Ամբողջովին նոր մտածելակերպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբողջովին նոր մտածելակերպ
անգլ.՝ A Whole New Mind
ՀեղինակԴենիել Փինք
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրնոնֆիքշն
Թեմաբիզնես ձեռնարկություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր288
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչRiverhead Books
Հրատարակման տարեթիվմարտի 24, 2005
OCLC56755886

Ամբողջովին Նոր Մտածելակերպ․ ինչու են աջակողմյան մտածելակերպով մարդիկ իշխելու ապագայում․ Դենիել Փինքի գիրքն է, որտեղ հեղինակը պնդում է, որ համաշխարհային մասշտաբով բիզնեսի ապագան պատկանում է աջակողմյան մտածելակերպ ունեցող մարդկանց (կապված է ուղեղի ձախ կիսագնդին տրամաբանական, իսկ աջին՝ ստեղծագործական բնութագրիչներ վերագրելու հետ։ Lateralization of brain function(անգլ.)

Հիմնական գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական տեսանկյունից գրքում առանձնացվում են չորս հիմնական ժամանակաշրջաններ․

  1. Գյուղատնտեսական (ֆերմերներ)
  2. Արդյունաբերական (գործարանների աշխատողներ)
  3. Տեղեկատվական (գիտելիքահենք աշխատողներ)
  4. Կոնցեպտուալ (ստեղծագործողներ)

Չորրորդ շրջանի համար Փինքը ուշադրություն է հրավիրում, թե ինչպես կարող են գործարարները հաջողության հասնել։

Փինքը առանձնացնում է բիզնեսի և տնտեսության ապագային ուղղված 3 միտումներ․

  1. առատություն․ սպառողները չափազանց շատ ընտրանքներ ունեն՝ ոչինչ սուղ չէ
  2. Ասիա․ հնարավոր ամեն ինչ աութսորս է արվում (outsourcing)
  3. ավտոմատացում․ համակարգչայնացում, ռոբոտներ, տեխնոլոգիա, գործընթացներ

Փինքը նկատում է, որ վերոնշյալ միտումները կարևոր հարցեր են առաջ բերում ցանկացած բիզնեսի հաջողության համար․

  • Կարո՞ղ է համակարգիչն այդ աշխատանքն ավելի արագ կատարել
  • Արդյո՞ք այն, ինչ դուք առաջարկում եք, պահանջված է առատության շրջանում
  • Կարո՞ղ է որևէ մեկն ավելի էժան կատարել այդ ամենը

Նշված հարցերի պարագայում մրցունակ տարբերությունը ստեղծագործականությունն է, որի համար անհրաժեշտ է․

  1. Դիզայն․ անցում ապրանքի բուն գործառույթից անդին՝ ներգրավելու զգացողությունները
  2. Պատմություն․ ամենակարևորն է՝ ապրանքի / ծառայության օգտին փաստարկները լրացնել գրավիչ պատմությամբ
  3. Սիմֆոնիա․ տեսնել մեծ պատկերը
  4. Էմպատիա․ գրավել զգացմունքները
  5. Խաղ․ հումոր և թեթևություն բերել բիզնեսին ու ապրանքներին
  6. Իմաստ․ անհրաժեշտ է նպատակ ունենալ

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թարգմանված է 20 լեզուներով։
  • Երկար ժամանակ գտնվել է Նյու Յորք Թայմզ և ԲիզնեսՎիք պարբերականների բեսթսելերների ցուցակում։
  • Հրատարակման տարվա լավագույն բիզնես գիրք է ճանաչվել Ստրատեգիա + Բիզնես, Մայամի Հերալդ, 800-CEO-READ, և Ֆասթ Քամփընի ամսագիր պարբերականների կողմից։

Գիրքը հանդիսանում է ստեղծագործականության և ինովացիայի՝ բիզնես արժեքի աղբյուր ընդունվելու ընդհանուր միտման դրսևորում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Review on The Frugal Law Student and how A Whole New Mind Applies to Law. Արխիվացված 2016-07-31 Wayback Machine
  • Roberts, Russ (2007 թ․ հունիսի 11). «Dan Pink on How Half Your Brain Can Save Your Job». EconTalk. Library of Economics and Liberty.