Ամբրոզիա (մրգային աղցան)
| Ենթակատեգորիա | Մրգային աղցան | |
|---|---|---|
| Ծագման աղբյուր | ԱՄՆ հարավ | |
| Ծագման երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
| Նյութ | pineapple, Մարշմելոու, կոկոս | |
| Cuisine | cuisine of the Southern United States | |
Ամբրոզիա, ամերիկյան մրգային աղցանի տարբերակներից մեկն է։ Սովորաբար ամբրոզիայի բաղադրատոմսերը պարունակում են պահածոյացված (հաճախ քաղցրացված) կամ թարմ անանաս, պահածոյացված մանդարինի շերտեր կամ նարնջի կտորներ, մանր մարշմելոու:[1] և Կոկոս:[2]
Այլ բաղադրիչներ կարող են ներառել տարբեր մրգեր և ընկույզներ, օրինակ՝ մարասկինո բալ, բանան, ելակ,[3] մաքրված խաղող, կամ մանրացված պեկան:
Ամբրոզիայի աղցանի մեջ հաճախ ներառվում են նաև կաթնամթերքային բաղադրիչներ, ինչպիսիք են մայոնեզը կամ կաթը, օրինակ՝ հարած սերուցք (կամ հարած սերուցքի վերին շերտ), թթվասեր, կրեմ պանիր, պուդինգ, յոգուրտ կամ կաթնաշոռ[4]: Բոլոր բաղադրիչները խառնվում են և սառեցվում մի քանի ժամ կամ ամբողջ գիշեր՝ համերի լավագույն խառնման համար։
Նոր Զելանդիայում ամբրոզիան վերաբերում է հարած սերուցքով, յոգուրտով, թարմ, պահածոյացված կամ սառեցված հատապտուղներով և շոկոլադե չիպսերով կամ մարշմալոով պատրաստված նմանատիպ ուտեստին, որոնք թույլ համակցված են պուդինգի մեջ:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս աղանդերի ծագումը վերաբերում է 19-րդ դարի վերջերին, ԱՄՆ-ում։ Կոկոսի օգտագործումը խոհարարության մեջ մեծ տարածում գտավ 20-րդ դարի սկզբին, սակայն արդեն 19-րդ դարի 30-ական թվականներին չորացրած կոկոսը բավական տարածված մթերք էր, ուստի այս մրգային աղցանը չի կարող ավելի վաղ հայտնված լինել։
Ամբրոզիայի աղցանը առաջին անգամ հիշատակվել է 1877 թվականին հրատարակված «Buckeye Cookery» խոհարարական գրքում (հրատարակված Մինեապոլիսում)։ Այն ներառված է նաև 1904 թվականին Յուջին Քրիստիանի կողմից գրված «Անխաշ կերակուրներ» (Uncooked Foods) և 1905 թվականին Սառա Փոլի «Տնտեսական խոհարարական գիրքը» (Economical Cook Book) խոհարարական գրքերում[5]։
1930 թվականին Մերի Փարթելոյի «Հին հարավային բաղադրատոմսեր» (Old Southern Recipes) գրքում նշվում է, որ պետք է օգտագործել հավասար քանակությամբ քերած կոկոս և նարնջի շերտեր, և որ չի կարելի օգտագործել պահածոյացված կոկոս։
Այս աղցանի բաղադրատոմսը ներառված է նաև Ֆլորենս Քրեյսլեր Գրինբաումի 1931 թվականին հրատարակված «Եվրոպական հրեական խոհանոց» (The Jewish Cook Book) գրքում։
Ամբրոզիա աղցանի անունը առաջին անգամ հայտնվել է 1949 թվականին Ջեյմս Բիրդի «Խոհարարություն բուխարու կողքին» (Fireside Cook Book) գրքում։
Բաղադրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած բաղադրատոմսը կարող է զգալիորեն տարբերվել, ահա թե ինչ կարելի է սովորաբար գտնել ամբրոզիայի աղցանի մեջ՝
պահածոյացված մանդարին
մարասկինո բալ
մանրացված անանաս
փոքր մարշմելոու
վանիլային յոգուրտ
քերած կոկոս
անանուխ (ըստ ցանկության)։
Բոլոր բաղադրիչները պարզապես պետք է խառնել և շաղ տալ շաքարավազը՝ ըստ ճաշակի։ Աղանդերը պետք է մնա սառնարանում 2-ից 4 ժամ և մատուցվի սառը։ Անանուխը կարելի է ավելացնել վերջում։
Ամբրոզիայի աղցանը կարելի է պատրաստել նաև ավանդական ձևաչափից դուրս՝ ավելացնելով մի շարք այլ բաղադրիչներ, օրինակ՝ ելակ, կիվի, բանան, թթվասեր, շոկոլադ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Teal, Kimberley. «Ambrosia Fruit Salad». Allrecipes.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «ambrosia». Dictionary.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Lagasse, Emeril (2000). «Kicked Up Ambrosia Salad Parfaits». Food Network. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Lagasse, Emeril». The Encyclopedia of American Food and Drink: 296–297. 2013. doi:10.5040/9781635577068-1004.
- ↑ Hornblower, Simon; Spawforth, Antony, eds. (1999). The Oxford classical dictionary (3rd ed ed.). Oxford ; New York: Oxford University Press. ISBN 978-0-19-866172-6.
{{cite book}}:|edition=has extra text (օգնություն)