամբրոուսն առաջին ամուսնությունից ունեցել մեկ որդի, Ջոն անունով՝ ծնված մոտ 1545/1550 թվականներին և մահացած 1552 թվականին, ինչպես նաև մեկ աղջիկ, ով նույնպես մահացել է 1552 թվականին[11]։ Այդ տարի անգլիական քրտինք հիվանդությունից մահացել է նաև Ամբրոուսի կինը։ Էն Դադլիի մահից հետո կարճ ժամանակ անց Ամբրոուսն ամուսնացել է երկրորդ անգամ, նրա ընտրյալը դարձել է Եղիսաբեթ Թեյլբոյզը՝ Թեյլբոյզի հարուստ բարոնուհին Կայմայից[27]։ Ինչպես Ամբրուսի ավագ եղբայրը՝ Ջոնը, այնպես էլ Ամբրոուսը, վարում էին ակտիվ կյանք արքունիքում, մասնակցելով մրցախաղերի և ուրիշ միջոցառումների[28]։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբրոուս Դադլի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Kindred Britain
- ↑ Гиляревский, Старостин, 1978, էջ 68
- ↑ «Burke's Peerage 107th Edition, Page 4214» (անգլերեն). Burke's Peerage, Baronetage & Knightage. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
- ↑ History of the orders of knighthood of the British Empire, 1842, էջ lxvi
- ↑ Sidney, Kuin, 2012, էջ 1379
- ↑ New Gallery, 1890, էջ 261
- ↑ Fletcher, MacCulloch, 2015, էջ 105
- ↑ 11,0 11,1 11,2 Adams, 2004
- ↑ Loades, 1996, էջ 238
- ↑ Wilson, 1981, էջեր 1—4
- ↑ Wilson, 1981, էջեր 1, 3
- ↑ Adams, 2002, էջեր 312—313
- ↑ Loades, 1996, էջեր 23, 34, 55
- ↑ Adams, 2002, էջ 316
- ↑ Loades, 1996, էջ 90
- ↑ Loades, 1996, էջ 41
- ↑ MacCulloch, 1999, էջեր 52—53
- ↑ Wilson, 1981, էջեր 11, 15—16
- ↑ 22,0 22,1 French, 1987, էջ 33
- ↑ Chapman, 1962, էջ 65
- ↑ Chamberlin, 1939, էջեր 56—57
- ↑ Wilson, 1981, էջ 31
- ↑ Wilson, 1981, էջ 41
- ↑ Wilson, 1981, էջ 46
- ↑ Wilson, 1981, էջ 42
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adams, Simon (1995): Household Accounts and Disbursement Books of Robert Dudley, Earl of Leicester, 1558–1561, 1584–1586 Cambridge University Press 0-521-55156-0
- Adams, Simon (2002): Leicester and the Court: Essays in Elizabethan Politics Manchester University Press 0-7190-5325-0
- Adams, Simon (2008a): "Dudley, Ambrose, earl of Warwick (c.1530–1590)" Oxford Dictionary of National Biography online edn. Jan 2008 (subscription required) Retrieved 2010-04-06
- Adams, Simon (2008b): "Dudley, Anne, countess of Warwick (1548/9–1604)" Oxford Dictionary of National Biography online edn. Jan 2008 (subscription required) Retrieved 2010-06-11
- Adams, Simon (2008c): "Dudley, Robert, earl of Leicester (1532/3–1588)" Oxford Dictionary of National Biography online edn. May 2008 (subscription required) Retrieved 2010-04-03
- Bruce, John (1844): Correspondence of Robert Dudley, Earl of Leycester, during his Government of the Low Countries, in the Years 1585 and 1586 Camden Society
- Chamberlin, Frederick (1939): Elizabeth and Leycester Dodd, Mead & Co.
- Duke, A. C.; Tamse, C.A., eds. (1977). Britain and the Netherlands: Volume VI War and Society Paper Delivered to the Sixth Anglo-Dutch Historical Conference. Martinus Nijhoff.
- French, Peter (2002): John Dee: The World of an Elizabethan Magus Routledge 0-7448-0079-X
- Hammer, P.E.J. (2003): Elizabeth's Wars: War, Government and Society in Tudor England, 1544–1604 Palgrave Macmillan 978-0-333-91943-9
- Ives, Eric (2009): Lady Jane Grey: A Tudor Mystery Wiley-Blackwell 978-1-4051-9413-6
- Jenkins, Elizabeth (2002): Elizabeth and Leicester The Phoenix Press 1-84212-560-5
- Loades, David (1996): John Dudley, Duke of Northumberland 1504–1553 Clarendon Press 0-19-820193-1
- Loades, David (2008): "Dudley, John, duke of Northumberland (1504–1553)" in Oxford Dictionary of National Biography online edn. Oct 2008 (subscription required) Retrieved 2010-04-04
- Owen, D.G. (ed.) (1980): Manuscripts of The Marquess of Bath Volume V: Talbot, Dudley and Devereux Papers 1533–1659 HMSO 0-11-440092-X
- Stone, Lawrence (1967): The Crisis of the Aristocracy, 1558–1641: Abridged Edition Oxford University Press 0-19-500274-1
- Warwick, Frances Countess of (1903): Warwick Castle and its Earls Vol. I Hutchinson & Co.
- Wilson, Derek (1981): Sweet Robin: A Biography of Robert Dudley Earl of Leicester 1533–1588 Hamish Hamilton 0-241-10149-2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբրոուս Դադլի» հոդվածին։ |
|