Ամբրելլա ակադեմիա (կոմիքս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ամբրելլա ակադեմիա» (անգլ.՝ The Umbrella Academy), ամերիկյան արտադրության կոմիքսների շարք։ Այն ստեղծել է Ջերարդ Ուեյը և նկարիչ Գաբրիել Բան, շապիկները ստեղծել է Ջեյմս Ջինը։ Առաջին սահմանափակ շարքը եղել է վեց թողարկումներով՝ The Umbrella Academy: Apocalypse Suite անունով[1]։ Կոմիքսը թողարկել է «Dark Horse Comics» հրատարակչությունը։ Հրապարակվել է 2007 թվականի սեպտեմբերի 19-ից[2]։ 2008 թվականին կոմիքսը ստացել է Այսների մրցանակ՝ «Լավագույն ավարտված/սահմանափակ կոմիքսների շարքի» համար։ Երկրորդ շարքը՝ The Umbrella Academy: Dallas թողարկվել է 2008 թվականին։

Հիմնական սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուպերհերոսների լուծարված թիմի՝ Ակադեմիա Ամբրելլայի անդամները կրկին հանդիպում են իրենց հոր՝ Ռեջինալդ Հարգրիվզի մահից հետո։ Հարգրիվզը այլմոլորակային էր, ով ապրում էր հայտնի գործարարի անվան տակ։ Ակադեմիայի անդամներին հավաքել էր նրանց ծնվելուց անմիջապես հետո և պատրաստում էր նրանց փրկել աշխարհը անհայտ սպառնալիքից։ Նրա մահից հետո աշակերտները պետք է շարունակեն աշխարհի փրկության գործը։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեյը պնդում է, որ աշխատանքի ամենամեծ ազդեցությունը ունեցել է իր սիրած հեղինակները՝ Գրանտ Մորիսոնը և Doom Patrol-ը։ Նա նաև հայտարարել է, որ ZombieWorld․ Champion of the Worm-ի Փեթ ՄակԻոնը ծառայել է որպես իր ստեղծագործության նախատիպերից մեկը։ Ուեյը ասել է, որ իր սիրած նկարիչը Էդվին Բուժկովիչն է, իսկ նրա «Grendel Tales»-ը՝ «նկարչական Աստվածաշնչ» է[3]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբրելա Ակադեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնոկլ (պրն․ Ռեջինալդ Հարգրիվզ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլմոլորակային, որը հանրությանը ներկայանում է որպես հանրաճանաչ գիտնական և ձեռներեց։ Նա որդեգրել է Ամբրելլա Ակադեմիայի բոլոր ուսանողներին։ Մոնոկլը ականավոր գյուտարար է, օլիմպիական ոսկե մեդալակիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Նա եղել է շատ խիստ հայր, ով չէր թույլատրում երեխաններին իրեն հայր կոչել՝ դրա տեղը նախընտրելով Մոնոկլ անունը։ Ինչպես նաև համարակալել է իր երեխաններին ըստ «օգտակարության» և կոչում էր իրենց ոչ թե անունով, այլ համապատասխան համարով։

#00.01 Կոսմոբոյ (Լյութեր Հարգրիվզ)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամբրելլա» ակադեմիայի շրջանավարտների առաջնորդը։ Մանուկ ժամանակ ուներ անհավանական ուժ և տոկունություն։ Մարսում, առաքելություն կատարելու ընթացքում, ստանում է լուրջ վնասվածքներ և որդուն փրկելու համար Ռեջինալդը նրա գլուխը տեղափոխում է մարսեցի գորիլայի մարմնին։ Որպես հանդերձանք հագնում է ռեակտիվ պայուսակ և ունի բլաստեր։ Ակադեմիան ավարտելուց հետո՝ հոր հանձնարարությամբ, չորս տարի ապրում է Լուսնի վրա։ Նա և Համար Հինգը զույգ եղբայրներ են։

#00.02 Կրակեն (Դիեգո Հարգրիվզ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմի անխոհեմ եւ անհնազանդ անդամը։ Մոնոկլը նկարագրել է այն որպես "լկտի փսլնքոտ երեխա"։ Ունի անորոշ ժամանակով շունչը պահելու կարողություն և կարող է փոխել ցանկացած օբյեկտի թռիչքի հետագիծը, սովորաբար նետում է դանակներ։ Նրա և Լյութերի միջև ակնհայտ մրցակցություն է, և Դիեգոն հրաժարվում է ընկալել առաջնորդի հրամանները։ Նա հետապնդում է թմրավաճառներին և այլ հանցագործներին, պարբերաբար գնում է գիշերային պարեկի։ Գաղտնի սիրահարված է իր խորթ քրոջը ՝ Վանիային (Սպիտակ ջութակ)։

#00.03 Բամբասանք (Էլիսոն Հարգրիվզ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարցիսիստիկ բնույթով կերպար, նա կարողանում է փոփոխել իրականությունը խափությամբ։ Հենց, որ նա ասում է․ «ասում են, որ …», խոսքերի շարունակությունը կատարվում է։ Ակադեմիայից հետո նա ամուսնացել է Պատրիկի հետ, նրանց ունեցել են դուստր՝ Քլեր անունով։ Բաժանվելուց հետո Պատրիկը ստանում է Քլերի խնամակալության բոլոր իրավունքները։ Փոքր ժամանակ կորցրել է իր ձախ ձեռքը, «Դալլաս» գլխում ցուցադրվել է, որ նրա փեռքը վերականգնել են[4]։

#00.04 Սեանս (Կլաուս Հարգրիվզ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրական, քմահաճ, մռայլ բնավորություն։ Նրա ունակություններն են՝ լևիտացիա, տելեկինեզ և մահացածների հետ շփում, բայց դրանից օգտվելու համար նա պետք է հանի կոշիկները։ Նա ափին «Բարև» և «Հաջողություն» բառերով դաջվածքներ են։  Պոգոն ենթադրում է, որ դեռահաս տարիքում նա թմրանյութեր է ընդունել ։  Կլաուսը սպանվել է Հեյզելի և Չա-Չայի կողմից "Դալլասում", սակայն մերժվել է ինչպես դժոխքում, այնպես էլ դրախտում։

#00.05 Համար հինգ (Հինգ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ ժամանակ նա կարողանում է տեղափոխվել ապագա, սակայն հետ գալ չէր ստացվում։ 13 տարեկան հասակում նա կորել է՝ տեղափոխվելով 17 տարով ապագա։ Հարգրիվզը զգուշացրել էր նրան, որ նա երբեք չի կարող հետ գալ։ Անցել է 45 տարի՝ իր ժամանակը վերադառնալու համար։ Այդ ժամանակահատվածում նա ծերանում է, սակայն ժամանակի մեջ հետ ճամփորդելու ժամանակ նրան է վերադառնում իր պատանեկությունը։ Փաստորեն նրա մարմինը խրվում է 13 տարեկան հասակում, երբ իր քույր և եղբայրները արդեն մոտ 30 տարեկան են։ Բժշկական հետազոտումները ցույց են տվել, որ նրա բջիջները ո՛չ մահանում են, ո՛չ էլ աճում։ Տղան պնդում է, որ աշխարհի վերջի և ակադեմիայի մեջ գոյություն ունի ուղիղ կապ։ Ժամանակի մեջ հետ գնալու ընթացքում՝ իր խորթ քույրերին և եղբայրներին աշխարհի վերջի մասին տեղեկացնելու համար, նա աշխատում էր Temps Aeternalis-ի հետ Նրան սովորեցրել են կարճ ժամանակի ընթացքում կատարել միկրո-նետումներ թույլ տալով նրան ավելի արագ շարժվել, քան կարող է տեսնել մարդու աչքը ։ Նա համարվում է «իդեալական մարդասպան»։ Ինչպես հայտնի է դարձել «Դալլաս» գլխում, Կոսմոբոյը և Համար Հինգը զույգ եղբայրներ են[5].

#00.06 Սարսափ (Բեն Հարգրիվզ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի այլ իրականության հրեշների հետ կապ (առավել հաճախ նրանք հայտնվում են շոշափուկների տեսքով, որոնք դուրս են գալից իր իրանից)։ Մահացել է, բայց նրա մահվան մասին տեղեկություններ չկան։ Նրա պատվին հուշարձան է կանգնեցված ակադեմիայի շենքի դիմաց։ Չնայած նրան, որ նա մահացել է, շարքի մեկնարկից առաջ, նա պատկերվում էր որպես թիմի անդամ։ Նրա արձանը ոչնչացնում է Վանյան, երբ ոչնչացնում է ակադեմիայի առանձնատունը։ Ավելի ուշ հուշարձանը վերականգնվել է նույն աղետի ժամանակ զոհված Պոգոյի արձանի հետ միասին։

#00.07 Սպիտակ Ջութակ (Վանյա Հարգրիվզ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի առավել օտարված անդամը։ Վանյան ի սկզբանե ոչ մի ընդունակություն չէր ցուցաբերում, բացի երաժշտությամբ զբաղվելուց։ Ավելի ուշ նա գրում է գիրք՝ ակադեմիայի կազմում իր ծանր կյանքի և հեռանալու որոշման մասին։ Դիրիժորի՝ Անիծյալների նվագախմբի գլխավորի նա ակադեմիայի ամենաուժեղ ներկայացուցիչն է։  Մանկության տարիներին նրա ուժերը զսպում էր Մոնոկլը, սակայն հետագայում նրանք ազատ արձակվեցին դիրիժորի կողմից, ինչը խելագացրել է Վանյային։ Այն կարող է ազատ արձակել կործանարար ալիքներ՝ օգտագործելով ջութակ։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոգո, խոսող շիմպանզե։ Երբ Կոսմոբոյը ապրումէր ակադեմիայում, Պոգոն եղել է նրա ամենալավ ընկերը։ Սպանվել է Սպիտակ Ջութակ։
  • Գրեյս Հարգրիվզ կամ Մայրիկ, «Ամբրելլա» ակադեմիայի սաների հոգեմայրը։ Առաջին թողարկման մեջ Մոնոկլը պատկերված է մի կնոջ մոտ, երկրորդ թողարկման մեջ Գրեյս Հարգրիվզը պլաստիկ մանեկեն է։ Նրա ծագումը հայտնի չէ։
  • Տեսուչ Լուպո, դետեկտիվ և ակադեմիայի ընկեր։
  • Հեյզելը և Չա-Չան չափազանց մարդասպանների զույգ, որոնք աշխատում են Temps Aeternalis-ի վրա։ Նրանք երկուսով կրում են մուլտհերոսների դիմակներ, շատ են սիրում քաղցրավենիք։ Նրանց սպանել է Սեանսը Դալլասում

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբրելլա ակադեմիան 2019 թվականի հեռուստասերիալ է, այն Netflix-ի համար մշակել է Սթիվ Բլեքմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pastorek, Whitney (2007 թ․ հունիսի 25). «Exclusive Peek: Gerard Way's 'Umbrella Academy'». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 9-ին.
  2. «Umbrella Academy: Apocalypse Suite #1». Dark Horse Comics. 2007. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 9-ին.
  3. «Gerard Way Interview: Umbrella Academy 8/14/06». Dark Horse Comics. 2006 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 12-ին.
  4. The Umbrella Academy, The Apocalypse Suite
  5. The Umbrella Academy, Dallas

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ պատմություններ[խմբագրել | խմբագրել կոդը]