Ամբոնի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամբոն (այլ կիրառումներ)
Ամբոնի ճակատամարտ
Թվական1942, հունվարի 30-փետրվարի 3
Մասն էԱմբոն (Ճակատամարտ)
Վայր3°42′32″ հվ. լ. 128°05′31″ ավ. ե.HGЯO
Ամբոն (կղզի), Մոլուքյան կղզիներ, Հոլանդական արևելահնդկական ընկերություն
ԱրդյունքՃապոնական զորքերի հաղթանակ
Հակառակորդներ
Նիդեռլանդներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Միացյալ Թագավորություն Բրիտանական կայսրություն։

Ճապոնական կայսրություն Ճապոնական կայսրություն
Հրամանատարներ
Ջոզեֆ ԿապիտցԻբո Թաքահասի
Թաքեո Իտո (ցամաքային զորքեր)
Կողմերի ուժեր
39005300
Ռազմական կորուստներ
Հոլանդիա` անհայտ
Ավստրալիա` 15 մարդ մահացել է ճակատամարտի ժամանակ, 35-ը վիրավորվել են։
300 ավստրալիական և հոլանդական գերիներ գնդակահարվել են մարտերի ավարտից հետո։
ԱՄՆ` անհայտ։
55 մահ
135 վիրավոր

Ամբոնի ճակատամարտ` ցամաքային մարտական գործողորթյուններ Հոլանդական արևելահնդկական ընկերությունում, որը տեղի է ունեցել նույնանուն կղզում 1942 թվականի հունվարի 30-ից փետրվարի 3-ը։ Ճապոնացիներին դիմակայում էին հոլանդական և ավստրալիական զորքերը։ Հայտնի է նաև այն վայրերից մեկը, որտեղ տեղի են ունեցել ճապոնական ռազմական հանցագործությունները։

Կողմերի ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի սկսվելուց առաջ կղզում տեղակայվում է Մոլուքյան բրիգադը ((KNIL) Թագավորական հոլանդա-օստ-ինդիական բանակը)` թվով 2800 մարդ։ Ավստրալիական զորքերը, կազմված 8-րդ դիվիզիայի երկու գումարտակից և 1100 հոգանոց դիվիզիոնային հրետանիից, կղզի է ժամանում դեկտեմբերի 17-ին։

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական ռազմածովային նավատորմը, առանձնացված ներխուժման համար, բաղկացած էր «Հիրյու» և «Սորյու» ավիակիրներից, «Նատի» և «Հագուրո» ծանր հածանավերից, ինչպես նաև «Դզինցու» թեթև հածանավից և 15 էսմինեցներից[Նշում 1]։ Ցամաքային զորքերը ներառում էին 5300 մարդ 38-րդ դիվիզիայի 228 հետևակային գնդից, և ճապոնական կայսերական նավատորմի ծովային հետևակի ստորաբաժանումը։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 30-ին ճապոնական ծովային հետևակի ստորաբաժանումները` թվով 1000 մարդ, ափ դուրս եկավ կղզու հյուսիսային մասում, իսկ 228-րդ հետևակային գունդը` հարավային։ Չնայած Ճապոնական ցամաքային զորքերը թվաքանակով ավելին չէին դաշնակիցներից, սակայն զգալիորեն գերազանցում էին ավիացիայում, ծովային և դաշտային հրետանիում, ինչպես նաև տանկերում։

Հունվարի 31-ին ճապոնացիները գրավում են Ամբոն քաղաքը` կղզու հարավ-արևմտյան մասում:Իսկ արդեն հաջորդ օրը` փետրվարի 1-ին, հոլանդական զորքերի զգալի մասը գերի է ընկնում։ Ավստրալիական զորքերը շրջապատի սպառնալիքի տակ ստիպված են լինում նահանջել կղզու հարավարևմտյան հատվածը[1]։

Փետրվարի 2-ին Ճապոնական w-9 ականազերծիչը պայթում է հոլանդական ականից և խորտակվում։ Եվս 2 ականազերծիչ վնասվում է ականների պայթյունի հետևանքով։ Փետրվարի 3-ի առավոտյան Էրիի շրջանում շրջափակված ավստրալիական զորքերը հանձնվում են ճապոնացիներին։

Ճապոնական ռազմական հանցագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնակիցների կորուստները ճակատամարտում համեմատաբար փոքր էին, սակայն մարտերի ավարտից հետո ճապոնացիները պատահականորեն ընտրում են մոտ 300 հոլանդացի և ավստրալիացի ռազմագերիների և մահապատժի ենթարկում Լախի ռազմական օդանավակայանում։ Ըստ որոշ տվյալների` դա վրեժխնդրություն էր ճապոնական խորտակված ականազերծիչի համար։ Կղզում գերեվարված ավստրալիացիների երեք քառորդը մահանում է մինչև պատերազմի ավարտը` թերսնումից, հիվանդություններից և դաժան վերաբերմունքից[2]։

1946 թվականին ճապոնական ռազմական ճամբարների անձնակազմից 93 մարդ դատապարտվում է ավստրալիական ռազմական տրիբունալի կողմից։ Ճամբարի ղեկավար Կունիտո Խատակայամեն կախաղանի միջոցով մահապատժի Է դատապարտվում։ Լեյտենանտ Քենրիթի Նակագավան դատապարտվում է 20 տարվա ազատազրկման[3]։ Դատական գործընթացները հիմք են հանդիսանում ավստրալիական "Արյունոտ երդում" գեղարվեստական ֆիլմի համար, որը թողարկվում է 1990 թվականին։

Ճակատամարտի արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբոնի գրավման արդյունքում կղզու վրա տեղակայված Ճապոնական ինքնաթիռները հնարավորություն ստացան մասնակցելու Դարվինի ռմբակոծությանը Ավստրալիայում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էսկադրոնային ականակիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Голландский флот во Второй мировой войне» / А. Крозе; пер. с англ. А. Больных. ISBN 5-17-026035-0 (ООО «Издательство ACT»). ISBN 5-9577-1698-7 (ЗАО НПП «Ермак»). Тираж 4000 экз.
  • Пол Стивен Далл. Боевой путь Императорского японского флота / Перевод с английского А.Г. Больных. — Екатеринбург: Сфера, 1997. — 384 с. — (Морские битвы крупным планом)

Անգլերեն[խմբագրել | խմբագրել կոդը]