Ամբոնի երկրաշարժ (2019)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբոնի երկրաշարժ
Տեսակերկրաշարժ
Երկիր Ինդոնեզիա
ՏեղանքMaluku?
Տարեթիվսեպտեմբերի 25, 2019
Զոհվածներ41 մարդ
Վիրավորներ1578
 2019 Maluku earthquake Վիքիպահեստում

Ամբոնի երկրաշարժ, տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 26-ին, Ինդոնեզիայի Մալակու նահանգի Ամբոն քաղաքից ոչ հեռու, արևելյան Ինդոնեզիային ժամանակով՝ 07:46:44-ին (Գրինվիչի ժամանակով՝ սեպտեմբերի 25-ին, ժամը՝ 23:46:44-ին)։ Երկրաշարժի ուժգնությունը եղել է մոտ 6,5 բալ, որի հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ և վիրավորվել՝ 149 մարդ։

Երկրաշարժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմայաբանության և երկրաֆիզիկայի գործակալության (BMKG) տվյալների համաձայն, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սերամ կղզու տակ՝ Ամբոն քաղաքից մոտ 42 կմ հյուսիս-արևելք[1]։ BMKG -ն հաղորդել է M = 6,8 բալ ուժգնություն, իսկ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը՝ M = 6,5։ Համաձայն USGS-ի՝ այն տեխական ժամանակով տեղի է ունեցել 23։46։44-ին, էպիկենտրոնը՝ 18,2 կմ խորության վրա։ MKG - ն հաղորդել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղաշարժի հետևանքով։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան BMKG-ն հաղորդել է 239 հետցնցումների մասին[2]։

Երկրաշարժից հետո ցունամիի վախի պատճառով ամբոնացիները խուճապի մեջ փորձում էին բարձրանալ ծովի մակարդակից բարձր[3], չնայած BMKG-ն հայտարարեց, որ ցունամիի վտանգ չկա[4]։ Ոստիկանությունը ձերբակալեց մի տղամարդու, ով տարհանված մարդկանց ամբոխի մեջ գոռում էր «ցունամի» գոռալու պատճառով[5]։

Վնաս և կորուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական ժամանակով, սեպտեմբերի 27-ի երեկոյան, հայտարարեցին երկրաշարժի հետևանքով զոհված 23 մարդու մասին, հիմնականում ավերված շենքերի բեկորների պատճառով[1][6]։ Ըստ հայտարարությունների՝ ավելի քան հարյուր մարդ վիրավոր էր[7]։ Զոհերի մեծ մասը հաշվարկվել է Մալուկուի կենտրոնական մասում, որտեղ գրանցվել է 14 մահվան դեպք[8]։

Տեղի գործակալությունը Ամբոնում աղետի հետևանքները մեղմացնելու համար հայտնեց 25 000 մարդու ժամանակավոր կացարան տեղափոխելու և 224 տների վնասվելու մասին[9]։

2019 թվականի սեպտեմբերի 29-ին գտան ևս 7 մարդու դիակ, արդյունքում մահացածների թիվը հասավ 30 մարդու[10]։ Սեպտեմբերի 30-ին հայտարարվել է ևս չորս մահվան մասին[11]։ Մահացությունների թիվը հոկտեմբերի 2-ին աճել է մինչև 36-ի, իսկ հոկտեմբերի 4-ի դրությամբ ՝ 38 - ի[12]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ցավակցությունն է հայտնել և հայտարարել, որ պետությունը տուժածներին կվճարի բժշկական ծախսերը[13]։ Ինդոնեզիական ազգային խորհրդը տարերային աղետի դեմ պայքարի համար տրամադրեց 1 մլրդ․ ռուփի (մոտ 70 000 ԱՄՆ դոլար) անհապաղ ֆինանսավորման համար, և 515 մլն․ ռուփի՝ նյութատեխնիկական ապահովման համար[14]։ Սոցիալական գործերի նախարարությունը հատկացրեց 1․1 մլրդ․ ռուփի[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Gempa Ambon: Magnitudo 6,8 dengan korban setidaknya 20 orang meninggal meninggal dunia». BBC (ինդոնեզերեն). 2019 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. Santoso, Bangun (2019 թ․ սեպտեմբերի 27). «BMKG Mencatat Ada 239 Kali Gempa Susulan di Ambon». Suara (ինդոնեզերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  3. «Death toll rises in Indonesia earthquake». Deutsche Welle. 2019 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. «Gempa Magnitudo 6,8 di Ambon Tak Berpotensi Tsunami». KOMPAS.com (ինդոնեզերեն). 2019 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. «Polisi Amankan Seorang Pria yang Teriak Tsunami Saat Gempa Ambon». KOMPAS.com (ինդոնեզերեն). 2019 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  6. «Bayi 8 Bulan Korban Gempa Ambon Meninggal Dunia». KOMPAS.com (ինդոնեզերեն). 2019 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  7. Ramadhani, Erha Aprili (2019 թ․ սեպտեմբերի 27). «BNPB Ralat Jumlah Korban Meninggal Akibat Gempa Ambon Jadi 19 Orang». Okezone (ինդոնեզերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  8. Banjarnahor, Donald (2019 թ․ սեպտեմբերի 27). «Korban Tewas Gempa Maluku M 6,5 Capai 23 Orang». CNBC Indonesia (ինդոնեզերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  9. «Pasca-gempa Ambon, 25.000 Warga Mengungsi di 51 Lokasi, Ratusan Rumah Rusak». KOMPAS.com (ինդոնեզերեն). 2019 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  10. Indonesia quake death toll rises to 30 — gov’t
  11. developer, medcom id (2019 թ․ սեպտեմբերի 30). «Korban Tewas Gempa Ambon Capai 34 Orang». medcom.id (ինդոնեզերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  12. Media, Kompas Cyber. «Korban Jiwa Gempa Maluku Bertambah Jadi 38 Orang Halaman all». KOMPAS.com (ինդոնեզերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  13. «Jokowi Pastikan Biaya Perawatan Korban Gempa Ambon Gratis!». detiknews (ինդոնեզերեն). 2019 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  14. «BNPB Salurkan Bantuan Rp 1 Miliar untuk Penanganan Pascagempa Ambon». Jawa Pos (ինդոնեզերեն). 2019 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  15. «Kemensos salurkan bantuan Rp 1,1 miliar untuk korban gempa Ambon». Kontan (ինդոնեզերեն). 2019 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.